Մերիտոկրատիա
Շարքի մաս |
Քաղաքականություն |
---|
Մերիտոկրատիա կամ շնորհապետություն (բառացիորեն «արժանիների իշխանություն», լատ. meritus - արժանի և հին հուն. κράτος - իշխանություն, կառավարում), կառավարման ձև, համաձայն որի բարձրագույն (ղեկավար) պաշտոնները պետք է զբաղեցնեն մարդիկ՝ ելնելով իրենց սոցիալապես կամ ինստիտուցիոնալ ճանաչված, անհատական «ձեռքբերումներից» կամ «հատուկ արժանիքներից», անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։
Մեծ մասամբ կիրառվում է երկու իմաստով։ Տերմինի առաջին իմաստը համապատասխանում է այն համակարգին, որտեղ ղեկավարները նշանակվում են ըստ առանձնահատուկ տաղանդների (նման համակարգը բավական հակադրվում է ինչպես արիստոկրատիային, այնպես էլ դեմոկրատիային)։ Երկրորդ՝ առավել տարածված իմաստը ենթադրում է մեկնարկային պայմանների ստեղծում օբյեկտիվորեն օժտված և աշխատասեր մարդկանց համար, որպեսզի նրանք ապագայում հնարավորություն ունենան հասարակական բարձր դիրք գրավել ազատ մրցակցային պայմաններով։
Տերմինի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ինքնին մերիտոկրատիա հասկացությունը գոյություն է ունեցել դարեր շարունակ (օրինակ՝ կոնֆուցիական փիլիսոփայության շրջանակներում, հենց «մերիտոկրատիա» տերմինը այսինքն՝ «արժանիների իշխանություն». լատիներեն «արժանանալ» և հին հունական «իշխանություն» բառերից), այն առաջին անգամ օգտագործել է գերմանա-ամերիկացի փիլիսոփա Հաննա Արենդտը 1954 թվականին գրված իր «Կրթության ճգնաժամ» էսսեում նվաստացուցիչ իմաստով և վերաբերում է անգլիական կրթական համակարգում մերիտոկրատիայի կիրառմանը[1]։
Մի քանի տարի անց տերմինը կիրառել է բրիտանացի քաղաքական գործիչ և սոցիոլոգ Մայքլ Յանգը իր «Մերիտոկրատիայի ծագումը» երգիծական աշխատությունում, որին բացասական ենթատեքստ է տվել. գրքում նկարագրվում է ֆուտուրիստական հասարակություն, որտեղ հասարակական դիրքը որոշվում է ինտելեկտով (IQ-ով)։ Գրքում նման համակարգը հանգեցնում է հեղափոխության, որի ժամանակ զանգվածները տապալում են ամբարտավան և ժողովրդից կտրված էլիտային։ Նմանատիպ սյուժեներ օգտագործվել են նաև այլ գրական ստեղծագործություններում։
Հետագայում տերմինը ձեռք է բերել ավելի դրական երանգավորում, որը մեծ մասամբ կիրառում էին հնարավորությունների համընդհանուր հավասարության կողմնակիցները։ 1973 թվականին գրված իր «Գալիք հետինդուստրիալ հասարակություն» գրքում Դանիել Բելը կարծիք է հայտնում[2], որ մերիտոկրատիան հնարավորություն կտա վերացնել բյուրոկրատիան, ինչպես նաև փոխել հասարակության սոցիալական համարգը ընդհանրապես[3]։ Նմանատիպ հայացքների էին հարում նաև արևմտյան սոցիոլոգիայում նեոպահպանողականության կողմնակիցները (Զբիգնև Բժեզինսկի)։
Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարանում տերմինը հայերեն թարգմանվել է որպես «արժանավարություն»[4]։
Բանաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Մ. Յանգի` մերիտոկրատիան ինտելեկտի () և ջանք ու եռանդի (- effort) գումարն է[5]։ Մերիտոկրատիան նկարագրելու Մ. Յանգի բանաձևն է՝
:
Ըստ Լորենցո Իևայի` մերիտրոկրատիան ինտելեկտի (), մշակույթի () և փորձի () միջև եղած գործառույթն է, որին այնուհետև ավելացվում է ջանք ու եռանդ ()[6]: Մերիտոկրատիան նկարագրելու Լորենցո Իևայի բանաձևն է՝
, , :
Մերիտոկրատիայի իրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք ուսումնասիրողների կարծիքով Չինաստանը պատմության որոշակի ժամանակաշրջանում մոտ էր մերիտոկրատական համակարգի իրացմանը։ Այսպես, Սուն դինաստիայի ժամանակ լայնորեն կիրառվում է կեցզյույ կոչվող քննությունների եռաստիճան համակարգը, որի օգնությամբ ղեկավարի պաշտոնի համար ընտրվում էին այնպիսի հավակնորդներ, ովքեր առավել լավ էին հասկանում արվեստից, կոնֆուցիականությունից և վարչական խնդիրներից[7]։
ԱՄՆ-ում տարածված է այն կարծիքը, որ իրենց մոտ մերիտոկրատիան արդեն իրականություն է, այնպես որ ամերիկացիների անձնական ձեռքբերումները կախված են միայն ունակություններից, աշխատասիրությունից, կյանքի չափանիշներից և բարոյականությունից[8]։ Քննադատներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ դեռ կարևոր դեր են խաղում ժառանգությունը, սոցիալական և մշակութային առավելությունները, աշխատաշուկայում և անհատական ձեռնարկատիրության մեջ օբյեկտիվ հնարավորությունները, որակյալ կրթության հնարավորությունը և խտրականությունը[5][8]։
Մինչև 1979 թվականը Ռոդեզիայում գոյություն ուներ կրթական և գույքային ցենզ, ինչի պատճառով այդ աֆրիկյան երկրի սևամորթ մեծամասնությունը փաստացիորեն ամբողջությամբ զրկված էր ընտրություններին մասնակցելու իրավունքից (ընդ որում, պետք է նաև նշել, որ երկրի սպիտակամորթ բնակչությունը նույնպես, ովքեր չէին համապատասխանում այդ պահանջներին, նույնպես զրկված էին ընտրություններին մասնակցելուց)։ Ռոդեզիայի նախկին վարչապետ Յան Սմիթն իր հուշագրություններում այդ տարիներին ստեղծված համակարգն անվանում է մերիտոկրատիա[9]։
Օշոյի մերիտոկրատական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդիկ հոգևոր առաջնորդ Օշոն առաջարկում է, որ այն մարդը, ով գոնե ընդունվել է ԲՈՒՀ, պետք է ձայնի իրավունք ունենա։ Նրա տարիքը կարևոր չէ։
Ընտրություններին մասնակցող թեկնածուն նվազագույնը պետք է բակալավրի աստիճան ունենա, իսկ քաղաքապետի պաշտոնին հավակնող մարդը պետք է նվազագույնը մագիստրատուրա ավարտած լինի։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիտոկրատիայի նշանավոր վերլուծաբաններից էր նաև մաթեմատիկոս Ալեքսանդր Գրոտենդիկը, ով հետևել էր մաթեմատիկոսների էլիտար խմբի էվոլյուցիան հանճարների միավորումից մինչև սոցիալական բջջի բաժանումը երկու կաստաների միջև՝ անողորմ «Բարձրյալների» և վախի մեջ ապրող «ճահճի»[10]։
Մերիտոկրատիայի քննադատների կարծիքով այս մոտեցումը կոչված է արդարացնելու ինտելեկտուալ էլիտայի արտոնությունները[11]։
Ամերիկացի լրագրող Քրիստոֆեր Հեյզը կարծում է, որ մերիտոկրատական համակարգից ծնունդ առած անհավասարությունը ժամանակի ընթացքում ճնշում է սոցիալական շարժունության մեխանիզմները («մերիտոկրատիայի երկաթյա օրենքը»)[12]։
Ածանցյալ հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիտոկրատականություն` աշխատանքի կազմակերպման համակարգի հատկանիշ, որի ժամանակ գերիշխում է ձեռքբերումների և արդյունավետության խրախուսման կողմնորոշվածությունը (յուրաքանչյուրից ըստ հնարավորությունների, յուրաքանչյուրին ըստ արժանիքների, կարիք ունեցողների ըստ պահանջմունքների)։
Հանրամատչելի մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերման Հեսսեի «Ուլունքախաղ» (վեպ)
- «Էնդերի խաղը» գիրքն ու ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսին ընտրում են ամենատաղանդավոր երեխաների թվից, որպեսզի նա գլխավորի ողջ երկրային աստղային նավատորմը։
- «République» վիդեոխաղը, որտեղ իրադարձությունները ծավալվում են բռնատիրական պետությունում, որի առաջնորդը մերիտոկրատական քաղաքականության կողմնակից է։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայում գոյություն ունի մերիտոկրատական կուսակցություն (МЕРІТОКРАТИЧНА ПАРТІЯ УКРАЇНИ)[13]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ОШО, ЦИТАТЫ О МЕРИТОКРАТИИ
- Александр Кустарев, Меритократия и демократия
- Александр Кустарев, Меритократия как политическое настроение эпохи кризиса легитимности Արխիվացված 2014-05-20 Wayback Machine
- Мария Кроль, Меритократия как царство разума
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Crisis in Education" Արխիվացված 14 Հոկտեմբեր 2013 Wayback Machine (էջ 4)
- ↑ Littler, Jo (2017 թ․ մարտի 20). «Meritocracy: the great delusion that ingrains inequality». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Белл Д. Грядущее постиндустриальное общество. М.: Академия, 1999. ISBN 5-87444-070-4
- ↑ Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան, Երևան, Գիտանք, 2003, էջ 344. ISBN 99930-963-0-X
- ↑ 5,0 5,1 Յանգի բնօրինակ մեջբերումները վերցված են։ Appiah, Kwame Anthony (2018 թ․ հոկտեմբերի 19). «The myth of meritocracy: who really gets what they deserve?». The Guardian. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Ieva, Lorenzo. (2018). Fondamenti di meritocrazia. Rome: Europa edizioni. 978-88-9384-875-6
- ↑ James E. McClellan III, Harold Dorn. Science and Technology in World History. Second Edition. Johns Hopkins university press, 2006. p.121
- ↑ 8,0 8,1 McNamee S. J., Miller R. K. The Meritocracy Myth //Sociation Today. Spring 2004. Vol. 2, No. 1. [1](անգլ.)
- ↑ Ian Smith. Bitter Harvest: The Great Betrayal, London, 2001. էջեր 107-108.
- ↑ Гротендик А. Урожаи и посевы. Размышления о прошлом математика / Перев. с франц. — Ижевск: Регулярная и хаотическая динамика, 2001. — 288 стр. [2] Արխիվացված 2007-08-16 Wayback Machine, zip/html
- ↑ Янг М., 1991.
См. также: Marris P. Just Rewards: Meritocracy Fifty Years Later // Political Quarterly. Vol. 77, No. s1. P. 157. (անգլ.) - ↑ Hayes C. Twilight of the elites: America after meritocracy. New York: Crown Publishing, 2012. ISBN 9780307720450
- ↑ «Мерітократична партія України - Достойна влада - заможна країнаМерітократична партія України | Достойна влада – заможна країна». Կուսակցության պաշտոնական կայք (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Янг М. Возвышение меритократии // Утопия и утопическое сознание. М.։ Прогресс, 1991. (ռուս.)
- Дементьева В. В. «Меритократия» Римской Республики։ право, ритуал, политическая культура // IVS ANTIQVVM. Древнее право. № 17, 2006. С. 55-65.
- Repenser l’égalité des chances de Patrick Savidan, Grasset, 2007, 326 p.
- Le mérite et la République. Essai sur la société des émules.Olivier Ihl, Gallimard; 2007, 409 pages.
- The Rise of the Meritocracy, 1870–2033։ An Essay on Education and Equality.Young, Michael. 1961. Baltimore, MD։ Penguin Books. (անգլ.)
- Le mérite et la nature. Une controverse républicaine։ l'accès des femmes aux professions de prestige. 1880-1940". Juliette Rennes, Paris, Fayard, 594 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիտոկրատիա» հոդվածին։ |
|