Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Նավթալին, արոմատիկ ածխաջրածին, բնորոշ հոտով, անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 80,3 °C, եռմանը՝ 218 °C, խտությունը՝ 1151,7 կգ/մ³։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Հեշտ ցնդում է, թորվում է ջրային գոլորշիների հետ։ Նավթալինը տալիս է էլեկտրաֆիլ տեղակալման՝ նիտրման, հալոգենացման սուլֆացման, ալկիլման, ացիլման ռեակցիաներ։ Սովորաբար տեղակալվում են և՛ α և՛ β ջրածինները և ստացվում իզոմերների խառնուրդներ։ Նաֆթալինի նիտրմամբ ստանում են α-նիտրոնավթալին, հիդրմամբ՝ տետրալին և դեկալին, օքսիդացմամբ՝ ֆթալաթթվի անհիդրիդ։ Նավթալին ստանում են քարածխի խեժից (պարունակում է 8—10% նաֆթալին), նաև նավթի պիրոլիզի արդյունքներից։ Նավթալինն և նրա ածանցյալները բազմաթիվ օրգանական նյութերի և ներկանյութերի ստացման ելանյութ են։ Նաֆթալինի ածանցյալներից արդյունաբերական նշանակություն ունեն ֆթալանհիդրիդը, նավթոլները, նավթիլամինները և սուլֆոթթուները։ Քարածխի խեժը պարունակում է նաև մեթիլնավթալիններ, որոնք նաֆթալինի հոմոլոգներն են և օգտագործվում են բույսերի աճման կարգավորիչներ ստանալու համար։ Նաֆթալինն և բազմամեթիլ նաֆթալինները միջատասպան նյութեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 192)։