Վահան Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Երեմյան
Vahan Yeremyan.jpg
Ծնվել էհոկտեմբերի 5, 1895(1895-10-05)
ԾննդավայրԲաթում, Վրաստան
Մահացել է1937
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունլրագրող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Վահան Ադամի Երեմյան (հոկտեմբերի 5, 1895, Բաթում - 1937), կուսակցական, պետական աշխատող, լրագրող։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ երիտասարդ տարիքում այրիացած մայրը տնային ծառայողի իր համեստ եկամուտով մեծ դժվարությամբ կարողանում է մեծացնել իր միակ որդուն։ 1902 թվականին Վահանը ընդունվում է Բաթումի հայկական ծխական դպրոցի առաջին դասարան։ Դասերի մեծ մասը նա պատրաստում էր այն վարսավիրանոցի մի անկյունում, ուր աշխատում էր ինքը։ Օրերից մի օր սափրվելու եկավ անծանոթ մի հաճախորդ, զրույցից տեղեկանում է, որ տղան որբ է և բուռն ցանկություն ունի սովորելու։ Նրա օգնությամբ Վահանը մեկնում է Թիֆլիս՝ սովորելու Ներսիսյան դպրոցում։ Դա 1907 թվականի հունիսին էր։

1916 թվականին ավարտելով Ներսիսյան դպրոցը, Վահանը սկսում է դասավանդել Թեհրանի հայկական դպրոցում։ 1917 թվականի հունվարին նա նորից Թիֆլիսում է։ Նույն թվականի փետրվարին ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը։

Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին և նրա ընթացքում Վ. Երեմյանը մերթ գնում է Վրաստանի և Աբխազիայի խուլ գյուղերը, մերթ Հայաստանում, Լոռու լեռների վրայով անցնելով, շրջագայում բազմաթիվ գյուղեր և, որպես Թիֆլիսի ու Կովկասի բոլշևիկյան կոմիտեների ներկայացուցիչ, հեղափոխական ճառերով հանդես է գալիս կուսակցական կոնֆերանսներում ու ժողովներում:

1918 թվականի գարնանից Երեմյանն ակտիվորեն մասնակցում է Սուխումի հեղափոխական պայքարին, նշանակվելով Աբխազիայի հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ։ 1919 թվականի ամռանը, կուսակցության որոշմամբ, նա Հյուսիսային Կովկասում մասնակցում էր սովետների երկրամասային երկրորդ համագումարին՝ ընտրվելով կենտգործկոմի անդամ և ազգությունների գործերի, ապա և ներքին գործերի ժողկոմ։

1920 թվականի գարնանը կուսակցության կողմից ընդհատակյա աշխատանքի համար Լոռի ուղարկված Երեմյանը կազմակերպում է հեղափոխական գործերը՝ լինելով Լոռու գավառի հեղափոխական կոմիտեի նախագահը։

Քաղաքացիական կռիվների ավարտից հետո, կարճ ժամանակով աշխատելով Երևանի «Կոմունիստ» («Խորհրդային Հայաստան») թերթի խմբագրությունում, նա 1922-1925 թվականներին կատարել է ԲԳՏ ժողկոմի Հարավարևելյան Ռուսաստանի լիազորի օգնականի պարտականությունները, իսկ այնուհետև նշանակվել է ԺՏԽ-ի Հյուսիսային Կովկասի բյուրոյի վերստուգիչ բաժնի պետ։

1925 թվականին նրան նշանակում են ՌԽՖՍՀ պետառի գլխավոր ներկայացուցիչ Կոստանդնուպոլսում, ուր աշխատել է մինչև 1928 թվականը։

1928 թվականին տեղափոխվելով Հայաստան, Վ. Երեմյանը սկզբում աշխատում է «Խորհրդային Հայաստան» թերթում որպես խմբագիր, ապա՝ Կոլտնտկենտրոնի նախագահ և հետագայում ֆինանսների ժողովրդական կոմիսար։ 1931 թվականին նշանակվել Անդրֆեդերացիայի ֆինանսների ժողկոմ, որտեղ նա աշխատել է մինչև 1937 թվականը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 46-48:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png