Jump to content

Հայրերի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրերի օր

Տեսակտոն, միջազգային օր, Ֆինլանդիայի դրոշի օր և պետական տոն
Ամսաթիվsecond Sunday in May?, Մարտի 19, Easter + 39 days?, second Sunday in November?, Օգոստոսի 8, Օգոստոսի 8, second Sunday in June?, first Sunday in September?, Հունիսի 19 և second Monday in August?
Անվանված էհայր
Ի հիշատակհայր
Ռեմբրանդ վան Ռեյն. «Հակոբն օրհնում է Հովսեփի որդիներին»

Հայրերի օր, ամենամյա տոն՝ նվիրված հայրերին։ Նշվում է մի շարք երկրներում։

ԱՄՆ-ում առաջին անգամ այս տոնը նշվել է 1910 թվականի հունիսի 19-ին։ Տոնը ստեղծելու նախաձեռնողը եղել է Վաշինգտոն նահանգի Սպոքեն քաղաքի բնակչուհի տիկին Դոդդը (1882-1978)։ Նա ցանկացել է իր երախտագիտությունը հայտնել հորը՝ հանձինս Ամերիկայի մյուս հոգատար հայրերի, որոնք մասնակցություն ունեն երեխաների դաստիարակության մեջ։ Տիկին Դոդդի հայրն Ուիլիամ Սմարթն էր, որի կինը մահացել էր 6-րդ երեխային ծննդաբերելու ժամանակ։ Միայնակ հայրը դաստիարակում էր ինչպես նորածնին, այնպես էլ մյուս հինգ երեխաներին։ Բարեգործ Ուիլիամը քաղաքացիական պատերազմի վետերան էր և երեխաների հետ բնակվում էր ագարակում։

Ամերիկայում այդ օրը դարձավ ազգային տոն 1966 թվականին, երբ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը հունիսի երրորդ կիրակին հայտարարեց ազգային տոն[1]։ Ավանդույթի համաձայն՝ ամենամյա հանդիսության ժամանակ սովորական քաղաքացիները շտապում են իրենց օգնությունը ցուցաբերել ցածր եկամուտ ունեցող հայրերին, որոնք միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին։ Ժամանակի ընթացքում մյուս երկրները, որտեղ հարգվում են ընտանեկան արժեքները, հետևեցին Միացյալ Նահանգների օրինակին և այդ օրը սկսեցին նշել իբրև հայրերի մեծարման օր։

Հայրերի օրը, 2012 թվականի հունիսի երրորդ կիրակի օրվանից սկսած, ինչպես ԱՄՆ-ում, նշվում է նաև հետևյալ երկրներում՝

Հայրերի օրվա տոնակատարության այլ ամսաթվեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «День отца. История и особенности праздника в проекте Календарь Праздников». Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2019-04-20-ին.
  2. Сегодня в Финляндии отмечают День отца // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 10 ноября 2013.(Ստուգված է 10 Նոյեմբերի 2013)
  3. Мужская неделя борется за здоровье мужчин // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 5 ноября 2012.(Ստուգված է 5 Նոյեմբերի 2012)