Սառա Չիլդրես Փոլկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Չիլդրես Փոլկ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1803(1803-09-04)[1][2][3]
Ծննդավայր Մերֆրիսբորո, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 14, 1891(1891-08-14)[1][2][3] (87 տարեկան)
Վախճանի վայր Նաշվիլ, ԱՄՆ
Թաղված Թենեսի
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Ջեյմս Նոքս Փոլկ
 
Ինքնագիր Изображение автографа

Սառա Չիլդրես Փոլկ (անգլ.՝ Sarah Childress Polk, սեպտեմբերի 4, 1803(1803-09-04)[1][2][3], Մերֆրիսբորո, Թենեսի, ԱՄՆ - օգոստոսի 14, 1891(1891-08-14)[1][2][3], Նաշվիլ, ԱՄՆ), ԱՄՆ 11-րդ նախագահ Ջեյմս Փոլկի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1845 թվականի մարտի 4-ից մինչև 1849 թվականի մարտի 3-ը[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառան՝ վեց երեխաներից երրորդը, ծնվել է 1803 թվականին վաճառական և պլանտացիաների տեր Ջոել Չիլդրեսի և Էլիզաբեթ Ուիթսեթ-Չիլդրեսի ընտանիքում։ Իր ժամանակի համար լավ կրթված էր, այցելել է Հյուսիսային Կարոլինայի Սալեմ քաղաքում գտնվող բացառիկ ծովային կանանց ակադեմիա։ Ինպես նաև Սառան սովորել է Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն Սալեմում գտնվող Սեյլեմի քոլեջում, որը 19-րդ դարի սկզբին կանանց համար հասանելի բարձրագույն կրթություն ստանալու համար մի քանի ուսումնական հաստատություններից մեկն էր[5]։

Առաջին անգամ Սառան Ջեյմս Փոլկի հետ ծանոթացել է 1815 թվականին։ Մի քանի տարի անց նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել։ 1824 թվականի հունվարի 1-ին Սառա Չիլդրեսն ամուսնացել է Ջեյմս Փոլկի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հարսնացուի ծնողների տանը։ Փոլկը, որը երեխաներ չուներ, դաստիարակում էր իր եղբորորդուն՝ Մարշալ Թեյթ Փոլկին (1831-1884 թվականներին)։ Ամուսնու մահից հետո Սառան իր խնամակալության տակ է առել որբացած զարմուհուն՝ Սառա Փոլկ Ջեթոնին (1847-1927 թվականներին)։

Սառա Փոլկին բնութագրել են որպես կենդանի, հմայիչ, խելացի և լավ զրուցակից։ Ամուսնու նախագահության ժամանակ հաճախ նրա հետ քաղաքական հարցեր էր քննարկում։ Լինելով առաջին տիկին և բարեպաշտ երիցական՝ նա արգելել է պարերն[6] ու թունդ սպիրտային խմիչքները Սպիտակ տան պաշտոնական ընդունելությունների ժամանակ և հրաժարվել է այցելել մրցարշավներ և թատրոն։ Նրա օրոք Գոհաբանության օրը տեղի են ունեցել ամենամյա ճաշկերույթներ։

Նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո Սառան ամուսնու հետ բնակություն է հաստատել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա աջակցում է կոնֆեդերացիային[7]։ Սառա Փոլկը մահացել Է 1891 թվականի օգոստոսի 14-ին, թաղվել է ամուսնու կողքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Джеймс Нокс Полк, 11-й президент США | История США
  5. «Sarah Childress Polk» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  6. «Sarah Polk». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Sarah Childress Polk». The White House. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին. «Contrasted with Julia Tyler's waltzes, her entertainments have become famous for sedateness and sobriety. Some later accounts say that the Polks never served wine, but in December 1845 a Congressman's wife recorded in her diary details of a four-hour dinner for forty at the White House--glasses for six different wines, from pink champagne to ruby port and sauterne, "formed a rainbow around each plate." » {{cite news}}: Text "The White House" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Չիլդրես Փոլկ» հոդվածին։