Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ
| Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ | |
|---|---|
| մարտի 29, 1769[1][2][3][…] - նոյեմբերի 26, 1851[1][2][3][…] (82 տարեկան) | |
| Ծննդավայր | Saint-Amans-Soult |
| Մահվան վայր | Saint-Amans-Soult |
| Գերեզման | Saint-Amans-Soult |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | հետևազոր |
| Կոչում | Համայն Ֆրանսիո մարշալ |
| Մարտեր/ պատերազմներ | Պիրենեյան պատերազմներ և նապոլեոնյան պատերազմներ |
| Պարգևներ | |
Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ (ֆրանսերեն՝ Nicolas Jean-de-Dieu Soult, մարտի 29, 1769[1][2][3][…], Saint-Amans-Soult - նոյեմբերի 26, 1851[1][2][3][…], Saint-Amans-Soult), ֆրանսիացի պետական և զինվորական գործիչ, Ֆրանսիայի մարշալ (1804), Դալմատիայի դուքս (1807)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աչքի է ընկել հեղափոխական պատերազմներում։ 1805-1813 թվականներին մասնակցել է Ավստրիայի, Ռուսաստանի և Պրուսիայի դեմ նապոլեոնյան պատերազմներին, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հարավային Ֆրանսիայում մղվող ռազմական գործողություններին։ Լինելով ընդունակ զորահրամանատար, Սուլտը, միաժամանակ, փառասեր էր և անսկզբունքային։ Նապոլեոնի հրաժարականից հետո դարձել է մոլի ռոյալիստ և ծառայության մտել Լյուդովիկոս XVI-ի մոտ (ռազմական մինիստր՝ 1814-1815 թվականներին)։ «Հարյուր օրվա» ժամանակ եղել է Նապոլեոն I-ի շտաբի պետը։ Բուրբոնների երկրորդ վերականգնումից հետո 1815-1819 թվականներին եղել է տարագրության մեջ։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխությունից հետո դարձել է ռազմական մինիստր (1830-1832), մինիստրների խորհրդի նախագահ (1832-1834, 1839-1840, 1840-1847), ճնշել է Լիոնի 1831 թվականի ապստամբությունը։ 1847 թվականին ստացել է Ֆրանսիայի մարշալ-գեներալի բարձրագույն կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Marinas C. Soult (Jean de Dieu), Maréchal // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T079880
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Ժան դը Դյո Սուլտ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 186)։ |
- Մարտի 29 ծնունդներ
- 1769 ծնունդներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 1851 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի պետական գործիչներ
- Ֆրանսիացի ռազմական գործիչներ
- Ֆրանսիայի վարչապետներ
- Ֆրանսիացի մարշալներ
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի գեներալներ
- Ֆրանսիայի պաշտպանության նախարարություն
- Անավարտ հոդվածներ անձի մասին