Ղազար Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ղազար Միրզոյան
Ի ծնեՂազար Հրանտի Միրզոյան
Ծնվել էմայիսի 22, 1961(1961-05-22) (62 տարեկան)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, դիմանկար և նատյուրմորտ

Ղազար Հրանտի Միրզոյան (մայիսի 22, 1961(1961-05-22), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի մայիսի 22-ին, Էջմիածին քաղաքում։ 1968-1977 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի №9 միջնակարգ դպրոցը։ 1968թ. Հաճախել է Էջմիածնի Պիոներ տան նկարչական խմբակը, առաջին ուսուցիչը եղել է գեղանկարիչ Հարություն Հարությունյանը։ 1970-1974թթ. ընդունվել և ավարտել է Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան նկարչական դպրոցը` սովորելով Ալեք Կարապետյանի արվեստանոցում։ 1977-1981թթ. Ընդունվել և ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի գեղարվեստի բաժինը` Սամվել Պետրոսյանի արվեստանոցը։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սասունցիների պարը»։ 1983-1988թթ. Աշխատել է որպես Փարաքարի կուլտուրայի տների կենտրոնացված համակարգի տնօրեն։ 1988թ. Անտարբեր չմնալով մեր ազգի համար կարևոր և պատմական իրադարձություններին՝ ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Արցախի ազատագրական պայքարին և Հայաստանի անկախացման գործընթացին։ 1989թ. Հիմնադրել է «Ս. Էջմիածին» գթության և բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն օգնում էր երկրաշարժից տուժածներին, Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցներին և Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցող կամավորներին և նրանց ընտանիքներին։ 1989թ. Հիմնադրել է «Եղիցի Լույս» շաբաթաթերթը և եղել նրա տոնական համարների խմբագիրը։ 1995թ. Կրասնոդարում մասնակցել է Ռուսաստանի և Նոր նախիջևանի հայոց թեմի «Մեր Եկեղեցին» շաբաթաթերթի ստեղծմանը և աշխատել որպես այդ թերթի նկարիչ-ձևավորող։ 2000թ. Հիմնադրել է «Նոյան Արգ.» էկոլոգիական բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր քարոզել սեր դեպի հայրենի բնությունը և հնարավորինս վերականգնել ոչնչացված անտառները։ 2007թ. դեկտեմբերին ընդունվել է Հայաստանի նկարիչների միություն։ 2009թ. ի վեր, Աշխարհի հայ նկարիչների միավորում ՀԿ հիմնադիր համանախագահն է։

Սասունցիների Պարը

Ղազար Միրզոյանի ստեղծագործություններից գտնվում են՝

Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Ս. Խոր Վիրապ վանքում, Կոմիտասի անվան թանգարան–ինստիտուտում (Երևա)), Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (Երևա)), Ակադեմիա պատկերասրահում (Երևա)), ԱՐՏ-Բազա պատկերասրահում (ՌԴ), Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում (Բյուրական Արագածոտնի մարզ), ինչպես նաև մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայում, Վրաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Չեխիայում, Կանադայում, Հոլանդիայում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974թ. Մասնակցել է Պրահայում կազմակերպված մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսին։ 1975թ. Մասնակցել է Ճապոնիայում կազմակերպված մանկապատանեկան միջազգային ցուցահանդեսին։ 1977թ. Մասնակցել է Էջմիածնում կազմակերպված գարնանային ցուցահանդեսին։ 1978թ. Մասնակցել է Էջմիածնի նկարիչների մեկական նկարի ցուցահանդեսին, որը կազմակերպել էր ՀՍՍՀ նկարիչների միությունը։ 1979թ. Մասնակցել է ՀՍՍՀ նկարիչների միության և Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի կողմից կազմակերպված ցուցահանդեսին։ 1980թ. Մասնակցել է նկարիչների միության տանը բացված գարնանային ցուցահանդեսին։ 1982թ. Մասնակցել է նկարիչների միության կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսին։ 1995թ. Պրահայում մասնակցել է գարնանային ցուցահանդեսին։ 2008թ. Մասնակցել է Հայաստանի նկարիչների միության ստեղծման 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսին։ 2008թ. Մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա ամենայն Հայոց կաթողիկոսի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ 2008թ. Անհատական ցուցահանդես՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին։ 2008թ. Մասնակցել է ԱԶԴԱԿ թերթի 80-ամյակին նվիրված բարեգործական ցուցահանդեսին (Բեյրութ, Լիբանան2010թ. Մասնակցել է Հայոց Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ2010թ. Մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ2011թ. Մասնակցել է Հայաստանի Ինքնորոշման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ2011թ. Անհատական ցուցահանդես՝ Полеты во сне и наяву (Մոսկվայի տուն մշակութային գործարար կենտրոն, Երևան2011թ. Երեվան, իմ սեր ծրագրի շրջանակներում մասնակցել է աճուրդ-ցուցահանդեսի (Քրիստիս, Լոնդոն2012թ. Մասնակցել է Ս. Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Ակադեմիա պատկերասրահ, Երևան2012թ. Մասնակցել է Սամոն և աշակերտները ցուցահանդեսին` նվիրված Սամվել Պետրոսյանի 70-ամյակին։ 2013թ. Մասնակցել է Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Ակադեմիա պատկերասրահ, Երևան2013թ. Մասնակցել է Մոդեռնից-պոստմոդեռն խորագրով ցուցահանդեսին (Հայաստանի Ժամանակակից Արվեստի թանգարան, Երևան2014թ. Մասնակցել է Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսին (Էջմիածին2014թ. Մասնակցել է ցուցահանդես-նվիրատվության (Հայաստանի գրողների միություն, Երևան2014թ. Մասնակցել է բարեգործական ցուցահանդես-վաճառքի (Էջմիածին2015թ. Մասնակցել է «Երբ ծաղկում են բալենիները» խորագրով «Մաչանենց» միջազգային սիմպոզիում 2015ին (Էջմիածին2015թ. Մասնակցել է Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան2015թ. Մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Էջմիածին2015թ. Մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Ազգային պատկերասրահ2015թ. Մասնակցել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին (Իսի Լե Մուլինո, Ֆրանսիա2015թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում ցուցահանդեսին (Հայարտուն, Թբիլիսի2015թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները Ախալցիխեում ցուցահանդեսին (Վրաստան2015թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները Ախալքալաքում ցուցահանդեսին (Վրաստան2016թ. Մասնակցել է Անդրանիկ Զորավարի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ2016թ. Մասնակցել է, Էջմիածնի նկարիչները խորագրով ցուցահանդեսին Սերգիև Պոսադ քաղաքում (ՌԴ2016թ. Մասնակցել է, «Միասնության Արվեստ» խորագրով Մաչանենց միջազգային սիմպոզիում 2016-ին (Էջմիածին2016թ. Մասնակցել է, Մոդեռնից պոստմոդեռն խորագրով ցուցահանդեսին (Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան, Երևան2016թ. Մասնակցել է, Սերգիև Պոսադի և Էջմիածնի նկարիչները ցուցահանդեսին Սառովում (ՌԴ2016թ. Մասնակցել է Մոսկվայի Ազգությունների տանը բացված ցուցահանդեսին, կազմակերպիչ՝Արտ-բազա պատկերասրահ։ 2017թ. Մասնակցել է Հայաստանի ինքնորոշման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Հայ-Արտ մշակութային կենտրոն, Երևան2017թ. Մասնակցել է Հայոց Բանակի 25-ամյակին նվիրված ցուցահանդեսին (Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ2017թ. Մասնակցել է Գեղանկարչության միջազգային բիենալեին։ (Քիշնև, Մոլդովա2017թ. Մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակիչ Արտուր Փիլիպոսյանի առողջության վերականգնման համար կազմակերպված բարեգործական ցուցահանդեսին։ 2017թ. Մասնակցել է Էջմիածին քաղաքի բնակչուհի Վարդուշ Հակոբյանի առողջության վերականգնման համար կազմակերպված բարեգործական ցուցահանդեսին[2]։

Հեղինակն է[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք Խաչքարերի, որոնցից մեկը տեղադրվել է Գդանսկում՝ Փյունիկ հիմնադրամի և Աշխարհի հայ նկարիչների միավորում ՀԿ-ի կողմից 2008թ., մյուսները տեղադրվել են Լեհաստանի Կլեբարկ Վելկի և Վրոցլավ քաղաքներում՝ Աշխարհի Հայ Նկարիչների Միավորում ՀԿ-ի կողմից 2012թ.:

Վրոցլավ 2012թ․, Լեհաստան: Հեղինակներ Ղազար Միրզոյան և քանդակագործ Տարոն Մարտիրոսյան

Որպես գլխավոր խմբագիր Ղազար Միրզոյանը հեղինակել է հետևյալ ալբոմ-գրքերը՝ նվիրված

Պարգևատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միրզոյան Ղազար Հրանտի | Սև խոռոչ - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «Ղազար Միրզոյան. Կենսագրություն». ՄԱԳԱՂԱԹ.AM (ֆրանսերեն). 2016 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.