Արարատցեմենտ
Արարատցեմենտ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1927 |
Վայր | Արարատ, Արարատի մարզ, Հայաստան |
Կայք | araratcement.am |
Արարատցեմենտ, Մուլտի Գրուպ կոնցեռնին պատկանող փակ բաժնետիրական ընկերություն Արարատի մարզի Արարատ քաղաքում։ Հայաստանում պորտլանդցեմենտ արտադրող երկու գործարաններից մեկն է։ Սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 1927 թվականին, խորհրդային ժամանակաշրջանում։ Իր առաջին արտադրանքը տվել է 1933 թվականին։ Ընկերությունը մինչև 2002 թվականը աշխատել է որպես պետական գործարան։ 2002 թվականին գործարանը 200 հազար դոլարով ձեռք է բերել Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությունը, որից մի քանի ամիս անց սեփականատեր է դարձել «Մուլտի Գրուպ» կոնցեռնը[1][2]։
Մասնավորեցումից հետո իրականացվել են լայնածավալ ներդրումներ և արդիականացում, ինչը թույլ է տվել գործարանում տեղադրել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ավելի ուշ նրան տրվել է ISO-2001-2002 միջազգային հավաստագիր[3]։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարանի արտադրանքը ներառում է արագ կարծրացող պորտլանդցեմենտ՝ առանց հավելումների, պորտլանդցեմենտ՝ հանքային հավելումներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գևորգյանը փաստ է ներկայացնում՝ վերստին պնդելով, որ Ծառուկյանը «ԱրարատՑեմենտը» ձեռք է բերել 200 հազար դոլարով».
- ↑ «2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է». Հայկական Ժամանակ. 25/04/2019.
- ↑ «About Ararat Cement». Ararat cement official website. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արարատցեմենտ» ՖԲԸ-ի պաշտոնական կայք
- «Արարատցեմենտի» մասին ինֆորմացիա «Մուլտի Գրուպի» պաշտոնական կայքում