Ղազար Միրզոյան
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղազար Միրզոյան | |
---|---|
Ի ծնե | Ղազար Հրանտի Միրզոյան |
Ծնվել է | մայիսի 22, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար, դիմանկար և նատյուրմորտ |
Ղազար Հրանտի Միրզոյան (մայիսի 22, 1961, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1961 թվականի մայիսի 22-ին, Էջմիածին քաղաքում։ 1968-1977 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի №9 միջնակարգ դպրոցը։ 1968թ. Հաճախել է Էջմիածնի Պիոներ տան նկարչական խմբակը, առաջին ուսուցիչը եղել է գեղանկարիչ Հարություն Հարությունյանը։ 1970-1974թթ. ընդունվել և ավարտել է Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան նկարչական դպրոցը` սովորելով Ալեք Կարապետյանի արվեստանոցում։ 1977-1981թթ. Ընդունվել և ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղարվեստի բաժինը` Սամվել Պետրոսյանի արվեստանոցը։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սասունցիների պարը»։ 1983-1988թթ. Աշխատել է որպես Փարաքարի կուլտուրայի տների կենտրոնացված համակարգի տնօրեն։ 1988թ. Անտարբեր չմնալով մեր ազգի համար կարևոր և պատմական իրադարձություններին՝ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախի ազատագրական պայքարին և Հայաստանի անկախացման գործընթացին։ 1989թ. Հիմնադրել է «Ս. Էջմիածին» գթության և բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն օգնում էր երկրաշարժից տուժածներին, Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցներին և Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցող կամավորներին և նրանց ընտանիքներին։ 1989թ. Հիմնադրել է «Եղիցի Լույս» շաբաթաթերթը և եղել նրա տոնական համարների խմբագիրը։ 1995թ. Կրասնոդարում մասնակցել է Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմի «Մեր Եկեղեցին» շաբաթաթերթի ստեղծմանը և աշխատել որպես այդ թերթի նկարիչ-ձևավորող։ 2000թ. Հիմնադրել է «Նոյան Արգ.» էկոլոգիական բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր քարոզել սեր դեպի հայրենի բնությունը և հնարավորինս վերականգնել ոչնչացված անտառները։ 2007թ. դեկտեմբերին ընդունվել է Հայաստանի նկարիչների միություն։ 2009թ. ի վեր, Աշխարհի հայ նկարիչների միավորում ՀԿ հիմնադիր համանախագահն է։
Ղազար Միրզոյանի ստեղծագործություններից գտնվում են՝
Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Ս. Խոր Վիրապ վանքում, Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտում (Երևա)), Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (Երևա)), Ակադեմիա պատկերասրահում (Երևա)), ԱՐՏ-Բազա պատկերասրահում (ՌԴ), Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում (Բյուրական Արագածոտնի մարզ), ինչպես նաև մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայում, Վրաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Չեխիայում, Կանադայում, Հոլանդիայում։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1974թ. Մասնակցել է Պրահայում կազմակերպված մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսին։ 1975թ. Մասնակցել է Ճապոնիայում կազմակերպված մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսին։ 1977թ. Մասնակցել է Էջմիածնում կազմակերպված գարնանային ցուցահանդեսին։ 1978թ. Մասնակցել է Էջմիածնի նկարիչների մեկական նկարի ցուցահանդեսին, որը կազմակերպել էր ՀՍՍՀ նկարիչների միությունը։ 1979թ. Մասնակցել է ՀՍՍՀ նկարիչների միության և Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի կողմից կազմակերպված ցուցահանդեսին։ 1980թ. Մասնակցել է նկարիչների միության տանը բացված գարնանային ցուցահանդեսին։ 1982թ. Մասնակցել է նկարիչների միության կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսին։ 1995թ. Պրահայում մասնակցել է գարնանային ցուցահանդեսին։ 2008թ. Մասնակցել է Հայաստանի նկարիչների միության ստեղծման 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին։ 2008թ. Մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ 2008թ. Անհատական ցուցահանդես՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին։ 2008թ. Մասնակցել է ԱԶԴԱԿ թերթի 80-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսին (Բեյրութ, Լիբանան)։ 2010թ. Մասնակցել է Հայոց Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ 2010թ. Մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ 2011թ. Մասնակցել է Հայաստանի Ինքնորոշման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ 2011թ. Անհատական ցուցահանդես՝ Полеты во сне и наяву (Մոսկվայի տուն մշակութային գործարար կենտրոն, Երևան)։ 2011թ. Երեվան, իմ սեր ծրագրի շրջանակներում մասնակցել է աճուրդ-ցուցահանդեսի (Քրիստիս, Լոնդոն)։ 2012թ. Մասնակցել է Ս. Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Ակադեմիա պատկերասրահ, Երևան)։ 2012թ. Մասնակցել է Սամոն և աշակերտները ցուցահանդեսին` նվիրված Սամվել Պետրոսյանի 70-ամյակին։ 2013թ. Մասնակցել է Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Ակադեմիա պատկերասրահ, Երևան)։ 2013թ. Մասնակցել է Մոդեռնից-պոստմոդեռն խորագրով ցուցահանդեսին (Հայաստանի Ժամանակակից Արվեստի թանգարան, Երևան)։ 2014թ. Մասնակցել է Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսին (Էջմիածին)։ 2014թ. Մասնակցել է ցուցահանդես-նվիրատվության (Հայաստանի գրողների միություն, Երևան)։ 2014թ. Մասնակցել է բարեգործական ցուցահանդես-վաճառքի (Էջմիածին)։ 2015թ. Մասնակցել է «Երբ ծաղկում են բալենիները» խորագրով «Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2015ին (Էջմիածին)։ 2015թ. Մասնակցել է Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան)։ 2015թ. Մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Էջմիածին)։ 2015թ. Մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Ազգային պատկերասրահ)։ 2015թ. Մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Իսի Լե Մուլինո, Ֆրանսիա)։ 2015թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում ցուցահանդեսին (Հայարտուն, Թբիլիսի)։ 2015թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները Ախալցիխեում ցուցահանդեսին (Վրաստան)։ 2015թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները Ախալքալաքում ցուցահանդեսին (Վրաստան)։ 2016թ. Մասնակցել է Անդրանիկ Զորավարի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ 2016թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները խորագրով ցուցահանդեսին Սերգիև Պոսադ քաղաքում (ՌԴ)։ 2016թ. Մասնակցել է, «Միասնության Արվեստ» խորագրով Մաչանենց միջազգային սիմպոզիում 2016-ին (Էջմիածին)։ 2016թ. Մասնակցել է, Մոդեռնից պոստմոդեռն խորագրով ցուցահանդեսին (Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան)։ 2016թ. Մասնակցել է, Սերգիև Պոսադի և Էջմիածնի նկարիչները ցուցահանդեսին Սառովում (ՌԴ)։ 2016թ. Մասնակցել է Մոսկվայի Ազգությունների տանը բացված ցուցահանդեսին, կազմակերպիչ՝Արտ-բազա պատկերասրահ։ 2017թ. Մասնակցել է Հայաստանի ինքնորոշման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Հայ-Արտ մշակութային կենտրոն, Երևան)։ 2017թ. Մասնակցել է Հայոց Բանակի 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ)։ 2017թ. Մասնակցել է Գեղանկարչության միջազգային բիենալեին։ (Քիշնև, Մոլդովա)։ 2017թ. Մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակիչ Արտուր Փիլիպոսյանի առողջության վերականգնման համար կազմակերպված բարեգործական ցուցահանդեսին։ 2017թ. Մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Վարդուշ Հակոբյանի առողջության վերականգնման համար կազմակերպված բարեգործական ցուցահանդեսին[2]։
Հեղինակն է[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեք Խաչքարերի, որոնցից մեկը տեղադրվել է Գդանսկում՝ Փյունիկ հիմնադրամի և Աշխարհի հայ նկարիչների միավորում ՀԿ-ի կողմից 2008թ., մյուսները տեղադրվել են Լեհաստանի Կլեբարկ Վելկի և Վրոցլավ քաղաքներում՝ Աշխարհի Հայ Նկարիչների Միավորում ՀԿ-ի կողմից 2012թ.:
Որպես գլխավոր խմբագիր Ղազար Միրզոյանը հեղինակել է հետևյալ ալբոմ-գրքերը՝ նվիրված
- Ցեղասպանություն (նվիրված Ցեղասպանության 95-ամյակին)
- Տիգրան Մեծ (նվիրված Տիգրան Մեծի 2150-ամյակին)
- Անկախության ներկապնակ (նվիրված ՀՀ ինքնորոշման 20-ամյակին)
- Մենք անկախության սերունդն ենք (նվիրված ՀՀ ինքնորոշման 20-ամյակին, մանկական)
- Ֆրիտյոֆ Նանսեն (նվիրված Ֆ. Նանսենի 150-ամյակին)
- Գարեգին Նժդեհ (նվիրված Գ. Նժդեհի 125 ամյակին)
- Ս. Մեսրոպ Մաշտոց (նվիրված Ս. Մաշտոցի 1650-ամյակին)
- Կոմիտաս (նվիրված Կոմիտասի 145-ամյակին)
Պարգևատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011թ. Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա հուշամեդալով։
- 2012թ. Վրոցլավի քաղաքապետարանի և Հայկական համայնքի կողմից՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ մեդալով (Լեհաստան)։
- 2015թ. Էջմիածնի քաղաքապետարանի պատվոգրով։
- 2016թ. Էջմիածնի քաղաքապետարանի պատվոգրով։
- 2016թ. Պառլամենտ ամսագրի պատվոգրով։
- 2016թ. Դյուցազնագիրք Դյուցազունների Ասոցիացիայի Դյուցազնագրով։
- 2016թ. Անդրանիկ Օզանյան մեդալով։
- 2017թ. Էջմիածնի քաղաքապետարանի պատվոգրով։
- 2017թ. Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր 25 Տարի հոբելյանական մեդալով։
- 2017թ. Ստացել է, Էջմիածին քաղաքի բարեկամի կոչում Էջմիածնի քաղաքապետարանի կողմից։
- 2017թ. Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի Տիգրան Մեծ շքանշանով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Տիգրան Մեծի Գիշերային Հյուրը» 1987թ․։
-
«ԵՒ Խավար Կար Անդունդի վրայ եւ ԱՍՏԾՕ ՀՈԳԻՆ պտտվում էր երկրի ջրերի վերայ» (Ծննդ. 1:2) 2008թ․։
-
«Սբ. Պետրոսի Աքաղաղը» 2010թ․։
-
«Մեղավոր Հրեշտակը» 2010թ․։
-
«Ալդեբարան կամ Կարմիր Աստղը» 2010թ․։
-
«Կշեռքի Համաստեղության Հազվագյուտ Աստղը» 2016թ․։
-
"NGC 346" 2016թ․։
-
«Խոյի Համաստեղությունը»:
-
«Ցուլի Համաստեղությունը»:
-
«Այգ»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Միրզոյան Ղազար Հրանտի | Սև խոռոչ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Ղազար Միրզոյան. Կենսագրություն». ՄԱԳԱՂԱԹ.AM (ֆրանսերեն). 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.