Վալանսե (դղյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալանսեի դղյակ
ֆր.՝ Château de Valençay
Ժամանակակից կարգավիճակ`թանգարան
Երկիր`Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`վերածննդի
Կառուցման
ժամանակաշրջան`
1540 թվականից մինչև 18-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Վալանսեի դղյակ (ֆր.՝ Château de Valençay), ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից որպես Համաշխարհային ժառանգություն պահպանվող Լուարայի դղյակներից մեկն է։ Վերածննդի ճարտարապետության և ամպիր ոճի շքեղ անֆիլադաով ինտերիերով ֆրանսիական (մանսարյան) կլասիցիզմի ակնառու հուշարձան է՝ կառուցված շատոյի ամենանշանավոր տիրակալ Թալեյրանի ժամանակներում։ Տեղակայված է Էնդր դեպարտամենտի նույնանուն համայնքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն ունեցող դղյակը կառուցվել է 12-րդ դարի ամրոցի քանդած տեղում՝ Շամբորի նմանությամբ։ Շինարարությունն սկսվել է 1540 թվականին և ձգվել է մինչև 18-րդ դարը։ Չնայած շինությունների տարաժամանակությանը, ամբողջության մեջ դրանք կազմում են օրգանական միություն։

1719 թվականին շատոն ձեռք բերեց շոտլանդացի մեծահարուստ ֆինանսիստ Ջոն Լոն, դրանից հետո շատ են փոխվում սեփականատերերը, մինչև կալվածքը 150 տարով դարձավ ազնվական տոհմ Թալեյրանների գլխավոր նստավայրը։ Ֆրանսիական դիվանագիտության գլուխը այն ձեռք բերեց 1803 թվականին Նապոլեոնի հրամանով, ով ցանկանում էր ունենալ իր վեհությամբ պատշաճ տեղ՝ օտարերկրյա դեսպաններին ընդունելու համար։ 6 տարի այստեղ է գտնվել գահընկեց արված իսպանական թագավոր Ֆերդինանդ 7-րդը։ Վալանսեում պատրաստող թալեյրանյան խոհարար Քարեմի փառքը թնդում էր ողջ Եվրոպայով։

Դիվանագետի մահից հետո (այնտեղ էլ թաղված է) կալվածքին տիրեցին նրա եղբոր ժառանգները, որոնցից վերջինը մահացել է 1952 թվականին։ Նրանք աշխատում էին պահպանել նշանավոր նախնու ջանքերով դղյակում ստեղծված պայմանները։ Դղյակի շուրջը կանոնավոր զբոսայգին գցվել է 20-րդ դարի սկզբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արքայազն Թալեյրանն իր կալվածքում թաքցրել էր այնպիսի Լուվրի գանձեր, ինչպես Միլոսյան Վեներան և Սամոֆրակիյան Նիկան։ Որպես Սագանի անվանական դուքս նա համարվում էր մեդիատիզացված գերմանական հպատակ և այդ պատճառով կարող էր չզգուշանալ գեստապոյի խուզարկումներից։

1979 թվականին դղյակը հանձնվեց Ֆրանսիայի պատմական ամրոցների միության տիրապետությանը։ Զբոսաշրջիկներ գրավելու համար այստեղ բացվեց հնագույն մեքենաների թանգարան, իսկ զբոսայգում բաց թողնվեցին լամաներ, սիրամարգեր և այլ էկզոտիկ կենդանիներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Châteaux de la Loire, Guide de tourisme Michelin, ISBN 2-06-031705-3
  • R.P. Raoul, Guide Historique de Valençay — le château — l'église — le tombeau de Talleyrand (1953).
  • Livre d’Or (Chateaux de la Loire); responsable de l’edition Giovanna Bonechi.