Պիրենեյան պատերազմներ
Թվական | 1808 թվականի մայիսի 2 (կամ 1807 թվականի հոկտեմբերի 27[1]) - 1814 թվականի ապրիլի 17[2] (5 տարի, 11 ամիս, 2 շաբաթ և 1 օր) |
---|---|
Մասն է | Նապոլեոնյան պատերազմներ |
Վայր | Իսպանիա, Պորտուգալիա |
Արդյունք | Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հաղթանակ, Վիեննայի վեհաժողով |
Հակառակորդներ | |
Բրիտանական կայսրություն Իսպանական կայսրություն | Առաջին ֆրանսիական կայսրությունՖրանսիական կայսրություն Իսպանիայի թագավորություն |
Հրամանատարներ | |
Ա. Ու. Վելինգթոն Ու. Բերեսֆորդ | Նապոլեոն I Ժ. Բոնապարտ |
Կողմերի ուժեր | |
Տես ներքևում | Տես ներքևում |
Ռազմական կորուստներ | |
Տես ներքևում | Տես ներքևում |
Ընդհանուր կորուստներ |
Պիրենեյան պատերազմներ[3], Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Պիրենեյան թերակղզում 19-րդ դարի սկզբում տեղի ունեցած զինված հակամարտությունների համախումբ, որոնց ընթացքում Նապոլեոնյան կայսրությունը դիմակայում էր Իսպանիայի, Պորտուգալիայի և Անգլիայի դաշինքին[4][5][6][7][8][9]։
Իսպանիայում պատերազմը մեկնարկեց 1808 թվականի մայիսի 2-ին սկսված Մադրիդյան ապստամբությամբ, որը դաժանորեն ճնշվեց ֆրանսիական զորքերի կողմից։ Չնայած թերակղզում ռազմական գործողությունները չէին դադարում ընդհուպ մինչև 1814 թվականին Նապոլեոնի մեկուսացում և պիրենյան բանակի ապահովման համար պահանջվում էր հսկայական նյութական ռեսուրսներ՝ այդ ռազմաճակատը (այնպես ինչպես և նապոլեոնյանը) նշանակալի դեր չկատարեց Նապոլեոնի և այլ գերտերությունների հակամարտության լուծման գործում[7]։
Որոշ առումներով իսպանական արշավանքը ծառայել է որպես 1812 թվականի ռուսական արշավանքի փորձ։ Վճռորոշ ճակատամարտի բացակայությունը, լայնամասշտաբ պարտիզանական շարժումը, թշնամաբար տրամադրված տարածքներից ռազմավճարի ստացման խնդիրները քամում էին նվաճողների ուժերը։ Որպես հետևանք նապոլեոնյան բանակը կրում էր ցավագին անհաջողություններ (Բաիլենի ճակատամարտ և այլն)[7]։
Միևնույն ժամանակ անգլիացիների համար Պիրենյան թերակղզին դարձավ ցամաքային զորքերի հիմնական թատերաբեմ, որտեղ լիարժեքորեն դրսևորվեց դուքս Վելինգթոնի հրամանատարական տաղանդը։ Անձամբ Նապոլեոնը Սուրբ Հեղինեի կղզում խոստովանեց. - «Իսպանիայի այդ դժգույն պատերազմը դարձավ արյունահոսող վերք՝ Ֆրանսիայի անհաջողության սկզբնաղբյուր»[10]։
Նախերգանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1808 թվականը Իսպանիայի քաղաքականությունը որոշում էր ամենակարող Մանուել Գոդոյը՝ Մարիա Լուիզյիա թագուհու՝ սահմանափակ և բարձիթողի թագավոր Կառլոս IV-ի կնոջ ֆավորիտը։ Գոդոյը պաշտպանում էր ֆրանսիացիների հետ միության քաղաքական ուղղությանը, որը ամրագրվել էր 1796 թվականին կնքված Սան Իլդեֆանսոյի պայմանագրով և դրան հաջորայնագրերով։ 1807 թվականին կնքված Տիլզիտի հաշտությունը կապկպեց Բրիտանիայի և իր դաշնակիցների նկատմամբ Նապոլեոնի ձեռքերը, ինչպիսիք մայրցամաքում մնացել էին։ Այդպիսիք էին երկուսը՝ Շվեդիան և Պորտուգալիան[7]։
Ռուսական կայսրը ստանձնեց Շվեդիայի հետ հարցերը լուծելու գործընթացը, այն դեպքում, երբ Պորտուգալիային հնազանդեցնելու հարցում ֆրանսիական կայսրը ստիպված էր լուծել ինքնուրույն։ Բրիտանական կայսրության վրա առավել էֆեկտիվ ճնշան միջոց էր վերջինի առևտրային երթուղիների խափանումը։ Պորտուգալական նավահանգիստները, որոնք մշտապես բաց էին բրիտանական նավերի համար, դարձան լուրջ գործոն Նապոլեոնի կողմից նախաձեռնած մայրցամաքային շրջափակման համակարգում։ Լիսաբոնի Տիլիզիտում կայսրերի հավաքից երկու շաբաթ անց Նապալեոնին վերջնագիր ներկայացվեց, որով պահանջվում էր անգլիացիների համար փակել նավահանգիստները և Ֆրանսիայի կողմից մտնել պատերազմի մեջ[7]։
Պորտուգալացիները, ում բարեկամական կապերն անգլիացիների հետ հաշվվում էին դարերով, ամեն կերպ ժամանակ էին ձգում։ Հաշվի առնելով, որ Լիսաբոնում այդ պահանջներին չէին համաձայնվում, Նապոլեոնի և Իսպանիայի միջև կայացավ գաղտնի պայմանագիր Պորտուգալիայի նվաճման և բաժանման մասին։ 1807 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված Ֆոնտենբլոյի պայմանագրով Նապոլեոնը Գոդոյին հաստատեց իր մտադրությունը նվաճելու կապակցությամբ։ Անձամբ Գոդոյի լոյալության համար նրան խոստացվել էր Պորտուգալիայի հարավը։ Նոյեմբերի 13-ին հայտարարվեց Բրագանսյան տան տապալման մասին։ Նապոլեոնը հնարավորություն ստացավ իր զորքերը մտցնել Իսպանիա՝ զբաղեցնելով մինչև Էբրո գետ ձգվող ամբողջ տարածքները և հետագայում այն փոխանակել պորտուգալական հողերի հետ[7]։
Ֆրանսիացիների առաջին ներխուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1807 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1807 թվականի հոկտեմբերի 17-ին գեներալ Ժան Անդոշ Ջունոտի 25 հազարանոց Ժիրոնդյան 1-ին դիտրոդական կորպուսն անցավ իսպանական սահմանը, իսկ նոյեմբերի 12-ին արդեն հասավ Սալամանկա։ Չնայած զորքերի հոգնածությանն ու սննդամթերքի անբավարարությանը՝ գեներալ Ժանը Նապոլեոնի կարգադրությամբ հաջորդ օրը շարժվեց առաջ։ Սալամանկայից դեպի Լիսաբոն տանում էին երկու ճանապարհ։ Մեկը անցնում էր Սիուդադ Ռոդրիգոյով, Կոիմբրայով և Լերիյայով, որոնք իրենցից ներկայացնում են հարուստ տարածքներ, սակայն ճանապարհն ունի շրջանաձև տեսք։ Մյուսը՝ հարավայինը, կարճ է և անցնում է չբերրի տարածքներով՝ Ալկանտարաույով, Աբրանտեսով, Սանտարեմով։ Ժանը ընտրեց երկրորդ ճանապարհը, որպեսզի միանա Ալկանտարայում իրեն սպասող իսպանական կորպուսին, որը Ջիբլաթարում փորձում էր շեղել պորտուգալացիների ուշադրությունը։ Նոյեմբերի 18-ին գեներալ Ժանը հասնում է Ալկատարա։ Անձրևը, վատ ճանապարհները, ռեսուրսների անբավարարությունը զորքին հասցրեցին աղետալի վիճակի, զինվորների թալանը ցնցեց տեղացի բնակիչներին, ովքեր վրեժխնդրությունից դրդված հարձակվում էին զինվորական ջոկատների վրա։ Նոյեմբերի 24-ին գեներալ Ժանը գտնվում էր Աբրանտեսում՝ Պունգետայի մոտ առաջապահ զորքերով նվաճելով Զեզերե գետի գետանցումը[8]։
Նույն օրը ադմիրալ Սիդնեյ Սմիթը, ով ժամանել էր անգլիական նավատորմի հետ, հայտարարեց Լիսաբոնի պաշարման մասին։ Թագավորական ընտանիքը թագավոր Ժուան VI-ի գլխավորությամբ նստեց անգլիական նավատորմ և տեղափոխվեց Բրազիլիա[8]։
Սակայն Ժանի իրադրություն էլ էր վտանգավոր։ Նոյեմբերի 26-ին Պունգետում նա հազիվ հավաքեց 6 հազար մարդու, որոնք չունեին հրետանի և զինվորական փորձ։ Այնուամենայնիվ, նա խիզախ որոշում կայացրեց իր թույլ ավանգարդով շարժվել դեպի Լիսաբոն, որտեղ 11,5 հազար մարդու հետ հասավ նոյեմբերի 30-ին՝ ոչ մի տեղ չհանդիպելով դիմադրության։ Միայն երեք շաբաթ անց Լիսաբոնում հավաքվեց 16 հազար ֆրանսիացի[8]։
Գեներալներ Տարանկոյի և Սալոնայի հրամանատարությամբ իսպանական զորքերը իրենց վերահսկողության ներքո վերցրեցին Պորտուգալիայի հյուսիսային և հարավային նահանգները։ Ժանը ստանձնեց երկրի ղեկավարումըհավաքեց 100 միլիոն ռազմական տուրք, լուծարեց պորտուգալական բանակի կեսը (36 հազար մարդ), իսկ մյուս մասից 12-հազարանոց կորպուսը ուղարկեց Ֆրանսիա, իսկ 6 հազարը տեղաբաշխեց իր կորպուսի դիվիզիաներում՝ որոնք ստացան պորտուգալական բանակ անվանումը[8]։
1807 թվականի վերջինն Իսպանիայում աջակցելու համար ուղարկվեց Դյուպոնի Ժիրոնդյան 2-րդ դիտորդական կորպուսը (25 հազար մարդ) և Մոնսեյի դիտորդական առափնյա կորպուսը (24 հազար մարդ)։ Դյուպոնը զբաղեցրեց նվաճեց Վալյադոլիդը, իսկ Մոնսեյը տեղակայվեց Բիսկայայում։ Բացի այդ, Դյուգեմի Արևելապիրենյան դիվիզիան (12 հազար մարդ) հավաքվեց Պերպինյանում և պատրաստվում էր մտնել Իսպանիա[8]։
1808 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանական թագավորական տանը ընտանեկան վեճերի ժամանակ Իսպանիայում ֆրանսիական զորքերը անընդհատ ուժեղանում էէին։ Դյուգեմը մտնում է Կատալոնիա և նվաճում Ֆիգերաս ու Բարսելոնա քաղաքները։ Մոնսեյը առաջ է շարժվում և կանգնում Դյումոնի թիկունքում։ Մոնսեյի դիրքերը զբաղեցնում են մարշալ Բեսերի Արևմտապիրենյան դիվիզիայի ստորաբաժանումները (19 հազար մարդ), որոնք իրենց կայազորերը տեղակայեցին Պամպլոնայում և Սան Սեբաստիանում։ Շուտով գրեթե ամբողջ երկիրը մինչև Էբրո գետն անցավ ֆրանսիացիների վերահսկողության ներքո։ Մյուրատը նշանակվեց գերագույն հրամանատար[11]։
Նապոլեոնը կաշառված Գոդոյի միջնորդությամբ խառնվում էր իսպանական թագավորական տան ընտանեկան վեճերին։ Գործելով ի շահ ֆրանսիացիների՝ Գոդոյը Կառլոս IV թագավորին համոզեց Իսպանիայից Հարավային Ամերիկա փախչել (պորտուգալական միապետի օրինակով)։ Սակայն դեպի ծով ճանապարհին՝ թագավորական տունը Արանխուեսում բռնվեց այսպես կոչված «ֆերնանդիստների» կողմից, ովքեր հասան Գոդոյի հրաժարականին և իշխանության փոխանցմանը թագավորի որդի Ֆերդինանդին[11]։
Միևնույն ժամանակ Նապոլեոնը Մյուրատին ուղարկեց Մադրիդ վերցնել իր վերահսկողության ներքո։ Ֆրանսիական զորքերը շարժվեցին Մադրիդի ուղղությամբ, որը նվաճեցին մարտի 23-ին։ Նապոլեոնը երկու թագավորներին էլ՝ հորը և որդուն կանչեց Բայոնա բացատրության համար։ Նրանք նշված վայր ժամանեցին ապրիլի 30-ին։ Դրանից հետո Մյուրատի կողմից տեղի ունեցան մի քանի ինտրիգներ և ճնշման փորձեր։ Հայտնվելով Նապոլեոնի գերության մեջ՝ երկու միապետներն էլ հրաժարվեցին գահից։ Այս իրադարձություններին հաջորդեց Նապոլեոնի եղբաբոր՝ նեապոլիտենյան թագավոր Ժոզեֆի գահ բարձրացումը իսպանական թագին։ Նեապոլիտենյան գահը փոխանցվեց Մյուրատին։ Մտնելով Մսդրիդ՝ Մյուրատը կարգադրեց Ֆրանսիա արտաքսել իսպանական թագավորական տան մնացած անդամներին[11]։
Այդ բոլոր իրադարձությունները ժողովրդի մոտ առաջացրեցին հուզումներ և հանգեցրեցին մայիսի 2-ի ժողովրդական զայրույթի, որը դաժանորեն ճնշվեց։ Սակայն, բողոքի ալիքը տարածվեց Իսպանիայի բոլոր նահանգներում, և տաս օրվա ընթացքում ամբողջ Իսպանիան ոտքի ելավ ընդդեմ ֆրանսիացիների՝ սկիզբ դնելով պարտիզանական շարժման։ Բոլոր նահանգներում ձևավորվեցին կառավարական խունտաներ, որի ղեկավարումը ստանձնեց սեվիլիական խունտան, իսկ աստուրիականը դիմեց Անգլիայի օգնությանը։ Զինված քաղաքացիները կանգնում էին բանակի շարքերում, որը աճեց մինչև 120 հազար մարդ։ Կադիսում ադմիրալ Ռոզիլի ֆրանսիական էսկադրոնը անցավ իսպանացիներին։ Դյուգեմը շրջափակվեց Բարսելոնայում[11]։
Իր հերթին Նապոլեոնը կարգադրեց ապահովել Մադրիդի և Բայնոյայի միջև կապ։ Բեսերին հանձնարարվեց պաշտպանել այդ ճանապարհը և հնազանդեցնել Բիսկայան ու Աստուրիան, ինչպես նաև հետևել Գալիսիային, որտեղ նահանջել էին ֆրանսիացիների կողմից նվաճված տարածքների զորքերը և միացել Պորտուգալիայից ժամանած իսպանական կորպուսի հետ։ Գալիսիային փող և զենք մատակարարող Անգլիան կարող էր ինքը Լա Կորունյայում դեսանտ իջեցնել[11]։
Ջիբլաթարի մոտ տեղակայված իսպանական զորքերը, որոնք կապի մեջ էին հարավային հենակետերի կայազորերի, սեվիլյական խունտայի և Անդալուսիայի հարստության հետ, Նապոլեոնին ստիպեցին այնտեղ ուղարկել գեներալ Դյուպոնին իր երկու դիվիզիոնների և պորտուգալական բանակներից մեկի հետ և դուրս գալ Վալենսիայի աշխարհազորի դեմ։ Մոնսյեն ուղարկվեց Քուինս։ Բեսարի կորպուսից Լաֆեվր Դենուետը (6 հազար մարդ) ուղարկվեց Սարագոսա (Ֆրանսիայից դեպի Մադրիդ տանող ճանապարհի խաչմերուկ)։ Շարժական շարասյունները հսկում էին Մոնսեյի և Դյուպենի կապը մայրաքաղաքի հետ։ Ֆրանսիական բանակը, որի թվակազմը շուրջ 70 հազար էր, վերահսկելով Մադրիդը, հնարավորություն ուներ իրենից մեծ վտանգ ներկայացնել մոտակա կարևորագույն բնակավայրերին, որոնք իրենց դեմ էին կենտրոնացրել 120 հազար իսպանացիների, որոնք սակայն բավականին ցրված էին տեղակայված, բայց սատարում էին համընդհանուր ապստամբությանը[11]։
Բեսերը, հնազանդեցնելով Բիսկայան և Կաստիլյան և Սարագոսա ուղարկելով դիվիզիա, ուղևորվեց գեներալ Քուեստին ընդառաջ, ով 7 հազարանոց զորքով շարժվել էր Վալյադոլիդից դեպի Բուրգոս, և հունիսի 12-ին Կաբեզոնի մոտ ջախջախեց նրան։ Այնուհետև, տեղեկանալով գեներալ Բլեկի գալիսիական բանակի հետ Քուեսթի միանալու մասին, Բեսերը շարժվեց նրանց դեմ իր 30 հազարանոց զորքով և հուլիսի 14-ին Մեդինա դե Ռիոսեկոյի ճակատամարտում ջախջախելով նրանց։ Բլեքը նահանջեց Գալիսիա, իսկ Քուեսթը՝ դեպի Լեոն։ Բեսերը, հետապնդելով Քուեսթին, նվաճեց Լեոնը։ Այդ հաղթանակը նոր թագավոր Ժոզեֆի համար ճանապարհ բացեց դեպի Մադրիդ[11]։
Լեֆերը, ով հուլիսի 15-ին ժամանեց Սարագոսա, ստիպեց գեներալ Պալաֆոքսին, ով ջախջախվել էր Էբրո գետիգետանցումներում (Տուդելա, Մալեն), փակվեց այդ ամրոցում։ Հուլիսի 29-ին Վերդեն (10 հազար մարդ), ով ուղարկվել էէր Բեսերի կողմից, աջակցության համար ժամանեց Կատալոնիա՝ ուշադրություն չդարձնելով որոշ ամրոցների, որոնք ժողովրդական ապստամբության համար դարձել էին հենակետեր։ Մոնսեյը, ով 10-հազարանոց զորքով ուղարկվել էր Վալենսիա, ջախջախեց գեներալ Կարոյին, ով փակվեց Վալենսիայում, իսկ այնուհետև ուղևորվեց Մուրսիյա նահանգ և ջախջախեց Սերբելիոնիի զորքին։ Սակայն Մոնսեյը ստիպված էր վերադառնալ Սենտ Կլեմենտ, քանի որ իր թիկունքում ակտիվացել էր իսպանական աշխարհազորը[11]։
Ժոզեֆը, ով ցնցված էր այդ իրադարձություններով, լքեց Մադրիդը և օգոստոսի 1-ին Մոնսեյի հետ միասին անցավ Էրբո գետը։ Բեսերը նույնպես հետևեց նրանց։ Վերդեն, ով հասցրել էր նվաճել Սարագոսան, նույնպես հետ կանչվեց։ Ժիրոնայում գտնվող Ռեյլը նահանջեց դեպի Ֆիգերաս։ Դյուգեմը թողնում է ձիասայլերը և փակվում Բարսելոնայում։ Ժենյուն իր զորքերը կենտրոնացնում է Լիսաբոնում և որոշում ամրանալ այնտեղ՝ ապստամբությանը ճնշելով շարժական շարասյունների միջոցով, ինչը նրան հաջողվում էր անել մինչև անգլիացիների ժամանումը[11]։
Այնուհանդերձ, ֆրանսիացիների գործերը սկսեցին իրենց համար ունենալ բարեհաջող շրջադարձ։ Ժոզեֆը լրացուցիչ զորքով ժամանեց Մադրիդ, Բեսարի հաղթանակը մայրաքաղաքը պաշտպանեց հյուսիսային շրջաններից, մոտալուտ էր Սարագոսայի հանձնումը, մի շարք անհաջողություններ գրանցած ժողովրդական ապստամբությունը սկսեց թուլանալ։ Սակայն հուլիսի 23-ին Դյուպոնի 18-հազարանոց բանակը կապիտուլացիայի ենթարկվեց, որը իսպանացիների կողմից Բաիլենի մոտ պաշարվել էր։ Այդ իրադարձությունը նոր շրջադարձ եղավ Պիրենյան թերակղզու համար մղվող պատերազմում, խառնեց Նապոլեոնի պլաններն ու կրկին բարձրացրեց իսպանացիների ոգին[11]։
Պորտուգալիային օգնելու համար անգլիացիները Գալիսիայի ափ են ուղարկում սըր Արթուր Ուէէլսլիին (հետագայում լորդ Վելինգտոն) 9-հազարանոց կորպուսի ուղեկցությամբ։ Ավելի ուշ նրան պետք է միանար Կադիսից Սպենսերի 5000 հոգանոց ստորաբաժանումը և Շվեդիայից Մուրայի 10 հազարանոց ստորաբաժանումը, որը այնտեղ էր գտնվում ռուսների դեմ կռվելու համար։ Այս բոլոր ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Ջիբրալթարի պարեկ գեներալ Սպենսերը, ով Մոնդեգոյի հրվանդանում ափ է դուրս եկել օգոստոսի 1-ից 6-ը[9][11]։
Մինչև ֆրանսիական զորքերը կենտրոնացնելը անգլիացիների շարժը դանդաղեցնելու նպատակով Ժանյուն 31,5 հազարանոց զորքի ուղեկցությամբ Լեիրիա է ուղարկում գեներալ Լոբարդային և Աբրանտեսից 7 հազարանոց ստորաբաժանման ուղեկցությամբ գեներալ Լուզոնային։ Լոբրդոն, ով անգլիացիների կողմից զգուշացվել էր, նահանջեց Ռոլիսի հրվանդան, որտեղ իր վերահսկողության ներքո էէ վերցնում Լիսաբոն տանող ճանապարհը և Լուազնի հետ հայղորդակցությունը։ Այնտեղ օգոստոսի 17-ին նա կատաղի մարտում դիմակայեց, ինչից հետոո նահանջեց Տորես Վեդրաս, որտեղ գտնվում է Ժանյուն իր 12 հազարանոց զորքով[11]։
Ուելսին իր 14 հազարանոց զորքով, պահեստազորում ունենալով 6 հազար պորտուգալացիներ, սակայն պարտություն կրելով՝ օգոստոսի 19-ին հասավ Վիմեիրո։ Օգոստոսի 21-ին Ժունյուն Վիմերիույում գրոհեց անգլիացիներին, բայց, պարտություն կրելով, նահանջեց Տորես Վեդերասու։ Կանխատեսելով Պորտուգալիա Մուրի մոտալուտ ժամանումը, վտանգված լինելով Լիսաբոնի ապստամբությամբ և արդեն Էրբո գետ նահանջած ֆրանսիական բանակի հետ միավորվելու հույսը կորցնելով՝ առաջարկեց զինադադար և կապիտուլացիա, որը և կնքվեց սեպտեմբերի 30-ին Քելուզի պալատում։ Ըստ այդ համաձայնագրի՝ Լիսաբոնը հանձնվեց անգլիացիներին, իսկ ֆրանսիական զորքերը ծովով տեղափոխվեցին Ֆրանսիա (Կիբերոն)։ Միևնույն ժամանակ Լիսաբոնի նավահանգստում տեղակայված ռուսական էսկադրան ադմիրալ Դ. Ն. Սենյավինի հրամանատարությամբ ստիպված էր ուղևորվել Անգլիա և մնալ այնտեղ մինչև Անգլիայի ու Ռուսաստանի միջև հաշտության կնքումը։ Մեկ ամսվա ընթացքում Պորտուգալիան ազատագրվեց ֆրանսիացիներից[9]։
Ֆրանսիացիներին դեպի Էրբո գետից հեռացնելուց հետո Արանխուեսում ձևավորվեց կառավարական խունտա։ Իսպանացիները սկսեցին ձևավորել զինված ուժեր, Ժիրոնայի, Տառագոնայի, Սարագոսայի, Վալենսիայի և Բադախոսի ամրացմանը։ Զորքերը բաժանեցին չորս բանակների։ Գեներալ Բլեկի ձախաթևյան բանակը, որը կազմված էր 30 հազարանոց գալիսիական զորքից, Դանիայից ժամանած գեներալ Ռոմանի 8 հազարանոց զորքից, 7 հազար աստուրիացիներից (ընդհանուր 45 հազար մարդ), Բիլբաոյով ուղարկվեց Էրբո գետի մոտ տեղակայված ֆրանսիացիների աջակողմյան ճակատի դեմ։ Կենտրոնական բանակը (գեներալ Գալյուցոյի և կոմս Բելվեդերի էստրեմադուրյան զորքեր, ընդհանուր 42 հազար մարդ) ուղարկվեց ֆրանսիացիների կենտրոնական ճակատին ընդառաջ։ Նրա ետևում էր 12 հազարանոց կաստիլիական կորպուսը, որը պետք է պաշտպաներ մայրաքաղաքը։ Աջաթևյան բանակը կազմված էր Կաստանոսայի (30-40 հազար մարդ) և Պալաֆոկսի (17 հազար մարդ, 10 հազար աշխարհազորային) զորքերից։ Այն ուղարկվեց ֆրանսիացիների ձախ ճակատին ընդառաջ և Պամպլոնան նվաճելու։ Այն գործում էր Կենտրոնական բանակի հետ փոխկապակցված։ 4-րդ բանակը՝ շուրջ 30 հազար մարդ, կազմվեց Կատալոնիայում և նախատեսված էր Բարսելոնայի պաշարման համար։ Բացի այդ, Մուրի անգլիական զորքերը (20 հազար մարդ) Պորտուգալիայից շարժվեցին դեպի Կորունյա, միավորվեցին Բերդի անգլիական դիվիզիայի հետ և ձեռնարկեցին հարձակողական գործողություններ։ Այդպիսով, իսպանական մեծաքանակ, բայց իրարից հեռու զորքերը նպատակադրված էին գրոհել 50 հազար կենտրոնացած ֆրանսիական զորքերի ուղղությամբ։ Ընդ որում, իսպանական զորքերը վարժեցված չէին, հրամանատարները՝ անփորձ և իրար հետ անհաշտ, իսկ խունտայի կարգադրությունները, որոնց հետ հաճախ զորքերը չէին համաձայնվում, իրավիճակին չէին համապատասխանում[9]։
Այնուամենայնիվ, Ժոզեֆը չօգտվեց իսպանացիների սխալներից։ Հաշվի չառնելով Նապոլեոնի հրամանը՝ Ժոզեֆը իր բանակի թևերը պաշտպանող Բուրգոսն ու Տունդելան թողեց և Բեսարին իր 16-հազարանոց զորքով տեղակայեց Պոնտե Լարայում։ Կենտրոնում՝ Լոգրանո գետի ափին տեղակայեց 7-հազարանոց պահեստազորը և Ֆրանսիայից ժամանակ Նեյայի 43-հազարանոց կորպուսը։ Մոնսեյի 17-հազարանոց զորքը տեղակայվեց ձախ թևում՝ Արագո գետի ափին[9]։
Ֆրանսիացիների երկրորդ ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նապոլեոն Բոնապարտը, Էրֆուրտում դաշինք կնքելով Ռուսական կայսրության կայսր Ալեքսանդր I-ի հետ և ապահովելով իր անվտանգությունը Ավստրիայից ու Պրուսիայից, որոշեց անձամբ ուղևորվել Իսպանիա, որտեղ իր զորքերի մեծ մասը ուղևորվել էր արդեն սեպտեմբերին։ Պիրենյան թերակղզում գտնվող և այնտեղ ուղևորվող բոլոր ուժերը տեղաբաշխվեցին 8 կորպուսներում և պահեստազորում։ 1-ին կորպուսը կազմված էր 28-հազարանոց զորքից և ղեկավարվում էր Վիկտորի կողմից։ 2-րդ կորպուսի հրամանատարն էր Սուլտան, ում հրամանատարության ներքո գտնվում էր 28-հազարանոց զորք։ 18-հազարանոց 3-րդ կորպուսը ղեկավարում էր Մոնսեյը։ Լեֆերը նշանակվեց 20-հազարանոց 4-րդ կորպուսի հրամանատար։ 5-րդ կորպուսը կազմված էր 24-հազարանոց բանակից, որի հրամանատարն էր Մորտյոն։ Նեան նշանակվեց 29-հազարանոց 6-րդ կորպուսի հրամանատար։ 7-րդ կորպուսի հրամանատար նշանակվեց Սեն Սիրան, ում ենթակայության ներքո առկա էր 35-հազարանոց բանակ։ 8-րդ կորպուսի հրամանատար դարձավ Ժյունոն, ով ղեկավարության ներքո առկա էր 19-հազարանոց զորք։ 8 կորպուսների անձնակազմի թվաքանակը Վալտերի գվարդիայի ու Բեսարի հեծելազորային պահեստազորի թվաքանակի հետ միասին կազմում էր 250 հազար։
Իսպանիայում Նապոլեոնը առաջին անգամ բախվեց ժողովրդի անկոտրում ուժին, որը պայքարում էր իր քաղաքական անկախության համար։ Նա հասկացավ իր սխալը, երբ Իսպանիա էր ուղարկել նորակոչիկներից կազմված փոքրաթիվ ուժեր։ Այժմ նա ձևավորեց նոր ուժեր, Գերմանիայից զորքերի մի մասը բերեց և Բայոնայում տեղակայեց բոլոր անհրաժեշտ միջոցներ պարունակող զինապահեստներ։ Վերակառուցելով իր իսպանական բանակը և հասցնելով այն մինչև 250 հազարի՝ Նապոլեոնը հոկտեմբերին որոշեց անցնել սահմանը։ Նրա պլանը հիմնված էր իսպանացիների՝ երկրի ամբողջ տարածքում ցրվածության վրա։ Սահմանափակվելով թևերի պաշտպանությամբ՝ նա որոշեց ճեղքել իսպանական զորքերի կենտրոնը և այնուհետև ջախջախել իսպանական բանակի առանձին ստորաբաժանումները, որոնք ցրված էին 500 քառակուսի կիլոմետրի վրա և որոնք չունեին միասնական հրամանատար։
Տեղեկանալով ֆրանսիացիների համալրման մասին՝ իսպանացիները սկսեցին շտապել ռազմական գործողությունների սկսման կապակցությամբ։ Սեպտեմբերի վերջին Բլեկի բանակը անցավ գրոհի, ճնշեց և հեռացրեց ֆրանսիացիներին Բիլբաոյից։ Դեկտեմբերի 31-ին ֆրանսիական 4-րդ կորպուսը, զբաղեցնելով դեպի կենտրոն ձգված 2-րդ կորպուսի տեղը, Սորնոսի մոտ հարձակման ենթարկվեց Բլեկի կողմից։ Ֆրանսիացիները հետ շպրտեցին իսպանացիներին և, հետապնդելով նրան, կրկին գրավեցին Բիլբաոն։ Նապոլեոնը 1-ին կորպուսը Վիտորիայից ուղարկեց Ռեյնոս՝ շրջանցելով Բլեկին։ 2-րդ և 6-րդ կորպուսները, գվարդիան ու պահեստազորը ուղևորվեցին դեպի Բուրգոս։ 3-րդ կորպուսը մնաց ընդդեմ Կաստանոսայի ու Պալաֆոքսի։ Այդ ժամանակ 5-րդ և 8-րդ կորպուսները դեռևս շարժվում էին դեպի Պիրենյան թերակղզի։
Նոյեմբերի 7-ին Բլեկը անհաջող կորպով Գենեսի մոտ գրոհեց ֆրանսիացիների 4-ր կորպուսի առաջապահ ուժերը և նահանջեց Էսպինոսա, որտեղ էլ դիրքավորվեց։ Երկօրյա մարտերից հետո Վիկտորը Բլեկին ստիպեց 10 հազար զոհ տալուց հետո նահանջել Լեոն, որտեղ վերջինը հազիվ հավաքեց 15 հազար մարդ։ Նոյեմբերի 10-ին 2-րդ կորպուսի հրամանատար Սուլտը Գամանալայում արժանացավ կոմս Բելվեդերի ընդունելությանը։ Բուրգոսի մոտ իսպանացիիները պարտություն կրեցին։ Չնայած որ Սուլտը ընթանում էր դեպի Ռեինոսա և չկարողացավ կանգնեցնել Բլեկի բանակի նահանջը՝ այնուամենայնիվ, նա Բիսկայան «մաքրեց» հակառակորդի ուժերից, վերցրեց Հին Կաստիլիան և Լեոնը։ 4-րդ կորպուսի հրամանատարա Լեֆերըուղևորվեց դեպի Վալյադոլիդ, իսկ 1-ին կորպուսը Բուրգոսում միացավ գվարդիայի ու 6-րդ կորպուսի հետ։ Տեղեկանալով դեպի Սալամանկա Մուրի շարժվելու մասին՝ այդ ուղղությունից իրեն պաշտպանելու նպատակով Նապոլեոնը Պալենսիա է ուղարկում երեք հեծելազորային դիվիզիա, իսկ 6-րդ կորպուսն ու Արանդայի դիվիզիան՝ Սորիայով ու Ագրեդույով դեպի Կաստանոսայի (անդալուզյան) և Պալաֆոկսի (արագոնյան) բանակի թիկունք։ Լանը, ով հրաման էր ստացել գործել հակառակորդի ձախ թևում, իր 30-հազարանոց զորքով Լոդոսում անցավ Էրբո գետը, հոկտեմբերի 25-ին Տուդելեյի մոտ գրոհեց 45-հազարանոց արագոնյան ու անդալուսիական բանակը և ջախջախեց այն։ Պալաֆոկսը իր զորքով ամրացավ Սարագոսայում, իսկ Կաստանոսան, Կալատայուդում հավաքելով 12 հազար մարդ, Սիգուենսաով ուղևորվեց դեպի Մադրիդ։
Այժմ Նապոլեոնը, ապահովված լինելով թևերում, հոկտեմբերի 29-ին 1-ին կորպուսը, գվարդիան և պահեստային հեծելազորն ուղարկում է Մադրիդ։ Կաստիլյան բանակը պաշտպանում է Սոմոսիեռայի անցումը։ Գվարդյական ուլանների հաջողված գրոհը անցուղու երկայնքով տեղակայված մարտկոցների վրա ճեղքեց իսպանացիների կենտրոնն ու նրանց փախուստի մատնեց։ Դեկտեմբերի 2-ին ֆրանսիացիները մոտեցան Մադրիդին։ 1808 թվականի դեկտեմբերի 4-ին Մադրիդը հանձնվեց։
Այդ ընթացքում Մուրն իր 19-հազարանոց զորքով նոյեմբերի 12-ին նվաճեց Սալամանկան։ Նոյեմբերի 28-ին Բարդը Կորունյայի մոտ ափ դուրս եկավ։ Ստանալով Մադրիդի գրավման մասին տեղեկատվությունը և Սալադանում 2-րդ կորպուսի շրջափակման մասին՝ դեկտեմբերի 20-ին Մայորգայում միացավ Բարդայի ստորաբաժանմանը և, իր ենթակայության ներքո ունենալով 25 հազար զինվոր, Սուլտայի վրա հարձակվելու նպատակով ուղևորվեց դեպի Սահագուն։ Իմանալով այդ մասին՝ դեկտեմբերի 22-ին Նապոլեոնը 6-րդ կորպուսի, գվարդիայի և պահեստային հեծելազորի հեետ Մադրիդից մեկնեց դեպի Տորդեսիլյաս, որպեսզի կանգնեցնի Մուրին։ Ժունյոյին, ով արդեն մտել էր Բուրգոս, հրամայվեց աջակցել Սուլտին։ Հեծելազորի մի մասը մնաց Մադրիդում, Լեֆերը վերցրեց Տալավերան, իսկ 1-ին կորպուսը՝ Տոլեդոն։
Դեկտեմբերի 27-ին Նապոլեոնը ժամանում է Մեդինա դե Ռիոսեկո, սակայն Մուրն իր 80-հազարանոց զորքով հասնում է ժամանակին նահանջել։ Նապոլեոնը նրան հետապնդում է մինչև Աստորգա, որից հետո հետապնդումը շարունակում են Սուլտն ու Ժյունոն իրենց 35-հազարանոց զորքով։ Նեյը իր հերթին հետապնդում էր իրականացնում, բայց որպես պահեստազոր շարժվելով Սուլտի և Ժյունոյի հետևից։ Հունվարի 1-ին Նապոլեոնը մնացած զորքերով վերադառնում է Վալիադոլիդ։ Հունվարի 12-ին քայքայված ու հոգնած 19-հազարանոց բանակով Մուրը հասնում է Կորունյա։ Վիգոյում եղանակային պայմաններով պայմանավորված նավատորմի ուշացման պատճառով Մուրը ստիպված էր դուրս գալ ճակատամարտի։ Հունվարի 16-ին Սուլտը հարձակման անցավ, սակայն հաջողություն չունեցավ։ Կռվի ժամանակ Մուրը մահացու վիրավորվում է, բայց նրա զորքերը հասցնում են նստել նավեր։ Հունվարի 20-ին Կորունյան հանձնվում է ֆրանսիացիներին։
Դեպի Աստորգա Նապոլեոնի ուղևորության ընթացքում ադնալուզյան և կաստիլյան բանակների մնացորդները մոտենում են Մադրիդին, բայց Լեֆերը, Ալմարասի մոտ անցնելով Տախոն, շրջվեց դեպի Մերիդա։ Հունվարի 13-ին Վիկտորը Ուկլեսեյի մոտ ջախջախեց Կաստանոսայի իրավահաջորդ դուքս Ինֆանտադոյին և բռնագրավեց 30 հրանոթ ու գերևարեց 8 հազար զինվորի։ Տուդելեյի մոտ ճակատամարտից հետո 3-րդ և 5-րդ կորպուսները (ընդհանուր 40 հազար մարդ) Լանայի հրամանատարությամբ սկսեցին Սարագոսայի պաշարումը։
Նոյեմբերին 20-հազարանոց 7-րդ կորպուսը Սեն Սիրի հրամանատարությամբ մտավ Կատալոնիա, որպեսզի ազատի Բարսելոնայում 15-հազարանոց զորքի հետ պաշարված Դյուգեմին։ Իր մատակարարումների համար Սեն Սիրը պաշարեց Ռոս ամրոցը և դեկտեմբերի 3-ին այն նվաճեց։ Դրանից հետո նա մշակեց խիզախ ծրագիր. թիկունքում թողնելով իր հրետանին և թիկունքը պաշտպանելու համար Ռեյի դիվիզիան՝ 17-հազարանոց բանակով շարժվեց դեպի Բարսելոնա։ Ճշգրտորեն իրականացված զորաշարժի շնորհիվ Սեն Սիրին հաջողվեց կրճատել նրան ընդառաջ ուղարկված իսպանական ստորաբաժանումնբերի ճանապարհը և հասնել Գոստալրիշ։
Վիվեսը, թողնելով Բարսելոնան, 15-հազարանոց բանակով շարժվեց Սեն Սիրին ընդառաջ։ Դեկտեմբերի 16-ին Կարդեդույի մոտ տապալեց իսպանացիներին՝ գրավելով ամբողջ հրետանին ու ռազմամթերքը, որոնց կարիքը այդքան շատ ունեին ֆրանսիացիները։ Այնուհետև, միանալով Դյուգեմին, Սեն Սիրը հետապնդեց Վիվեսին։ Դեկտեմբերի 21-ին Մոլինս դե Ռեյի մոտ նա հասավ նրան ու կրկին ջախջախեց։ Վիվեսին փոխարինող Ռեդինգըփետրվարի 16-ին Լուկանի մոտ և փետրվարի 25-ին Ալկովերեյում ջախջախվեց ու նահանջեց Տարագոնա։
Այդպիսով, Նապոլեոնը ցրեց 3 բանակ, վերցրեց մայրաքաղաքը, ստիպեց Մուրին լքել Իսպանիան, պաշարեց Սարագոսան ու հնազանդեցրեց Կատալոնիան։ Նապոլեոնի հաշվարկների հստակությունը, դրանց կատարման արագությունն ու էներգիան իրենցից ներկայացնում են ռզմագործողության նախապատրաստման ու վարման հիանալի օրինակ։ Նրա զորքերի խմբավորումը իրենից ներկայացնում էր ռազմարվեստի լավ օրինակ։ Բայց նույնիսկ մեկ պարտությունը չէր կարող խափանել Նապոլեոնի մշակած պլանի հաջող իրականացումը և այն չէր օգնի իսպանացիներին։ Իսպանացիների դիմադրությունը երկար չէր կարող շարունակվել, քանի որ ռեսուրսները արագորեն վերջանում էին, ժողովրդի ոգին անկում ապրեց, ֆրանսիացիները պատրաստվում էին արդեն ներխուժել Անդալուսիա և Պորտուգալիա, երբ Ավստրիայի հետ սպասվող պատերազմը Նապոլեոնին ստիպեց վերադառնալ Փարիզ, որտեղ և Վալյադոլիդից տեղափոխվեց գվարդիան։
1809 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարագոսան, որը Պալաֆոկսի հրամանատարությամբ պաշտպանվում էր 20 հազար կանոնավոր զորքի և 40 հազար քաղաքացիների կողմից, դիմադրեց և անառիկ մնաց 3-րդ (Մոնսեյ) և 5-րդ (Մորտյո) կորպուսների հարձակումներից։ Պատմության մեջ որպես պաշտպանության հանրահայտ օրինակ, վերջիվերջո փետրվարի 21-ին Սարագոսան ընկավ։
3-րդ կորպուսը մնաց Արագոնում, իսկ 5-րդ կորպուսը ուղարկվեց Կաստիլիա։ Հասնելով Ֆրանսիա՝ Նապալեոնը կարգադրեց, որպեսզի Սուլտը 2-րդ և 8-րդ կորպուսների ընդհանուր թվով 47 հազար զինվորով վերցնի Պորտուգալիան, Նեյը 6-րդ կորպուսի 18 հազար զինվորով ապահովել Սուտի թիկունքը՝ վերցնելով Գալիսիան, Վիկտորը 1-ին կորպուսի 25 հազար զինվորով Տալավերայից Տախո գետի հովտով ուղևորվել Լիսաբոն, Լապիսի 9-հազարանոց դիվիզիային մեկնել Ալմեիդա և աջակցել տարաբնույթ զորքերին։
Ֆրեյերի պորտուգալական 25-հազարանոց բանակը, որը ձևավորվել էր անգլիացիների կողմից, տեղակայվել էր Բրագա քաղաքի դիմաց և պաշտպանում էր Պորտուգալիայի հյուսիսային սահմանները։ Գեներալ Սիլվերոն Ռոմանի կորպուսի մնացորդների ու 15-հազարանոց աշխարհազորի հետ միասին տեղակայված էր Տրազ ուշ Մոնտիշ նահանգում, իսկ գեներալ Կրեդոկը 6 հազար անգլիացիներով Ալկանտարայի կողմից պաշտպանում էր Լիսաբոնը։
Փետրվարի սկզբին Սուլտը Մինո գետով ժամանեց Տույ։ Մարտի 1-ին նրա ավանգարդը, անցնելով Օրենսեն, Մոնտալեգրեյի մոտ ջախջախեց իսպանա-պորտուգալական զորքերը։ Ռոմանան նահանջեց Իսպանիա, իսկ Սիլվեյերը՝ Չավես, որտեղ մարտի 18-ին կապիտուլացիայի ենթարկվեց։ Մարտի 20-ին ֆրանսիացիները, ջախջախելով Ֆրեյերի զորքերին, վերցրեցին Բրագան։ Մարտի 29-ին Սուլտը գրոհով վերցրեց Պորտուն։ Այնուհետև Սուլտի կողմից ուղարկված առանձին ջոկատներ գրավեցին Վիանան, Վալենսան, Բրագանսան և այլ կարևորագույն բնակավայրեր։ Պորտույում ամուր հենակետ ստեղծելով՝ Սուլտը սկսեց նորությունների սպասել Լապիսայից ու Վիկտորից, ովքեր պետք է գործեին նրա հետ փոխկապակցված։
Միևնույն ժամանակ Լեֆերից 4-րդ կորպուսի հրամանատարությունը ստանձնած Սեբաստիանը հետևում էր անդալուսիական բանակի մնացորդներին (շուրջ 12 հազար մարդ), իսկ Տալավերում գտնվող Վիկտորը պատրաստվում էր Պորտուգալիայի արշավանքին, սակայն նրա շարժը հետաձգվեց Կուեստի Էստրեմադուրյան բանակի պատճառով (24 հազար մարդ)։ Փետրվարի 27-ին Սյուդադ Ռեալում Վիկտորը ջախջախեց այդ բանակը՝ խլելով ամբողջ հրետանին։
Դուքս Ալբուկերսկի հետ միավորվելուց հետո Կուեստի ուժերը կրկին աճեցին մինչև 25 հազարի։ Այնուամենայնիվ, մարտի 28-ին Մեդելյինի մոտ Վիկտորը կրկին ջախջախեց նրանց։ Կուեստի զորքերը ցրվեցին, իսկ նա մի քանի մարտկոցների հետ նահանջեց Անդալուսիա, որտեղ սկսեց ձևավորել նոր բանակ։ Ֆրանսիացիները գրավեցին Մերիդան։
Լապիսը, ձեռնարկելով ապստամբներով շրջապատված Սյուդադ Ռոդրիգոյի վրա հարձակվելու անհաջող փորձ, Ալկանտարայով շարժվեց դեպի Մերիդե, որպեսզի միավորվի Վիկտորի հետ։
Սակայն, ֆրանսիացիների հաջողությունները, Պորտուգալիայում Սուլտի դրությունը դարձրեցին վտանգավոր։ Սիլվեյերը սկսեց անհանգստացնել նրա թիկունքին։ Վելինգտոնը, ով ղեկավարում էր կրկին Պորտուգալիա ժամանած անգլիական բոլոր ուժերը, սկսեց վարել հարձակողական մարտավարություն։ Նեյը զբաղված էր նավահանգիստների պաշտպանությամբ և Աստուրիայում ու Հարավային Գալիսիայում Ռոմանի զորքերով՝ չկարողանալով օգնել Սուլտին։
Միևնույն ժամանակ Վիլենգտոնը Մակենզիի դիվիզիան ուղարկում է Աբրանտեշ, որպեսզի պաշտպանի Լիսաբոնը Վիկտորից, որը պաշտպանվում էր Կուեստի 30-հազարանոց նոր բանակի կողմից։ Այնուհետև ինքն անձամբ 15 հազար անգլիացի և 10 հազար պորտուգալացի զինվորների հետ միասին շարժվում է դեպի Պորտու, իսկ գեներալ Բերեսֆորդին ուղարկում է Լամեգու։ Մայիսի 12-ին Վիլենգտոնը մոտենում է Պորտուին, որը գտնվում էր Սուլտի 12-հազարանոց բանակի կողմից, իսկ գեներալ Լուազոնը իր 6-հազարանոց զորքով, գործելով ընդդեմ Սիլվերայի, Ամարանտեյով անցնելով Տամիգո գետը կանգնել էր Ռագոյում։ Մայիսի 13-ին անգլիացիներն, անցնելով Դուրո գետը, Սուլտին ստիպեցին նահանջել Պորտուից։ Սկզբում նա ցանկանում էր շարժվել դեպի Ամարանտե, որպեսզի իր զորքը միացնի Լուազոնի բանակին, սակայն, իմանալով, որ վերջինը Սիլվեյերի ու Բերեսֆորդի ճնշման պատճառով հեռացել է, ուղևորվեց դեպի Վիմարենս։ Թողնելով իր հրետանին ու ծանր բեռները՝ լեռնային արահետներով հասնում է Վիմարենս, որտեղ և միանում է Լուազոնի ու Լորժեմի հետ։ Վերջինը այստեղ էր եկել Վալենսիայից։ Այնուհետև Սուլտը Լանխոսեյով շարժվում է դեպի Ռուիբաենսկ։ Ճանապարհին նա տեղեկանում է, որ Բերեսֆորդը պատրաստվում է արգելափակել նրա շարժը։ Թողնելով վերջին հրետանին՝ սոված և վհատված բանակի հետ միասին հազիվ անցանելի արահետներով Սուլտը ՄոնտեԱլեգրոյով շարժվում է Օրենսե։ Մայիսի 19-ին, անցնելով 170 կիլոմետր, կորցնելով 2 հազար զինվոր ու 59 հրանոթ, հասնում է Օրենսե։
Այնուհետև Սուլտը ուղևորվում է դեպի Լուգո։ Մայիսի 23-ին նա ազատում էէ Ռոմանի զորքերի կողմից շրջափակված ֆրանսիական բրիգադը, որը պաշտպանում էր Լեոնի ու Գալիսիայի միջև հաղորդակցությունը։ Այստեղ Սուլտը միանում է Նեյի հետ։ Երկուսի միացյալ զորքերը շուտով Գալիսիան «մաքրում են» հակառակորդից։ Իր զորքերի համալրման նպատակով նա շարժվում է դեպի Մադրիդ, որտեղ գտնվում էր Վիկտորը։ Այնուհետև մտնում է Լեոն, իսկ հուլիսի 2-ին գրավում Սամարան։
Սննդամթերքի անբավարարությունն ու Մադրիդին սպասվող հնարավոր վտանգը Նեյային դրդեցին հավաքել Գալիսիայի բոլոր կայազորներն ու նույնպես շարժվել դեպի Մադրիդ։ Այստեղ Ժոզեֆը Վիլենգտոնի դեմ կարող էր կանգնեցնել ոչ ավել քան 50-հազարանոց բանակ։ Հուլիսի 8-ին նա ժամանում է Աստորգա։ Իմանալով Սուլտի նահանջելու և դեպի Ալմարաս Կուեստի շարժի մասին՝ Վիկտորը կրկին հեռացավ դեպի Տալավերե։
Պորտուգալիայից Սուլտի նահանջից հետո Վիլենգտոնն իր բոլոր զորքերն ուղարկեց հարավ ընդդեմ Վիկտորի՝ Պորտուգալիայի հյուսիս-արևելքի պաշտպանության համար միայն թողնելով Բերեսֆորդին։ Կուեստի և խունտայի հետ բանակցությունների պատճառով նա Աբրանտեսում մնաց մինչև հուլիսի 27-ը։ Վիլենգտոնը, չիմանալով դեպի Սամորա Սուլտի շարժի մասին, Օպորոզի հետ միավորվեց միայն Կուեստոյում և շարունակեց իր շարժը Վիկտորի հետևից Տախո գետի աջ ափով։ Ժոզեֆը Մադրիդի պաշտպանության համար թողեց 3 գումարտակ, իսկ մնացած զորքերով մեկնեց Վիկտորին օգնության։ Սեբաստիանինը ոչ մեծ ջոկատ թողեց Վենեգասի դեմ և 2 հազար զինվոր Տոլեդոյում, 40-հազարանոց զորքով միացավ Ժոզեֆին։ 2-րդ, 5-րդ և 6-րդ կորպուսներով Սուլտը շարժվեց դեպի Պլասենսի, որպեսզի, զորքերը կենտրոնացնելով Սալամանկայում, գործի Լիսաբոնի հետ Վիլենգտնոի հաղորդակցության ճանապարհին։
Չնայած Սուլտի այն խորհրդին, որպեսզի սպասեն իր 50-հազարանոց բանակին՝ Ժոզեֆը որոշեց անհապաղ հարձակման անցնել։ Կուեստի զորքերը, որոնք շարժվում էին Վելինգտոնից առաջ, Ժոզեֆի առաջապահ ուժերի կողմից հետ շպրտվեցին դեպի Տալավերե, որտեղ ամուր դիրքեր զբաղեցրած Վելինգտոնը նահանջը ընդունեց իր վրա։ Հունիսի 27-ին Վիկտորի հարձակումը չհաջողվեց։ Նաև անհաջող էին ֆրանսիացիների բոլոր փորձերը, որոնք նրանք ձեռնարկեցին հունիսի 28-ին։ Կորցնելով շուրջ 8 հազար մարդ և 8 հրանոթ՝ ֆրանսիացիները նահանջեցին։ Սեբաստիանինը հեռացավ դեպի Տոլեդո, Ժոզեֆը՝ Մադրիդ, իսկ Վիկտորը մնաց Ալբերես գետի հակառակ ափին։
Սակայն Սուլտի շարժը Վիլենգտոնի համար դժվարին իրավիճակ ստեղծեց, այդ իսկ պատճառով նա գնաց նրա դեմ, սակայն, շուտով տեղեկանալով, որ Սուլտը իրեն ուժերով զգալիորեն գերազանցում է, Արզոբիսպոյով նահանջեց դեպի Տախո գետի ձախ ափ։ Վիկտորի դեմ մնացած Կուեստը նույնպես նահանջեց և հրամանատարությունը հանձնեց Էգիին։ Տախո գետից անցնելով Տրուխիլո ու խունտայի հետ անհամաձայնության հետևանքով կորցնելով ժամանակ՝ Վելինգտոնը հեռացավ Բադախոս, իսկ այնուհետև այնտեղից՝ Պորտուգալիա։ Իսպանական զորքերի մի մասը հետևեցին նրան, իսկ մյուսները միացան Վենեգասին։ Իր դաշնակիցներից հույսը կորցնելով և ցանկանալով ունենալ հենակետ, որը անբարենպաստ իրավիճակի դեպքում հնարավորություն կտար մինչև լրացուցիչ ուժերի գալը պաշտպանվեր՝ Վելինգտոնը սկսեց կառուցել պատմության մեջ հայտնի դարձած Տորես Վեդրասի բնագծերը։
Ժոզեֆը ստեղծված բարենպաստ իրավիճակից չօգտվեց և չանցավ գրոհի։ Նա նախընտրեց սպասել Վագրամյան ճակատամարտից հետո իր մոտ ուղարկված լրացուցիչ ուժերին, այդ իսկ պատճառով 2-րդ կորպուսը մնաց Պալենսիայում, իսկ 6-րդ կորպուսը՝ Վալյադոլիդում։ Նեյը գործում էր ընդդեմ Վիլսոնի ջոկատի և Բանսի կիրճով նրան հետ շպրտեց դեպի Պորտուգալիա։ Գեներալ Կելերմանը, ով դրագունյան դիվիզիայով ժամանել էր Վալյադոլիդից, Նեյի 6-րդ կորպուսի հրամանատարությունը ստանձնած գեներալ Մարշանի հետ միասին կանգնեցրեցին իսպանացիների մեկնարկած հաջող ռազմագործողությունները՝ հարձակվելով նրանց վրա Ալբայում ու կրկին գրավելով Սալամանկան։
Տալավերայի ճակատամարտից հետո Սեբաստիանին իր զորքերով մեկնեց Տոլեդո, որին մոտենում էր Վենեգասի զորքը։ Օգոստոսի 11-ին դուրս գալով Տոլեդոյից՝ Սեբաստիանինը Ալմոնասիդի մոտ ջախջախեց իսպանացիներին։ Վերջինները պարտությունից հետո նահանջեցին Սիերա Մորենա։ Վենգեսի համալրված շուրջ 60-հազարանոց զորքի հրամանատարությունը ստանձնեց մարկիզ Արեյսագան։ Նոյեմբերի 19-ին նրա զորքերը Օկանեյի մոտ ֆրանսիացիների կողմից ջախջախվեցին։
Կատալոնիայում Մոլինո դել Ռեյի ճակատամարտից հետո 40-հազարանոց կանոնավոր բանակը պատրաստվում էր հարձակման։ Ռելինգը այդ բանակի մեծ մասը՝ շուրջ 30 հազար մարդ, ուղարկում է Վիլաֆրանկե ընդդեմ ֆրանսիացիների, ովքեր տեղակայված էին բավականին ընդարձակ տարածքում։ Սակայն, Ռեդինգի շարժման դանդաղության պատճառով Սեն Սիրին կենտրոնացնել 22 հազար զինվոր, և երբ իսպանացիները գրոհեցին ֆրանսիացիների բանակի երկու թևերը, փետրվարի 11-ին Սեն Սիրը ճեղքեց նրանց թույլ կենտրոնն ու Ռեդինգին հետ շպրտեց դեպի Կապելադոս։ Նա գրավեց Վալսը և կտրեց այն Տարագոնայից։ Ցանկանալով իր համար դեպի Վալս ճանապարհ բացել՝ փետրվարի 25-ին Ռեդինգը կրկին գրոհեց ֆրանսիացիների վրա, բայց կրկին հետ շպրտվեց՝ կորցնելով իր ամբողջ հրետանին։ Իր զորքերի մի մասը այնուամենայնիվ կարողացավ ճեղքել ֆրանսիցիների գիծն ու անցնել Տարագոնա, իսկ մնացածը նահանջեցին Լերիդա և Տորտոսու։ Սեն Սիրը Տարագոնայում մնաց 6 շաբաթ և սննդամթերքի ու պաշտպանության միջոցների անբավարարության պատճառով հեռացավ Վիկա, որտեղ և պաշտպանեց Ժերոնայի պաշարումը՝ էլ ավելի դժվարացնելով ֆրանսիացիների հաղորդակցությունը Պերպինյանի ու Կատալոնիայի միջև։
Ռեդինգին փոխարինած Բլեկը իր բանակը համալրեց Մուրսիի ու Վալենսիայի բանակներով և, օգտվելով 7-րդ կորպուսի նահանջից, ուղևորվեց դեպի Արագոնա ընդդեմ 3-րդ կորպուսի, որը տեղակայված էր Սարագոսայի մոտ։ Ապրիլի սկզբինԲլեկը վերցրեց Ալկանիսը։ Վերջերս 3-րդ կորպուսի հրամանատարությունը ստանձնած Սյուշեն հայտնվել էր դժվարին իրավիճակում. ամենուրեք ժողովրդային ապստամբություն էր ու ավազակախմբեր, կորպուսի զորքերը (13 հազար մարդ) տեղաբաշխված էին տարբեր տեղերում, պաշարումը քայքայել էր ուժերը։ Այնուամենայնիվ, մայիսի 23-ին Ալկանիսում նա գրոհեց Բլեկի զորքերին, սակայն հետ շպրտվեց։ Ֆրանսիայից 5 գումարտակով համալրում ստանալով՝ Սյուշեն կրկին գրոհեց Բլեկին ու ստիպեց նրան փախչել Տորտոս։ Սակայն օգոստոսի վերջին Բլեկը մեկնեց Ժոզեֆին օգնության և հասցրեց նրան զինամթերք մատակարարել։ Բլեկի նման երկրորդ փորձը չհաջողվեց։ Նա նահանջեց Տորտոս։ Նոյեմբերի 11-ին Ժերոնան հանձնվեց Սեն Սիրին փոխարինած Օժերին։
Դիրքային պայքար
[խմբագրել | խմբագրել կոդը]1810 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի հետ պատերազմն ավարտելուց հետո Նապոլեոնը կրկին մեծ ուժեր ուղարկեց Իսպանիա, որպեսզի Պորտուգալիայից հեռացնի Վելինգտոնին։ Իսպանացիները, որոնք զրկվել էին անգլիացիների աջակցությունից, կարող էին Նապոլեոնի դեմ դուրս բերել միայն իրենց ջախջախված բանակի մնացորդները։
Ֆրանսիական բոլոր կորպուսները համալրվել էին։ Ժունյոյի 8-րդ նոր կորպուսը մտավ Իսպանիա, իսկ գեներալ Դրուն Բայոնայում կազմավորեց 9-րդ կորպուսը։ Նապոլեոնը Մասենին հանձնարարեց 2-րդ, 6-րդ և 8-րդ կորպուսներով, որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 60 հազար էր, գործել Տախո գետի աջ ափում, իսկ Ժոզեֆին 1-ին, 4-րդ և 5-րդ կորպուսներով, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում էր 50 հազար, ձախ ափից աջակցել Մասենին։ Սակայն երբ այդ պլանը պետք է իրականացվեր, Սուլտի խորհրդով Ժոզեֆն իրականացրեց մեկ այլ ռազմագործողությունը, որը նրան հեռացրեց նախնական պլանով սահմանված վայրից։ Օգտվելով Օկանում գրանցված հաղթանակով, որի հետևանքով գրեթե ոչնչացվեց իսպանական հարավային բանակը՝ Ժոզեֆը Վիկտորի, Սեբաստիանիի և Մորտեյի կորպուսները, գվարդիան և Դեսոլի պաշեստազորը կենտրոնացրեց Սիերա Մորենայի հյուսիսային ստորոտում, հետ շպրտեց նրա դեմ եկող Արիցագի աջ թևը և այնուհետև Վիկտորին ուղարկեց Կորդովա, որը գրավվեց հունվարի 22-ին։ Սեբաստիանիին ուղարկեց Խայեն և Գրանադա, իսկ ինքն անձամբ կենտրոնով շարժվեց դեպի Սեվիլյա՝ անցնելով Անդուխանը։ Փոխանակ գնար կարևորագույն բնակավայր հանդիսացող Կադիս՝ Ժոզեֆը Սեվիլյայի գրավման համար ժամանակ կորցրեց։ Սեվիլիան նվաճեց հունվարի 31-ին։ Բավարարվելով այդ հաջողություններով՝ նա հրամանատարությունը հանձնեց Սուլտին և վերադարձավ Մադրիդ։
1810 թվականի հունվարին մարշալ Սուլտը սկսեց Անդալուզիայի նվաճման գործընթացը։ Նա ապստամբներին ճնշեց ու հեռացրեց դեպի թերակղզու հարավ՝ Կադիս։ Միևնույն ժամանակ Կադիսը հռակվեց իսպանական կառավարության նոր կենտրոն և նոր միավորում, որը հովանավորվում էր անգլիացիների կողմից։ Միայն փետրվարի 8-ին Սուլտը հասավ Կադիսի մատույցներ, որն այդ ժամանակ այն գտնվում էր Արիցագի բանակի ձախ թի վերահսկողության ներքո և արդեն լրջորեն ամրացված էր։ Սուլտը ցամաքից ամրացված բնագծերով շրջափակեց այն։ Վիկտորը տեղակայվեց այդ բնագծերում, Մորտեն կանգնած էր Սևիլյայում, Դեսոլը՝ Կորդովայում և Խայենում։ Ձախ թևից Սեբաստիանինը հետևում էր Գրենադային ու Մալագայով։ Ռազմադաշտում տիրում էր լռություն։
Իսպանական առանձին ջոկատներ (Ռոմանի, Բելեստերոսի, Բլեկի, Մենդիզաբելի և այլն) ամբողջ Իսպանիայի տարածքում վարում էին կատաղի պարտիզանական պատերազմներ՝ խուսափելով ֆրանսիական շարժական շարասյունների հետ բախումներից։ Նրանք ամենուր կազմակերպում էին բնակությանապստամբություն։ Սակայն Անդալուսիայում Սուլտի մանրակրկիտ մշակված գործողությունների շնորհիվ ֆրանսիացիների համար ամեն ին հանգիստ էր։
Միևնույն ժամանակ, երբ Սուլտը գործում էր Անդալուսիայում, Ժյունյուն 8-րդ կորպուսով գրավեց Աստորգը։ Իր 6-րդ կորպուսի հրամանատարությունը կրկին ստանձնած Նեյը փետրվարի 11-ին մոտացավ Սյուդադ Ռոդրիգոյին, սակայն կարողացավ այն վերցնել ու նահանջեց Սալամանկա։ Սուլտին փոխարինած Ռենեն իր 2-րդ կորպուսով Ալկանտարից հետևում էր Գիլիի անգլիական կորպուսին։ Ին վերաբերում է Մասենիին, ապա Սուլտի՝ Անդալուսիա հեռանալուց հետո իրեն այնքան ուժեղ էր զգում, որպեսզի վճռական գործողություններ իրականացնի Վելինգտոնի դեմ։ Այդ իսկ պատճառով նա որոշեց առաջ ընթանալ առավել զգուշորեն։
Մեսենը կրկին պաշարեց Սիուդադ Ռոդրիգոն և 25 օր անց՝ հուլիսի 10-ին այն նվաճեց։ Օգոստոսի 27-ին Ալմեյդան հանձնվեց։ Վելինգտոնը, ով մին այդ զբաղեցնում էր Ալմեյդան, հեռացավ Մոնդեգո գետիհովիտ և սկսեց սպասողական գործողություններ իրականացնել։ Նրա զորքերը տեղակայվեցին հետևյալ կերպ՝ Գիլի 15-հազարանոց զորքը տեղակայված էր Պոնտադեգրո, գլխավոր ուժերը՝ 30-հազարանոց զորքերը՝ Ցելորիկում, Լեյտայի պահեստազորը՝ 10 հազար մարդ՝ Տոմարում։
Մասենան, ապահովելով Ալմեյդայի հետ իր հաղորդակցության անխափանությունը, սեպտեմբերի 16-ին շարժվեց դեպի Ցելորիկո։ Իր կողմը գրավելով Գիլին՝ Վելինգտոնը Բուզակոյում ամրացնում է իր դիրքերը, պաշտպանում Կոիմբրուի և Լիսաբոնի ճանապարհները։ Մասենա, իր կողմը գրավելով Ռենեյին, սեպտեմբերի 27-ին Բուզակոյում գրոհեց Վելինգտոնին, բայց հետ շպրտվեց կորցնելով 4150 մրադ։
Չնայած այդ ամենին՝Մասենան անցավ ծովային ափերով և անգլիացիների ձախ թևով և կանգնեց նրանց հաղորդակցության վրա։ Բացի այդ, որպեսզի անձամբ գործի ֆրանսիացիների հաղորդակցության վրա, շուտափույթ հեռացավ Տորես Վեդրասյան դիրքեր, որտեղ ժամանեց հոկտեմբերի 1-ին, իսկ հոկտեմբերի 19-ին կենտրոնացրեց այնտեղ մինչև 60 հազար մարդ։ Մեսենը, ունենալով 40 հազար զինվոր, չվճռեց գրոհել Վելինգտոնին և սահմանափակվեց ռմբակոծմամբ։ Նրա բանակը, որը իր զինապահեստներից հեռու էր գտնվում և ռեսուրսների կարիք ուներ։ Անգլիացիները, ընդհակառակը, ոչինչի պակաս չունեին, քանի որ ունեին մատակարարումներ նավատորմով։
Դրա հետ ապված Մասենը նոյեմբերի կեսերին հեռացավ Սանտարեմու, որտեղ դեկտեմբերի վերջին նրա հրամանատարության ներքո անցավ Դուրեյի 9-րդ կորպուսը։ Վելինգտոնը գնաց նրա հետևից, բայց տեղեկանալով Մեսենի համալրման մասին, չվճռեց նրան գրոհել և իր զորքերի մի մասն ուղարկեց ճամբարի ամրապնդման նպատակով, իսկ մյուս մասը տեղակայեց Լիսաբոնի արվարձաններում։ Տեսնելով, որ իր վիճակը չի կարող բարելավել և առավել ևս գրոհել Վելինգտոնին՝ Մեսենը 1811 թվականի մարտի 4-ին Տորես Վեդրասի բնագծերի առաջապահ դիրքերից հեռացավ և մարտի վերջին հասավ Ցելորիո, իսկ այնտեղից Գուար, որպեսզի հաստատվի այնտեղ։ Սակայն Վելինգտոնը կատաղի կերպով հետապնդում էր ֆրանսիացիներին, այդ իսկ պատճառով Մեսենան Սիուդադ Ռոդրիգոյով հեռացավ Սալամանկա։ Վելինգտոնը շրջապատեց Ալմեյդան, իսկ պաշարումը ուժեղացնելու նպատակով դիրքեր գրավեց Ֆուենտե դե Գոնորի մոտ։ Մայիսի 3-ին և 5-ին Մեսենան անհաջող կերպով գրոհեց Վելինգտոնի զորքին և կրկին հեռացավ Սալամանկա։
Մարիի և Բելխիտեյի ճակատամարտերից հետո երկրում հաստատելով հանդարտություն՝ Սյուշեն Արագոնայում սկսեց զբաղվել իր զորքի կարգապահությամբ։ Պատրաստվելով նվաճել ստորին Էրբո գետի երկայնքով տեղակայված հենակետերը՝ նա Ժոզեֆի կողմից հրաման ստացավ նվաճել Վալենսիան և թեթևացնել հարավային բանակի առջև ծառացած խնդիրները։ Մարտի սկզբին Սյուխեն ջախջախեց Կարոյի և մոտեցավ Վալենսիային, սակայն, չկարողանալով այն վերջնականապես վերցնել, վերադարձավ Սարագոսա և ապրիլի սկզբին նվաճեց Լերիդան։ Լերիդեյին օգնելու նպատակով Տարագոնայից ժամանած գեներալ Օդոնելը ապրիլի 23-ին Մարգալեսում ջախջախվեց։ Մայիսի 13-ին Լերիդան գրոհով նվաճվեց։
Նապոլեոնը գոհ չէր Կատալոնիայում տիրող իրավիճակից, այդ իսկ պատճառով նա այնտեղի պատասխանատու Օժերին փոխարինեց Մակդոնալդով և վերջինին հրամայեց գրավել Տորտոզն և աջակցել Սյուշեյին։ Սակայն վերջինն անձամբ արդեն կատարել էր Նապոլեոնի հրահանգն ու Էրբո գետի աջ ափից նվաճել Տորտոզը։ Մակդոնալդսը, ով զբաղված էր գվերիլյասների հարձակումները կանխելով, միայն դեկտեմբերին կարող էր աջակցել Սյուշեյին ընդամենը մեկ դիվիզիոնով, իսկ մնացած զորքերով նվաճել Տարագոնան:Տորտոզան հանձնվեց 1811 թվականի հունվարի 2-ին։
Այդպիսով, Նապոլեոնի լայնածավալ պլանները ոչ լիարժեքորեն իրականացվեցին։ Մասենը չկարողացավ ստիպել Վիլենգտոնին լքել թերակղզին։ Սուլտը գործում է բավականին զգուշավոր, չնվաճեց Կադիսն ու չապահովեց իր բանակի աջ թևը՝ իսպանացիների վերահսկողության ներքո թողնելով Բադախոսը:Ամբողջ երկիրը գտնվում էր ապստամբության մեջ, գվերիլյասների ավազակախմբերը հարձակումներ էին գործում ամբողջ երկրով մեկ, ֆրանսիացիների գործունեությունը բավականին դժվարացել էր և խափանվում էին հեռահաղորդակցությունները։ Չնայած Իսպանիա մեծաքանակ ուժեր մտցնելու փաստին՝ պատերազմն ավարտելու հավանականությունը շատ քիչ էր։
1811 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]1811 թվականի սկզբին Անգլիայից Վիլենգտոնի զորքերը համալրվեցին, ինչը վերջինի համար ոգեշնչման առիթ հանդիսացավ։ Նա որոշեց անցնել հարձակման։ Ապրիլի սկզբին Սուլտը Նապոլեոնի հրամանի համաձայն (նա պետք է աջակցեր Մասենին Վիլենգտոնի դեմ ճակատամարտում՝ նախապես նվաճելով կարևորագույն ամրոց հանդիսացող Բադախոսը) ձեռնարկեց Օլիվենցի ու Բադախոսի պաշարման փորձ։ Հունվարի 22-ին Օլիվենցին նվաճվեց, ինչից հետո Սուլտը բոլոր ուժերը կենտրոնացրեց Բադախոսի գրավման ռազմագործողության շուրջ։ Այդ ժամանակ Բադախոսը պաշտպանվում էր Մոնխեյի հրամանատարության ներքո գտնվող 10-հազարանոց զորքը։
Տեղեկանալով Սուլտի տեղաշարժի մասին՝ Վիլենգտոնն անմիջապես Տորես Վեդրասայից մահացած Ռոմանին փոխարինած Մենդիզաբելին իր 10-հազարանոց ջոկատով ուղարկեց Էստրեմադուրա, ով և մտավ Բադախոս։ Սուլտը իր տրամադրության ներքո ուներ ընդամենը 15 հազար զինվոր, որոնցով չէր կարող ամբողջությամբ նվաճել ամրոցը, այլ միայն իր զորքը պահում էր Գվադիանիի ձախ ափին։ Մենդիզաբելի ընդհանուր արշավանքը կանգնեցվեց ֆրանսիացիների կողմից, ինչից հետո, որպեսզի իր կայազորը չիրացնի ամբողջ պահեստավորած պարենը, շարժվեց գետի աջ ափի երկայնքով և Գեբորի մոտ զբաղեցրեց դիտորդական դիրքեր։ ուժերի այդ բաժանումից օգտվեց Սուլտը։ Փետրվարի 19-ի գիշերը, անցնելով Գվադիանին, Մենդիզաբելին պարտության մատնեց (10 հազար զինվորից Էլվասում հազիվ հավաքվեց 1,5 հազարը)։ Շուտով՝ մաարտի 11-ին, Բադախոսը հանձնվեց։
Սակայն Կադիսյան շրջափակված կորպուսի նկատմամբ անգլոո-իսպանական ուժերի գործողությունները Սուլտին հնարավորություն չտվեցին օգտվել գրանցած հաջողությունից։ Դեռևս փետրվարի 20-ին 6 հազար անգլիացի և 8 հազար իսպանացի գեներալներ Գրագամի և Լապենի հրամանատարությամբ ծովով Կադիսից ուղարկվեցին Տարիֆու, որպեսզի Սուլտի բացակայության ընթացքում գրոհեն Վիկտորի զորքին։ Մարտի 5-ին նրանք գրոհեցին Վիկտորի դիրքերն ու Շիկլանյան բնագիծը։ Վիկտորն արդեն մտադրված էր նահանջել, սակայն Գրագամի ու Լապենի անհամաձայնությունը նրան այդ մտքից հետ պահեց։ Այդպիսով, Վիկտորը չլքեց պաշարված բնագծերը։
Բադախոսում թողնելով Մորտեյին Սուլտը պահեստազորի մի քանի գումարտակներով հապշտապ շարժվեց դեպի Անդալուսիա։ Այդ տեղաշարժը կատարվեց ճիշտ ժամանակին, քանի որ այդպիսով նա մերժեց Բալեստերոսին ուղևորվել Սևիլյա։ Ապրիլի 12-ին Բալեստերոսը Մորտեյի կողմից ջախջախվեց։ Վերջինը, դուրս գալով Բադախոսից, մարտի 16-ին և 20-ին նվաճեց համապատասխանաբար Կամպո Մայորն ու Ալբուկերկը։ Սակայն այդ հաջողությունները նրան ուշացրեցին ժամանակին աջակցության հասնել Մասենին ընդդեմ Վելինգտոնի. Մարտի 4-ին Մասենը սկսեց նահանջելու գործողությունները։
Այդ ժամանակ Վիլենգտոնը, հետապնդելով Մասենին, մարտի 20-ին Բերեսֆորդին 25-հազարանոց զորքով օգնության ուղարկեց Բադախոս։ Երբ մարտի 23-ին Բերեսֆորդը մոտեցավ Պոնտալեգրոյին։ Ֆրանսիա կանչված Մորտեյին փոխարինված Լատուր Մոբուրը հեռացավ Լերենով Ֆուենտո դե Կանտոս, որտեղ միացավ Սուլտի հետ։ Նահանջելով նա կայազորերը թողեց Բադախոսում և Օլիվենցեյում։ Բերեսֆորդը, միանալով Գվադիանում գործող իսպանական զորքերին, պաշարեց և ապրիլի 15-ին վերցրեց Օլիվենցուն։
Մայիսի սկզբին Վելինգտոնն անձամբ ժամանել է Էստրամեդուրա և մայիսի 3-ին պաշարել Բադախոսը։ Պաշարման դիրքերը պաշտպանելու նպատակով նա Բերեսֆորդին ուղարկում է Ալբուերե, որտեղ մայիսի 16-ին հարձակման է ենթարկվում Լատուր Մոբուրի և Սուլտի միացյալ զորքերի կողմից։ Կորցնելով շուրջ 8 հազար զինվոր՝ Սուլտը նահանջում է Լերենե, որտեղ ստանում է 8 հազար զինվորի համալրում։ Բերեսֆորդի հաղորդագրությունների հիման վրա Վելինգտոնը ենթադրեց, որ Սուլտը ցանկանում է հավաքել իր բոլոր ուժերը, որպեսզի ազատագրի Բադախոսը։ Այդ իսկ պատճառով նա Մեսենին փոխարինած Սպենսերին 18-հազարանոց զորքով թողեց ընդդեմ Մարմոնայի, իսկ ինքն անձամբ շարժվեց դեպի Գվադիանու։ Մարմոնը կարող էր Վելինգտոնի հեռու լինելու հանգամանքից օգտվել և դիմել վճռական գործողությունների ընդդեմ Սպենսերի, սակայն Նապոլեոնի կողմից հրաման ստացավ միասնական ռազմագործողությունների իրականացման նպատակով միանալ Սուլտին և եզրային երթով ու դիվիզիաների կողմից պաշտպանվելով շարժվեց դեպի Պլասենցիա ու Ալմարաս։ Նրա շարժը պաշտպանող դիվիզիաներն ուղարկվել էին Սյուդադ Ռոդրիգոյից, որոնք նաև պետք է ամրոցը սնուցեին պաշարներով։
Միաժամանակ նաև Սուլտը Լերենից դուրս եկավ ու Ալմենդրալեժասով շարժվեց այդ ուղղությամբ, և երկուսը, հուլիսի 17-ին միանալով Տրուխիլոյում, 60-հազարանոց բանակով շարժվեցին Կամպո Մայոր, որտեղով պետք է նահանջեր Վելինգտոնը։ Սակայն վերջինը Կամպո Մայորով հասցրեց հեռանալ Տախո գետի ստորին հոսանք, որտեղից օգոստոսին ուղևորվեց դեպի Սիուդադ Ռոդրիգո և սեպտեմբերի 5-ին նվաճեց այն։
Միևնույն ժամանակ Սուլտի հեռացումն ու Անդալուսիայում մնացած ֆրանսիացիների թուլությունը Բլեկին, ով առանձնացել էր Վելինգտոնից ու Բալեստրոսից, հնարավորություն տվեցին պաշարել Սևիլյան ու Գրենադան։
Վիլենգտոնի՝ Պորտուգալիա հեռանալուց հետո Սուլտը 1-ին կորպուսը թողեց Գվադիանի գետի ափին և արագորեն վերադարձավ Անդալուսիա։ Մարմունը նույնպես վերադարձավ Տախո գետի աջ ափ՝ Սուլտի հետ կապի համար Ալկանտարայում թողնելով 1-ին դիվիզիան։ Սեպտեմբերի 22-ին Տալամեսում նա միանում է Դորեսի հյուսիսային բանակին, որը Դուրո գետի մոոտ հետևում է հյուսիսային շրջաններին։ Ալկանտարայից վերցնելով մեկ դիվիզիա՝ Մարմոնը ստացավ Վելինգտոնի հետ պատերազմելու հնարավորություն և շարժվեց նրա դեմ։ Վելինգտոնը ճակատամարտելուց խուսափեց, հանեց Սիուդադ Ռոդրիգոյի պաշարումն ու նահանջեց Զեգյուբալ։
Սակայն, այն ժամանակ, երբ Ալկանտարայի դիվիզիան շարժվեց դեպի Տախո գետի աջ ափ, որպեսզի Մարմոնի հետ միավորվի, Գվադիանիում մնացած Ժերարի դիվիզիան Գիլիայի 15-հազարանոց կորպուսի կողմից հոկտեմբերի 23-ին Այրո դե Մոլինոյի մոտ հարձակման ենթարկվեց և մեծ կորուստներով նահանջեց։
Տեղեկանալով, որ Վալենսիայի դեմ արշավանքին օգնելու համար Մարմոնը 10 հազար զինվորից կազմված 3 դիվիզիա է ուղարկել Ալկանտե, դեկտեմբերի 8-ին Վիլենգտոնը մոտեցավ Սուիդադ Ռոդրիգոյին և դեկտեմբերի 21-ին գրոհով նվաճեց ամրոցը՝ նախքան Մարմոնը կհավաքեր իր ցրված զորքերը և օգնության համար կհայտնվեր։ Վերականգնելով վնասված ամրություններն ու Սուիդադ Ռոդրիգոյում թողնելով 5 հազար զինվորից կազմված կայազոր՝ անգլիացիները կրկին հեռացան Պորտուգալիա։
Հյուսիսային Իսպանիայում ռազմական գործողությունները սահմանափակվում էին գվերիլյասների պարտիզանական պատերազմով և վերջինների դեմ ֆրանսիական շարժական շարասյունների կողմից մղվող արշավանքներով։
Ինչ վերաբերում է Կատալոնիայում ֆրանսիացիների գործողություններին, ապա այնտեղ մայսիս սկզբին Սյուշեն պաշարում է Տարագոնան։ Չնայած պաշարման նախապատրաստական աշխատանքների դանդաղ ընթանալուն և Ֆիգերասի վրա կատալոնյան ոստիկանական ջոկատների հարձակումների՝ Տարագոնայի կատաղի դիմադրությունից հետո մայիսի 28-ին այն գրոհով վերցվեց։ Շուտով Սյուշեն հեռացավ Լերիդե (որտեղից հանկարծակի շրջապատեց Մոն Սերատ ամրոցը՝ գվերիլյասների հենակետը ու նվաճեց այն) և այդպիսով ավարտեց Հարավային Կատալոնիայի նվաճումը։
Հարավային Կատալոնիայի նվաճումից հետո Սյուշեն իր ռազմական գործողություններն ուղղեց Վալենսիայի դեմ։ Ստանալով համալրում՝ սեպտեմբերի 20-ին Սյուշեն մոտեցավ Մուրվիեդրոյին (հին Սագունտ)։ Նրա կողմից իրականացված հանկարծակի հարձակումն ու այնուհետև գրոհը հետ շպրտվեցին։ 25-հազարանոց զորքի հետ Բլեկը հոկտեմբերի 25-ին դուրս եկա Վալենսիայից, որպեսզի մեկնի Սեգունտին օգնության։ Վերջինի պատերի մոտ թողնելով 5 հազար զինվոր՝ մնացած 27 հազար զինվորի հետ Սյուշեն շարժվեց Բլեկին ընդառաջ, ճեղքեց 14 կիլոմետր երկարություն ունեցող իսպանացիների կենտրոնը և ստիպեց նրանց նահանջել դեպի Վալենսիա՝ կորցնելով 6 հազար զինվոր և 12 հրանոթ։ Հաջորդ օրը Մուրիվերդոն 20-օրյա պաշարումից հետո հանձնվեց։
Սյուշեն առաջացավ դեպի Գվադալակվիվիրա գետ և սպասեց Ֆրանսիայից սպասվող համալրմանը։ Բլեկը 30-հազարանոց զորքով տեղակայվեց այդ գետի աջ ափին՝ Մանիսից մինչև ծով։ Ռեյլիի 2 դիվիզիայի ժամանումից հետո՝ դեկտեմբերի 25-ին Սյուշեն, գործելով եզրից, անցավ գետն ու հարձակվեց իսպանացիների ձախ թևը։ Դեպի ծով հետ շպրտված Բլեկը իր 18-հազարանոց զորքով փակվեց Վալենսիայում։ Սյուշեն հարձակվեց նրա վրա, և 8-օրյա պաշարումից ու ռմբակոծությունից հետո՝ 1812 թվականի հունվարի 9-ին Վալենսիան նվաճվեց։ Պաշարումը ճեղքելու անհաջող փորձից հետո Բլեկը կապիտուլացիայի ենթարկվեց։
Չնայած 1811 թվականին Վելինգտոնի գրանցած հաջողություններին՝ Իսպանիայում ֆրանսիացիների դրությունն այնուամենայնիվ հուշում էր պատերազմի մոտալուտ ավարտի մասին։ Իսպանական վհատված զորքերը, որոնք կազմված էին չուսուցանված մարդկանցից, չէին կարող դիմադրել ֆրանսիացիներին։ Իսպանական գեներալները գործում էին առանց փոխադարձ կապի։ Սյուշեյի ու Սուլտի հաջողությունների հնարավորություն տվեցին ֆրանսիական բոլոր ուժերն ուղարկել ընդդեմ անգլո-պորտուգալական բանակի։ Սակայն Ռուսական կայսրության դեմ Նապոլեոնի պատերազմը խափանեց այդ պլանը։
1812 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականի սկզբին բանակների դիմակայությունը մտավ փակուղի։ Նապոլեոնը որոշում ընդունեց բաժանել հնազանդեցված Կատալոնիան դեպարտամենտների ու միացնել Ֆրանսիային։ Նապոլեոնի՝ դեպի Ռուսաստան արշավանքի հսկայածավալ նախապատրաստական աշխատանքները ոչ միայն չթույլատրեցին ուժեղացնել Իսպանիայում գտնվող զորքերը, այլ նաև նրան ստիպեցին այնտեղից հետ կանչել շուրջ 50 հազար փորձառու զինվորներ և փոխարինել վերջիններին նորակոչիկներով։ Այդպիսով Հյուսիսային բանակը կազմացրվեց, գվարդիան հետ կանչվեց, կորպուսների բաժանման ձևաչափը վերացվեց։ Այնուամենայնիվ, Իսպանիայում ֆրանսիացիների ուժերը հասնում էր շուրջ 135-հազարանոց բանակի (առանց Արագոնյան ու Կատալոնյան բանակների)։ Սուլտի 45-հազարանոց Հարավային բանակը գտնվում էր Անդալուսիայում։ Մարմոնի 45-հազարանոց պորտուգալական բանակը տեղակայված էր Սալամանկայի մատույցներում։ Ժուրդանի Կենտրոնական բանակը պաշտպանում էր Մադրիդը։ Սուգամը իր 12-հազարանոց զորքով գտնվում էր Կաստիլիայում։ Բոնի դիվիզիան և մի քանի այլ ջոկատներ տեղակայված էին Լեոնում, Աստուրիայում և Բիսկայայում։ Դաշինքի անգլո-պորտուգալական զորքը կազմված էր 75-հազարանոց բանակից, իսկ վերջինին ենթակա իսպանական կանոնավոր բանակն ուներ 60 հազար զինվոր[12]։
1812 թվականի մարտին Վելինգտոնը, անցնելով դեպի Տախո գետի ձախ ափ, շարժվեց դեպի Բադախոս և ապրիլի 6-ին նվաճում այն։ Սուլտը մեկ օր ուշացավ և վերադարձավ Սևիլյա[12]։
Մարմոնը մտավ Պորտուգալիա, հասավ մինչև Կաստել Բրանկո։ Նա ենթադրում էր գործել Վիլենգտոնի հետ փոխկապակցված, բայց, տեղեկանալով Բադախոսի անկման ու Վիլենգտոնի մոտիկանալու մասին, վերադառնում է Սալամանկա[12]։
Նվաճելով Սյուդադ Ռոդրիգոն ու Բադախոսը՝ Վելինգտոնը որոշեց արշավել ընդդեմ Մարմոնի, քանի որ այդ ուղղությամբ նրա գործողությունները վտանգում էին ֆրանսիացիների՝ Բայոնայից մինչև Կադիս ձգվող ռազմական գծին։ Մայիսի վերջին Գիլը տիրացավ Ալմարասին և այդպիսով կտրեց Մարմոնի ու Սուլտի միջև հաղորդակցությունը։ Հունիսի 13-ին Վելինգտոնն իր 60-հազարանոց զորքով շարժվեց դեպի Սալամանկա, բայց հետո դադարեցրեց շարժն ու Ռուեդեյի մոտ չանցավ Դուրո գետը։ Մարմոնն իր 45-հազարանոց զորքով Տորոյի վրա գրոհով շեղեց Վելինգտոնին, իսկ հուլիսի 17-ին անձամբ անցավ Տորդեսիլյաս, որտեղից էլ շրջանցելով աջ թևը՝ վերջինին ստիպեց հեռանալ դեպի Սալամանկա։ Այնտեղ հուլիսի 22-ին ֆրանսիացիների համար անհաջող ճակատամարտ տեղի ունեցավ։ Վիրավոր Մարմոնին փոխարինած Կլոզելը հեռացավ Բուրգոս, իսկ 12-հազարանոց զորքով Մարմոնին օգնության գնացող թագավոր Ժոզեֆը շարժվեց դեպի Սեգովիա, որպեսզի Վիլենգտոնի ուշադրությունը շեղի Կլոզելից[12]։
Սալամանկայի ճակատամարտը ուներ կարևոր հետևանքներ։ Վելինգտոնը, Կլոզելին ուղարկելով Անսոնի 2 դիվիզիա, մնացած զորքերով ուղևորվեց դեպի Մադրիդ ու օգոստոսի 12-ին վերցրեց այն։ Կենտրոնական զորքի հետ Ժոզեֆը նահանջեց դեպի Վալենսիա և պահանջեց Սուլտի աջակցությունը, ով օգոստոսի 24-ին հանեց շուրջ 2,5 տարի շարունակվող Կադիսի պաշարումը և, թողնելով հարավային նահանգները, Ալմանսում միացավ նրան[12]։
Սեպտեմբերի 1-ին Վելինգտոնը, տեղեկանալով, որ իր զորքերը կարգավորելուց հետո Դուրո գետի մոտ ճնշում է Անսոնին, Գիլիային 3 դիվիզիայով թողեց Մադրիդում և շարժվեց ընդդեմ Կլոզելի, սակայն վերջինը հեռացավ և թաքնվեց Էբրո գետի հակառակ ափին։ Այդ ժամանակ Վելինգտոնը պաշարեց Բուրգոս ամրոցը։ Այդ ժամանակ Վելինգտոնը պաշարեց Բուրգոս ամրոցը։ Նրա երկու գրոհները հետ շպրտվեցին, իսկ Բուրգոսին Կլոզելին և Մադրիդին Հարավային բանակի մոտենալը Վիլենգտոնին ստիպեցին հոկտեմբերի 22-ին հանել Բուրգոս ամրոցի պաշարումն ու հեռանալ Դուրո գետի ափ։ Հոկտեմբերի 30-ին Գիլը թողեց Մադրիդը և նոյեմբերի 4-ին Արեվալում միացավ Վիլենգտոնին[12]։
Վելինգտոնը չօգտվեց ֆրանսիական առանձին ուժերի ցրվածության համեմատ իր կենտրոնական դիրքից և վերջիններին առանձին-առանձին չջախջախեց։ Նոյեմբերի 10-ին ֆրանսիական միացյալ բանակը Սուլտի հրամանատարությամբ շարժվեց դեպի Վիլենգտոնի թիկունքում գտնվող Ալբա, բայց նա կարողացավ հեռանալ Պորտուգալիա[12]։
Իսպանիայի արևելքում ֆրանսիացիների գործողությունները սահմանափակվում էին գվերիլյասների հետ ընդհարումներով։ Ալիկանտեյի դեմ Սյուշեյի գործողությունները հաջողություն չունեցան։ Հունիսին և հուլիսին անգլիական էսկադրան 12-հազարանոց դեսանտը իջեցրեց Ալիկանտե, սակայն Դենիեյը նվաճել չկարողացավ[12]։
Ֆրանսիացիների արտաքսում
[խմբագրել | խմբագրել կոդը]1813 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային շրջաններից ֆրանսիացիների հեռացումից հետո սկսվեց կորտեսների կողմից մանրակրկիտ կերպով կանոնավոր զորքերի ձևավորման գործընթացը։ Համալրված անգլո-պորտուգալական բանակի թվաքանակը աճեց մինչև 80 հազարի։ Բացի այդ, իր տրամադրության ներքո ունենալով ևս 50 հազար զինվոր, Վելինգտոնը որոշեց 1813 թվականի սկզբին Տախո գետից մինչև Դուրո գետ գտնվող տարածությունում սփռված ֆրանսիական շուրջ 85 հազարանոց բանակի (Հյուսիսային բանակի հրամանատարն էր Կլոզելը, Պորտուգալականինը՝ Ռեյլը, Կենտրոնականինը՝ Դուրեն, Հարավայինինը՝ Գազանը) նկատմամբ իրականացնել հարձակողական գործողություններ։ Ֆրանսիական բանակի ընդհանուր հրամանատարն էր Ժոզեֆը, իսկ շտաբի պետը՝ Գերմանիա ուղարկված Սուլտին փոխարինած Ժուրդանան[6]։
Վելինգտոնը, ով ռազմական գործողություններ էր վարում ֆրանսիական բանակի ռազմաթևերում՝ Մադրիդում և Բիլբաոյում, մայիսին շարժվեց դեպի Պալենսիա։ Ռուսական կայսրությունում Մեծ բանակի ոչնչացման մասին տեղեկանալով՝ Ժոզեֆը նախընտրեց Մադրիդի նկատմամբ պահպանել իր բանակի գերիշխանությունը և անձամբ նահանջել Վիտորի։ Հարավային բանակը, որը դուրս եկավ Տոլեդոյից, Վալյադոլիդում միացավ նրան։ Ռազմական խորհրդում որոշում կայացվեց հեռանալ դեպի Վիտորիա[6]։
Հունիսի 21-ին Վիլենգտոնը Վիտորիայի մոտ հարձակվեց ֆրանսիացիների վրա և ջախջախեց նրանք։ Բայոնայի հետ կապից կտրված ֆրանսիացիները նահանջեցին Պամպլոնայան ճանապարհով, Ռոնսեվոյի հովտով և վերին Բիդասոյայով դեպի Սեն Ժան ու Անգոե։ Նրանք իրենց վերահսկողության ներքո վերցրեցին լեռնային անցուղիները։ Դաշնակիցները վերցրել էին Պամպլոնան։ Ձախ թևով Գրագամը շարժվեց դեպի Բիլբաո, սակայ գեներալ Ֆուան, հավաքելով տարբեր տեղերում ցրված ջոկատները, թողեց Գրագամին Տոլոզում և նահանջեց դեպի Բիդասոա։ Հուլիսի 22-ին Վիտորիա ժամանած Կլոզելը ուղղություն վերցրեց դեպի Սարագոսա, ճանապարհին իր զորքին միացրեց կայազորերը և հասավ Օլերոնա։ Հուլիսի 1-ին հանձնվեց Պանկորբոն։ Հետապնդելով նահանջող ֆրանսիացիներին՝ հուլիսի 21-ին իսպանացիները հասան Պիրենեյան լեռներին, ընդ որում, Սուլտին հաջողվեց Մայայի և Ռոնսեվալյան լեռնանցքներում ճնշել նրանց։ Հուլիսի 22-ին Սան Սեբաստիանին մոտեցող դաշնակիցները մեծ կորուստներով հետ շպրտվեցին[6]։
Կրկին գլխավոր հրամանատար նշանակված Սուլտ վերականգնեց բանակի կարգապահությունը՝ ցանկանալով բարձրացնել բանակի ոգին ու վերցնել Պամպլոնան։ Հուլիսի վերջին Մայայի ու Ռոնսեվոյի լեռնանցքներով նա իրականացրեց առաջխաղացում ընդդեմ դաշնակիցների բանակի աջ թևի, սակայն 9 օր շարունակված այսպես կոչված «Պիրենյան մարտերից» հետո նահանջեց իր ամրացված դիրքեր՝ կորցնելով 6 հազար զինվոր։ Չհաջողվեց նաև օգոստոսի 31-ին Սուլտի գրոհը, որի նպատակն էր աջակցել Սան Սեբաստիանին։ Վերջինը կապիտուլացիայի ենթարկվեց[6]։
Հոկտեմբերի 7-ին Վելինգտոնն անցավ Բիդասոա գետը, որը ծառայում էր որպես ֆրանսիա-իսպանական սահման։ Նոյեմբերի 1-ին Պամպլոնան նվաճվեց, և Վիլենգտոնն իր ուժերն ուղղեց ընդդեմ Սուլտի, ով նահանջում էր Բայոնայի մոտ գտնվող ամրացված բնագծեր։ Նիվա գետի ափին 3-օրյա մարտերից հետո (նոյեմբերի 11 - 13), որը կողմերից յուրաքանչյուրի համար արժեցավ 12 հազար զինվորի կորուստ, դաշնակիցների հյուծվածությունը Վիլենգտոնին ստիպեցին տեղակայել իր ուժերը Բայոնայի ու Սեն Ժանոմի միջև։ 1813 թվականին դեպի Գերմանիա իրականացրած անհաջող արշավանքից հետո Սուլտը մտածում էր միայն ներխուժումից հարավային սահմանի պաշտպանության և հարավային Ադուրեյում ու Բիդուզում իր ուժերը տեղակայելու մասին[6]։
Տարվա սկզբին Սյուշեն Մուրայի 30-հազարանոց իսպանա-սսիցիլիական բանակի դեմ հաջող գոործեց։ Վիտորիայի ճակատամարտից հետո Կլոզելին միանալու համար նա շարժվեց դեպի Սարագոսա, սակայն քանի որ Կլոզելը նահանջել էր, որոշեց մեկնել դեպի Լոբրեգատ գետի հակառակ ափ։ Այստեղ միավորվելովց Դեկաենի զորքերի հետ՝ նա ցանկացավ Սուլտի հետ միացյալ ուժերով օգնության հասնել Պամպլոնային։ Սակայն Գրագամի՝ Ֆրանսիա ներխուժումը խախտեց այդ հաշվարկները[6]։
1814 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայպցիգի ճակատամարտից հետո սթափվելուով՝ Նապոլեոնը գիտակցեց իսպանական ռազմաճակատը պահելու հետագա անհնարինության հանգամանքը։ Նոյեմբերի 11-ին իսպանական թագավորի հետ Վալանսի ամրոցում կնքվեց Անջատողական խաղաղության պայմանագիրը։ Սակայն Կադիսյան կորտեսների ժողովը չընդունեց այդ պայմանագիրը, և պատերազմը շարունակվեց այնքան ժամանակ մինչև որ 1814 թվականի մարտին Ֆերդինանդը չվերադարձավ Մադրիդ։
Այնուհանդերձ, Ֆրանսիայի պաշտպանության համար Նապոլեոնը Սուլտից վերցրեց 15-հազարանոց, իսկ Սյուշեյից՝ 20-հազարանոց բանակ։ Փետրվարի 14-ին իր զորքը մինչև 100 հազարի հասցրած Վելինգտոնը, Բայոնայի պաշարման համար Գոպային թողնելով 35 հազար զինվոր, անցավ հարձակման և Սուլտին հեռացրեց դեպի Գավ դը Օլերոն, իսկ այնուհետև՝ Օրտեզու։ Փետրվարի 27-ին Վելինգտոնի մեծաքանակ ուժերը գրոհեցին Սուլտին, ով նահանջեց դեպի Սեն Սեվերու և այնտեղից ուղղվեց դեպի Տարբ։ Այդ արհեստական շարժը կանգնեցրեց Վելինգտոնի առաջընթացն Ֆրանսիայի կենտրոնից հեռացրեց վտանգը, կենտրոնացրեց ռազմական գործողությունները հարավային դեպարտամենտներում և հեշտացրեց Սուլտի միացումը Արագոնյան բանակին, որը նահանջում էր դեպի Ֆրանսիայի սահման։
Մարտի 19-ին Վելինգտոնը անցավ Տարբուն, իսկ Սուլտը Սեն Գոդենսով նահանջեց դեպի Թուլուզ։ Ապրիլի 4-ին դաշնակիցները (բացի Գիլյայից) շաժվեցին դեպի Ժերոնա գետով ներքև, իսկ ապրիլի 8-ին՝ գետանցումից հետո, գրոհեցին ֆրանսիացիների դիրքերը։ Ապրիլի 12-ի գիշերը Սուլտը Սյուշեյի հետ միավորվելու նպատակով նահանջեց։ Վերջինը ժամանել էր Նարբոնա։ Ապրիլի 13-ին դաշնակիցները մտան Թուլուզ, իսկ Վիլենգտոնը Նապոլեոնի՝ գահից հրաժարվելու և պատերազմի ավարտի մասին տեղեկություններ ստանալուց հետո, այդ մասին հայտնեց Սուլտին, ով, սակայն, շարունակեց իր տեղաշարժերը մինչև ապրիլի 15-ը, երբ կնքվեց զինադադար։ Վերջին ճակատամարտը տեղի ունեցավ ապրիլի 14-ին Բայոնայում։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրներ | Բնակչությունը 1808 թվականի դրությամբ | Զորքեր | Զոհված, վիրավորումից մահացած և անհետ կորած զինվորներ | Հիվանդությունից մահացած զինվորներ | Վիրավորներ |
---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | 11 600 000 | 61 511 | 8 889 | 24 930 | 19 300 |
Իսպանիա | 11 800 000 | 192 000[13] | 62 000 | 238 000 | |
Պորտուգալիա | 2 960 000 | 200 000 | 10 000 | 40 000 | |
Ընդամենը | 26 360 000 | 453 511 | 80 889 | 302 930 | |
Ֆրանսիա | 29 150 000 | 162 200[14] | 76 800 | 250 000 | 195 700 |
Ֆրանսիայի դաշնակիցներ (հիմնականում լեհեր) | 14 300 | 50 000 | 41 500 | ||
Ընդամենը | 29 150 000 | 162 200 | 91 100 | 300 000 | 237 200 |
Ընդամենը | 55 510 000 | 615 711 | 171 989 | 602 930 |
Հետևանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի ազատագրական պատերազմը դարձավ առաջին ազատագրական պատերազմներից և պարտիզանական շարժման արդյունավետ օրինակներից մեկը՝ Ասիմետրիկ պատերազմի դասագրքային օրինակ։ Ֆրանսիական բռնազավթման ժամանակ ֆրանսիացիները ոչնչացրեցին իսպանական վարչակարգը, որը բաժանվեց նահանգային խունտաների (1810 թվականին վերածնված ազգային կառավարությունը ամրացավ Կադիսում)։ Խունտաները ի վիճակի չէին հավաքել, ուսուցանել կամ զինել արդյունավետ գործող բանակ, սակայն, Իսպանիայի ժողովրդին հանգստացնելու Նապոլեոնի անկարողությունը իսպանացիներին հնարավորություն տվեց բրիտանական և պորտուգալական ուժերի հետ միասին մնալ ամրանալ Պորտուգալիայում և ֆրանսիական ուժերին ճնշել սահմանին, իսկ իսսպանական պարտիզաններն՝ Իսպանիայում ոչնչացնել գաղութարարներին։ Գործելով փոխադարձ կապի մեջ լինելով դաշնակիցների կանոնավոր և ոչ կանոնավոր ուժերը կանխեցին իսպանական ապստամբ նահանգների հնազանդեցումը ֆրանսիացիներին։
Իսպանիայում պայքարի տարիները աստիճանաբար սպառեցին Նապոլեոնին և նրա Մեծ բանակը։ Չնայած ֆրանսիական զորքերը հաճախ էին հաղթում կռվում՝ նրանց հաղորդակցության ուղիները պարբերաբար կտրվում էին պարտիզանական ջոկատների կողմից, ինչը դժվարացնում էր ռազմական գործողությունները ֆրանսիացիների համար։ Չնայած ֆրանսիացիները ջախջախեցին իսպանական բանակն ու հեռացրեցին դեպի սահմանները՝ այն չոչնչացավ և շարունակեց պայքարը։ 1812 թվականին, երբ Ֆրանսիան Նապոլեոնի՝ Ռուսական կայսրություն ներխուժման ժամանակ լրջորեն թուլացել էր, դաշնակցային միացյալ բանակները Արթուր Ուելսլի հրամանատարությամբ սկսեցին շարժվել Իսպանիայի խորքը։ Ազատագրելով Մադրիդը՝ նրանք 1813 թվականի ձմռան ընթացքում հետապնդեցին մարշալ Սուլտին ու նրա բարոյալքված բանակի, երբ վերջինները Պիրենեյներով նահանջում էին Ֆրանսիա։
Բռնազավթիչների դեմ պատերազմն ու հեղափոխությունը հանգեցրեցին 1812 թվականին Իսպանիայի սահմանադրության ընդունմանը, որը հետագայում դարձավ եվրոպական ազատականության անկյունաքարը։ Պատերազմը ոչնչացրել էր Իսպանիայի և Պորտուգալիայի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքները՝ բացելով սոցիալական անկարգությունների, քաղաքական անկայունությունների ու տնտեսական լճացման ժամանակաշրջանի դռները։ Ազատականների ու բացարձակամիապետական ֆրակցիստների միջև քայքայիչ քաղաքացիական պատերազմները, որոնց սկիզբը դրեցին այն ջոկատները, որոնք փորձառություն էին ձեռք բերել Պիրենյան պատերազմներում, շարունակվեցին Իբերիայում ընդհուպ մինչև 1850-ական թվականները։ Ներխուժմամբ ու հեղափոխությամբ պայմանավորված ճգնաժամը հանգեցրեց Ամերիկայում Իսպանիայի գաղութների մեծ մասի անկախության ու Պորտուգալիայից Բրազիլիայի առանձնացմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոշ պատմաբաններ պատերազմի սկիզբ են համարում Պորտուգալիա ֆրանկո-իսպանական ներժուժման թվականը (Glover 2001, p. 45).
- ↑ Ֆրանսիայի ու Վեցերորդ դաշինքի միջև (Glover 2001, p. 335).
- ↑ Խորհրդային պատմագիտական գրականության մեջ այս պատերազմը հաճախ անվանվում է «1808 - 1814 թվականների իսպանական հեղափոխություն»։ Իսպանական պատմագիտական գրականության մեջ ամրապնդվել է «Իսպանիայի անկախության համար պատերազմ» («Guerra de la Independencia Española»)
- ↑ Blaze, Elzéar (1995). Haythornthwaite, Philip J., ed. Life in Napoleon's army: the memoirs of Captain Elzéar Blaze. Greenhill Books. p. 102. ISBN 1853671967.
- ↑ Churchill, Winston (1958). A History of the English-speaking Peoples: The age of revolution. 3. Dodd, Mead. pp. 257, 260.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Rodríguez, Alicia Lastra (1956). "Buscando a mi general: el periplo asturiano de Andrew Leith Hay en 1814". Archivum (in Spanish). Universidad de Oviedo. pp. 219–247. GGKEY:T6X2X3HZ2PQ.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Gates, David (2002) [1986]. The Spanish Ulcer: A History of the Peninsular War. Pimlico. ISBN 0-7126-9730-6.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gurwood, J., ed. (1852). "Wellington to Liverpool, 14 November 1809". The Dispatches of Field Marshal the Duke of Wellington, K. G. During His Various Campaigns in India, Denmark, Portugal, Spain, the Low Countries, and France: France and the Low Countries, 1814–1815. III. London.
- ↑ Mémorial de Sainte-Hélène — Emmanuel-Auguste-Dieudonné Las Cases (comte de), Napoleon I (Emperor of the French) — Google Книги
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 Gurwood, J., ed. (1852b). "Wellington to Liverpool, 21 December 1810". The Dispatches of Field Marshal the Duke of Wellington during his various Campaigns in India, Denmark, Portugal, Spain, the Low Countries and France from 1789 to 1815. VII. London.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Robinson, Sir F. P. (1956). Atkinson, Christopher Thomas, ed. A Peninsular brigadier: letters of Major General Sir F. P. Robinson, K.C.B., dealing with the campaign of 1813. London?: Army Historical Research. p. 165. OCLC 725885384
- ↑ Այստեղ ներկայացված է իսպանական բանակի թվաքանակը ֆրանսիական զորքերի՝ Իսպանիա ներխուժման պահի դրությամբ։ Պատերազմի ավարտին իսպանական զորքերի թվաքանակը աճեց մինչև 300 հազար զինվոր։
- ↑ Այստեղ ներկայացված է ֆրանսիական բանակի թվաքանակը Իսպանիա ներխուժման պահի դրությամբ։ Իսպանիայում ֆրանսիական զորքերի թվաքանակն անընդհատ աճել է։ Այսպես՝ 1810 թվականին այդ թիվը եղել է 325 հազար, իսկ 1811 թվականի հուլիսին Իսպանիայում եղել է 355 հազար ֆրանսիացի զինվոր։ Նապոլեոնյան ամբողջ զորքերի ¾-ն ուղարկվել էր Իսպանիա պարտիզանների դեմ պայքարելու համար և միայն ¼-ը՝ իսպանա-անգլիական կանոնավոր զորքերի դեմ։ Ռուսական կայսրություն ներխուժելու պահի դրությամբ Նապոլեոնը ստիպված էր Իսպանիայում պահել իր բանակի 400 հազար զինվոր, ինչը էականորեն թեթևացրեց ռուսական զորքերի խնդիրը։
Օգտագործված գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Урланис, Борис Цезаревич Войны и народонаселение Европы. — М.: Соцэкгиз, 1960.
- Gaston Bodart Losses of life in modern wars. Austria-Hungary; France. — London, 1916.
- Glover, Michael (2001) [1974]. The Peninsular War 1807–1814: A Concise Military History. Penguin Classic Military History. ISBN 0-14-139041-7.