Jump to content

Ադո Ադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադո Ադոյան
Դրոշ
Դրոշ
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 7-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
1967 - 1970
Դրոշ
Դրոշ
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
1963 - 1966
Դրոշ
Դրոշ
Հայկական ԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն Խորհրդի օրենսդրական նախագծումների հանձնաժողովի անդամ
Դրոշ
Դրոշ
1963 - 1966
Դրոշ
Դրոշ
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
1959 - 1962
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1936)[1]
Մասնագիտություն՝ լրագրող և հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1]
Ծննդավայր Խորգոմ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանի օր 1988[2]
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1]

Ադո Գրիգորի Ադոյան (սեպտեմբերի 1, 1905(1905-09-01)[1], Խորգոմ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1988[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ լրագրող, պետական, կուսակցական և հասարակական գործիչ, Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի 5-րդ (1959-1962), 6-րդ (1963-1966) և 7-րդ գումարման պատգամավոր (1967-1970), ԽՄԿԿ անդամ (1927)[3]։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադո Ադոյանը ծնվել է 1905 թվականի սեպտեմբերի 1-ին, Արևմտյան Հայաստանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում, բանվորի ընտանիքում[3]։

1921 թվականից աշխատել է Երևանի «Հայրենիք» տպարանում որպես գրաշար[3]: 1927 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ: 1929 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը[3]: 1929-1934 թվականներին կուսակցական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել՝ աշխատելով ՀԿ(բ)Կ Ղափանի շրջկոմում, Զանգեզուրի օկրուգկոմում, այնուհետև ՀԿ(բ)Կ Կենտկոմում՝ որպես բաժնի վարիչ[3]։

1934–1935 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու խմբագիրը[3]։ Հետագայում մեկնել է Մոսկվա և 1935-1936 թվականներին սովորել Կարմիր պրոֆեսուրայի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ինստիտուտում[3]։

1937-1939 թվականների ստալինյան բռնաճնշումների օրերին բանտարկվել ու կտտանքների է ենթարկվել։ Այնուհետև աքսորվել է կենտրոնացման ճամբար։

1954–1955 թվականներին գիտական աշխատանք է կատարել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում, իսկ 1956 թվականին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի «Պարտիական կյանք», ապա՝ 1957-1985 թվականներին՝ «Լենինյան ուղիով» տեսական-քաղաքական ամսագրի խմբագիր[3]։

Ադո Ադոյանը եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Նա ընտրվել է Գերագույն խորհրդի 5-րդ գումարման կազմում (1959-1962), ինչպես նաև՝ 6-րդ գումարման (1963-1966 թվականներին) պատգամավոր՝ Սպիտակի շրջանի Եղեգնուտի №281 ընտրական օկրուգից[3]։ 1963-1966 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն Խորհրդի օրենսդրական նախագծումների հանձնաժողովի անդամ[3]: Հետագայում ընտրվել է նաև Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 7-րդ գումարման պատգամավոր (1967-1970)։

Տպագրել է բարոյագիտական, քաղաքի, սոցիոլոգիական, հայագիտական հոդվածներ և «Սիրո և ընտանիքի էվոլյուցիան» գիրքը (հատորներ 1-2, 1967-1972)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի դեպուտատները. վեցերորդ գումարում (խմբ. Աշոտ Տեր-Գրիգորյան), Երևան, «ՀՍԽՀ Գերագույն սովետի հրատարակչություն», 1963, էջ 6 — 172 էջ։
  4. ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադո Ադոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76)։