Լամեգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լամեգու
Դրոշ Զինանշան
Pt-lmg1.png LMG.png

Lamego Avenida2.jpg
Կոորդինատներ: 41°5′0″ հս․ լ. 7°52′0″ ամ. ե. / 41.08333° հս․. լ. 7.86667° ավ. ե. / 41.08333; 7.86667
Երկիր Պորտուգալիա Պորտուգալիա
Ներքին բաժանում Figueira (Lamego), Ferreiros de Avões, Ferreirim, Várzea de Abrunhais, Samodães, Penude, Britiande, Cambres, Avões, Vila Nova de Souto d'El-Rei, Lalim, Sande, Penajóia, Lazarim, Bigorne, Magueija e Pretarouca, Cepões, Meijinhos e Melcões, Parada do Bispo e Valdigem և Lamego (Almacave e Sé)
Մակերես 165,42±0,01000000000001 կմ²
Բնակչություն 26 691 մարդ (2011)[1]
Ժամային գոտի UTC+0
Փոստային ինդեքսներ 5100
Պաշտոնական կայք cm-lamego.pt
##Լամեգու (Պորտուգալիա)
Red pog.png

Լամեգու (պորտ.՝ Lamego [lɐ'megu]), քաղաք Պորտուգալիայում, համանուն մունիցիպալիտետի կենտրոնը Վիզեու շրջանի կազմում։ Հին վարչական բաժանմամբ ընդգրկվել է Տրաշ ուժ Մոնտիշ և Ալտու Դորու նահանգի կազմի մեջ։ Մտնում է տնտեսա-վիճակագրական Դորու ենթաշրջանի մեջ, որն էլ մտնում է Հյուսիսային շրջանի մեջ։ 2006 թվականի դրությամբ քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 11 հազար, իսկ մունիցիպալիտետի բնակչությանը՝ 26,5 հազար[2]։ Զբաղեցնում է 167 կմ² տարածք[3]։

Քաղաքի հովանավորը համարվում է Մարիամ Աստվածածինը։ Քաղաքի տոնը սեպտեմբերի 8-ին է։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Վիզեու քաղաքից 49 կմ հյուսիս։

Մունիցիպալիտետը սահմանակից է․

  • հյուսիսում՝ Մեզան Ֆրիու, Պեդու դա Ռեգուա մունիցիպալիտետներին,
  • արևելքում՝ Արմամար մունիցիպալիտետին,
  • հարավ-արևելքում՝ Տարոկա մունիցիպալիտետին,
  • հարավում՝ Կաշտրու Դայրե մունիցիպալիտետին,
  • արևմուտքում՝ Ռեզենդե մունիցիպալիտետին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է հին ժամանակներում: Վաղ միջնադարում եղել է Լամեգու թեմի կենտրոնը։

714 թվականին քաղաքը արաբները գրավել են։

1057 թվականին Ֆերդինանդ I Մեծը նվաճելով ժամանակակից Պորտուգալիայի մի շարք հյուսիսային մարզեր, անցել է Դուերո և այդ թվում՝ ազատագրել Լամեգուն։

1139 թվականին Լամեգուում Աֆոնսու I Մեծը դարձել է Պորտուգալիայի թագավոր (դրանով իսկ անկախանալով Կաստիլիայից)։

119 թվականին քաղաքը ստացել է ներքին անկախություն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետի բնակչության թվաքանակն ըստ տարիների
1801 1849 1900 1930 1960 1981 1991 2001 2004 2006
14 688 20 240 31 835 34 730 36 320 32 833 30 164 28 081 27 054 26 484

Մունիցիպալիտետի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետի մեջ մտնում են հետևյալ շրջանները․

  1. Ալմակավե
  2. Ավոյնշ
  3. Բիգորնե
  4. Բրիտյանդե
  5. Կամբրեշ
  6. Սեպոյնշ
  7. Ֆերրեյրին
  8. Ֆերրեյրուշ դե Ավոյնշ
  9. Ֆիգեյրա
  10. Լալին
  11. Լազարին
  12. Մեգեյժա
  13. Մեյժինյուշ
  14. Մելկոյնշ
  15. Պարադա դու Բիշպու
  16. Պենաժոյա
  17. Պենուդե
  18. Պրետարոկա
  19. Սամոդայնշ
  20. Սանդե
  21. Սե
  22. Վալդիժեն
  23. Վարզեա դե Աբրունյայշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]