Jump to content

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018)
Հայաստան
դեկտեմբերի 9, 2018

Տեսակ Հայաստանի խորհրդարանական ընտրություն և արտահերթ ընտրություններ

Պաշտոն Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Թեկնածուներ «Իմ քայլը» դաշինք, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ, «Մենք» դաշինք, Սասնա ծռեր կուսակցություն, Օրինաց երկիր, ՔՈ, Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցություն և Ազգային առաջընթաց կուսակցություն

Հաղթող «Իմ քայլը» դաշինք, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ և «Մենք» դաշինք

Նախորդ 2017

Հաջորդ 2021
Հայաստանի 7-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը.
     Իմ քայլը դաշինք (88)
     Բարգավաճ Հայաստան (26)
     Լուսավոր Հայաստան (18)

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին[1][2]։ Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում[3][4], իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։

Սա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է Հայաստանում։

2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեին 2.573.779 քաղաքացիներ[5]։

Մասնակից կուսակցություններ և դաշինքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունները և դաշինքները ընտրություններին մասնակցության համար պետք է իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեին մինչև նոյեմբերի 14-ը, երեկոյան 6։00-ն[6][7]։ ԿԸՀ-ն նոյեմբերի 14-ին 11 քաղաքական սուբյեկտից ստացել է առաջադրման փաստաթղթեր։

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող դաշինքների անվանումներն ու կարգախոսները

Կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները.

Ընտրական թերթիկի համարը Անվանումը Կազմում Համապետական ցանկը գլխավորող Մանդատների քանակը նախորդ,

6-րդ գումարման ԱԺ-ում

Եվրոպական կուսակցության անդամություն
1 Հայաստանի հանրապետական կուսակցություն Վիգեն Սարգսյան 50 Եվրոպական ժողովրդական կուսակցության
2 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն Սուրեն Սահակյան 0
3 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն Արմեն Ռուստամյան 7 Եվրոպական սոցիալիստների կուսակցության
4 «Իմ քայլը» դաշինք Նիկոլ Փաշինյան 8
5 Լուսավոր Հայաստան կուսակցություն Էդմոն Մարուքյան 2 Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք
6 «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն Լևոն Շիրինյան 0
7 Ազգային առաջընթաց կուսակցություն Լուսինե Հարոյան 0
8 «Մենք» դաշինք Արամ Սարգսյան 1
9 Օրինաց երկիր Արթուր Բաղդասարյան 0 Եվրոպական ժողովրդական կուսակցության
10 Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն Վարուժան Ավետիսյան 0
11 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն Գագիկ Ծառուկյան 30 Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք
Ընտրությունների վերջնական արդյունքները
Կուսակցություն / Դաշինք Քվե % Մանդատ ԱՓՆ1 Ընդհանուր Մանդատ +/- ԱԺ-ում (%)
1. Իմ քայլը դաշինք 884 864 70,42 % 84 4* 88 83 66,66 %
2. ԲՀԿ 103 801 8,26 % 26 0 26 Decrease 5 19,69 %
3. Լուսավոր Հայաստան 80 047 6,37 % 18 0 18 15 13,63 %
4. ՀՀԿ 59 083 4,70 % - - - Decrease 58 -
5. ՀՅԴ 48 816 3,88 % - - - Decrease 7 -
6. «Մենք» դաշինք 25 176 2,00 % - - - Decrease 1 -
7. Սասնա Ծռեր 22 868 1,82 % - - - steady -
8. Օրինաց երկիր 12 393 0,99 % - - - steady -
9. ՔՈ ՍԴԿ 8514 0,68 % - - - steady -
10. «Քրիստոնե-ժողովրդական վերածնունդ» 6458 0,51 % - - - steady -
11. «Ազգային առաջընթաց» կուսակցություն 4121 0,33 % - - - steady -
Անվավեր 5111 0 %
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը 2 573 779 / 1 261 105 48,63 %
Ընդհանուր 100%
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք Մշակված տեղամասերի քանակը՝ 2010

1 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ըստ խմբակցության
* եզդի, ասորի, քուրդ, ռուս

Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով[13]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի[14]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու[15]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[16]։

Մանդատների բաշխման կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։ Քաղաքական ուժերի հասանելիք պատգամավորական մանդատների առաջին կեսը ստանում են ռեյտինգային թեկնածուները՝ ըստ D'Hondt -ի մեթոդի, իսկ երկրորդ կեսը ստանում են համապետական ցուցակի ամենաբարձր հորիզոնականներում գտնվող թեկնածուները։

Ազգային փոքրամասնությունների մանդատները բաշխվում է D'Hondt -ի մեթոդով։

Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։

Նախորդող իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները պետք է լիներ 2022 թվականին, սակայն Թավշյա հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ առաջացավ[17][18]։ 2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որի ծրագրային գլխավոր դրույթներից էր մեկ տարվա ընթացքում կազմակերպել և անց կացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ[19][20]։

Եթե պաշտոնավարման առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հաջորդ տարվա մայիս-հունիսին ընտրություններ անցկացնելու մասին, ապա երևանի քաղաքապետի ընտրությունից հետո այդ ժամկետը կրճատվեց՝ դառնալով 2018 թվականի դեկտեմբեր։

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ՀՀ ԱԺ ցրման պահանջով։

Դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն նպատակով Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր է ստորագրել Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ[21]։ Այդ ծրագրին աջակցելու հայտարարություն են ստորագրել նաև թվով 14 նախկին և ներկա ՀՀԿ պատգամավորներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին[22]։ Խորհրդարանի ինքնալուծարման ֆորմալ ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի լիներ վարչապետություն ընտրություն և թեկնածուն չընտրվեր։ «Ելք» դաշինքը հոկտեմբերի 23-ին վարչապետի թեկնածու էր առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին[23], որն էլ հոկտեմբերի 24-ի հատուկ նիստում չընտրվեց ՀՀ վարչապետ[24]։ Նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում և Ազգային Ժողովն արձակվեց իրավունքի ուժով[25]։

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին և տևել 12 օր։

Քարոզարշավն աչքի է ընկել հեռուստատեսային բանավեճերի քանակով և ձևաչափով։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում կայացել է քաղաքական 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ բանավեճ։

Ընկերություն Ամսաթիվ «Իմ քայլը» դաշինք
(Քաղաքացիական պայմանագիր)
Լուսավոր Հայաստան «Ելք» դաշինք ՀՀԿ ԲՀԿ ՀՅԴ Սասնա Ծռեր Ժառանգություն
Գելափ ինթերնեյշնլ[26] Դեկտեմբերի 1–4, 2018
69.4
3.8 1.3 5.7 1.2 1.4
Գելափ ինթերնեյշնլ[27] Նոյեմբերի 17–21, 2018
68.3
1.2 1.5 6.7 1 0.9
IRI[28] Հոկտեմբերի 9–29, 2018
67
10 2 9 2 3 <1
IRI[29] Հուլիսի 23 – Օգոստոսի 15, 2018 Ելքի հետ միասին
66
4 13 2 1
Գելափ ինթերնեյշնլ[30] Մայիսի 4–9, 2018 Ելքի հետ միասին
75
3.8 3.2 1.9 0.4
  • Գերմանիա Գերմանիա - Կանցնել Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ՝ հայտնելով, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը[31]։
  • Կանադա Կանադա - Վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար[32]։
  • Ֆրանսիա Ֆրանսիա - Նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը՝ մաղթելով հաջողություն վարչապետի լիազորությունների կատարման գործում[33]։
  • Լիբանան Լիբանան - Վարչապետ Սաատ Հարիրին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
  • ՀԱՊԿ - գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակողմանի ամրապնդմանն աջակցելու, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև իրական դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ[34]։
  • Վրաստան Վրաստան - Վարչապետ Մամուկա Բախտաձեն հեռախոսազրույցում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ հաջողություն մաղթելով նրան և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում[35]։
  • Արցախ Արցախ - նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ[36]։
  • Եվրամիություն Եվրամիություն - ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը թվիթերյան միկրոբլոգում շնորհավորական խոսքեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ[37]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտահերթ ընտրություն նշանակելու մասին».(չաշխատող հղում)
  2. «2018 թվականի դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան». 02/10/2018. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. «Սահմանադրական փակուղի կամ ինչպես են հնարավոր արտահերթ ընտրությունները».(չաշխատող հղում)
  4. «Վարչապետի պաշտոնից հրաժարական, ԱԺ արտահերթ ընտրություններ. Փաշինյանն իր ծրագիրն է ներկայացրել».
  5. «ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 08.12.2018թ. դրությամբ».
  6. «ԿԸՀ–ը հաստատեց ԱԺ ընտրությունների ժամանակացույցը. քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի 12 օր». news.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. res.elections.am (PDF) http://res.elections.am/images/doc/timetable09.12.18_en.pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. «Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. «Հայտնի է ԲՀԿ–ի նախընտրական կարգախոսը. Նաիրա Զոհրաբյանն առանձին կարգախոս ունի».
  10. ««Այլընտրանք՝ այո, ընդդիմություն՝ ոչ». հայտնի է Շիրինյանի կուսակցության առաջին եռյակը».
  11. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ». 14 Նոյեմբեր, 2018.
  12. LLC, ZOOM GRAPHICS. «Քաղաքական բոլոր ուժերի կարգախոսները դեռ հայտնի չեն». www.armradio.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  13. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  14. res.elections.am (PDF) http://res.elections.am/images/doc/police.02.04.17.pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. Ընտրատարածքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թռկնածուների առավելագույն թիվը սահմանեու մասին օրենք
  16. www.parliament.am (PDF) http://www.parliament.am/law_docs5/Sahmanadrutyun_06.12.2015.pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. «Փորձագետներ․ Հնարավորինս արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ». 2018 թ․ մայիսի 7.
  18. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը. Ազատ դեմոկրատներ կուսակցություն».
  19. «Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը».
  20. Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը
  21. «Ըստ համաձայնագրի, դեկտեմբերին Ն. Փաշինյանից բացի այլ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարի, թեկնածու չի առաջադրի».
  22. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց».
  23. ««Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու».
  24. «Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ». News.am. 15:50, 24.10.2018.
  25. ««Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով։ Շնորհավորում եմ». Նիկոլ Փաշինյան».
  26. «69.4% of voters say will vote in favor of My Step alliance during upcoming elections – GALLUP poll». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  27. «Հարցվածների 68,3%-ը պատրաստ է քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. www.iri.org (PDF) https://www.iri.org/sites/default/files/2018.11.23_armenia_poll.pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  29. www.iri.org (PDF) https://www.iri.org/sites/default/files/2018.10.9_armenia_poll_presentation.pdf. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  30. «Pashinyan's Yelk would get 75% of votes if snap elections were held next Sunday, poll says». ARKA News Agency. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  31. «Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին».
  32. «Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանիննբարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ».
  33. Էմանյուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
  34. «Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը».
  35. «Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  36. «Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
  37. «Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]