Jump to content

Ռոբ Վան Դամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբ Վան Դամ
Rob Van Dam
Իրական անունՌոբերտ Ալեքսանդր Սատկովսկի
Ռինգային անուն(ներ)Ռոբի Վի
Ռոբ Վան Դամ
Ռոբ Սատկովսկի
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ108 կգ
Հայտարարվող հասակ183 սմ
Ծննդյան թվականդեկտեմբերի 18, 1970 (53 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բեթլ Քրիք, Միչիգան, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՄարզիչԷդ Ֆարհատ
Դեբյուտ1990

Ռոբերտ Ալեքսանդր Սատկովսկի (անգլ.՝ Robert Alexander Szatkowski, դեկտեմբերի 18, 1970(1970-12-18), Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ), առավել հայտնի Ռոբ Վան Դամ (Rob Van Dam) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և կինոդերասան։

Առավել լայն ճանաչման է արժանացել «Extreme Championship Wrestling» (ECW) «World Wrestling Federation/World Wrestling Entertainment» («WWF», այժմ՝ «WWE»), ինչպես նաև «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 21 չեմպիոնական տիտղոս։ Հանդիսանում է միակ մարզիկը ռեստլինգի արդյունաբերությունում, ով հնարավորություն է ունեցել նվաճել թե՛ WWE, թե՛ ECW և թե՛ TNA աշխարհի ծանրքաշային տիտղոսները։ Ծանրքաշային տիտղոսներից զատ, հինգ անգամ ճանաչվել է աշխարհի թիմային վարկածով չեմպիոն (երկու անգամ ECW, երկու անգամ WWE աշխարհի և մեկ անգամ WWE թիմային չեմպիոն), ինչպես նաև հինգ անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային տիտղոսը, եղել վերջին WWE հարդքոր և WWE եվրոպայի չեմպիոնը։ «TNA» կազմակերպությունում հանդես գալու տարիներին նաև մեկ անգամ հռչակվել է TNA իքս-դիվիզիոնի չեմպիոն։

2001 թվականին գլխավորել է «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «500 լավագույն ռեստլերների» ցանկը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբ Վան Դամ» հոդվածին։