Խորոված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորոված
Տեսակկերակուր շամփուրի վրա
Ենթատեսակսննդամթերք և մսային ուտեստ
Առաջացման երկիրԿենտրոնական Ասիա
Հիմնականմիս, բանջարեղեն և սննդային բաղադրամաս
 Shashlik Վիքիպահեստում
Տապակածը պատրաստել է Արգենտինայի Պատագոնիա քաղաքում:

Խորոված, հիմնականում մսով պատրաստված կերակուր։ Խորովածի միսը կտրատում են մանր կտորների և բաստուրմայացնում։ Խորոված պատրաստելու համար օգտագործում են ոչխարի (գառան), այծի (ուլի), խոզի, հավի, ճագարի, արջի, ինչպես նաև այլ ընտանի և վայրի կենդանիների, թռչունների և ձկների միս։ Միսը խորովում են այն շարելով մետաղյա կամ փայտյա շամփուրների վրա, այնուհետև շամփուրները շարում են շիկացած փայտածուխների վրա, հաճախ որպես կրակարան օգտագործելով մանղալը, թոնիրը, բուխարին և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն խորովածը եվրասիական քոչվոր ցեղերի ավանդական կերակուրն է, սակայն խարույկի վրա՝ պտտվող շամփուրին հագցված կենդանու ամբողջական մարմինը խորովելու սովորույթը արմատներով հեռանում է մինչ նախապատմական ժամանակները և տարածված էր նաև անտիկ աշխարհում։ Այդ կերպ խորովում էին վարազի, եղջերուի, քարայծի, նապաստակի, բադերի և այլ կենդանիների ամբողջական մարմիններ։ Պատրաստման նման եղանակը տարածված էր մինչև 18-րդ դարի կեսերը։ Ի տարբերություն նախկին պատրաստման եղանակի, ժամանակակից խորովածը պատրաստում են առավել մանր կտրատած մսի կտորներով։

Խորովածը առավելապես տարածված է եղել սկյութական և թյուրքալեզու ցեղերի, թաթարական ցեղախմբերի մոտ, Իրանում, Թուրքիայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մոտ և դարձել է այդ ժողովուրդների ազգային խոհանոցի հիմնական կերակրատեսակներից մեկը։ Յուրաքանչյուր ազգ ունի խորոված պատրաստելու իր բաղադրատոմսն ու եղանակը։ Որպես հումք օգտագործվում է կենդանու կրծքամիսը, ազդրամիսը, կողամիսը, երիկամները, սիրտը, լյարդը, թոքերը և այլն։ Հաճախ որպես հավելում, կենցաղում սովորույթ է դարձել մսի հետ միասին կամ առանձին խորովել բանջարեղեն՝ լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ, սունկ և այլն։

Բաստուրմայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորովածի մսի տարածված և ավանդական բաստուրմայացման համար օգտագործում են գինի, քացախ, կիտրոնի կամ նռան հյութ և կաթնաթթվային այլ սննդամթերքներ։ Ճագարի և վայրի կենդանիների միսը խորովելու համար հայկական խոհանոցում առաջարկվում է օգտագործել նաև գարեջուր։ Որոշ աղբյուրներ խորհուրդ են տալիս միսը բաստուրմայացնել հանքային ջրում ՝ խորովածի համային հատկությունները պահպանելու համար։ Վրաստանում օգտագործում են կարմիր գինի, կտրատած գլուխ սոխ, աղացած սև պղպեղ և աղ։ Խորովածի բաստուրմայացման համար կան գինու հատուկ տեսակներ։ Գինին նպատակահարմար է նաև նրանով, որ իր մեջ եղած սպիրտի պարունակությունը հնարավորություն է տալիս, որպեսզի միսը փափկի։ Կարելի է ավելացնել նաև ուրց, աղացած կարմիր պղպեղ, ռեհան, ծիթրոն և այլ համեմունքներ։ Հաշվի առնելով մսի կտորների մեծությունը, ճարպոտությունը և որակը (երիտասարդ կամ ծեր կենդանու), բաստուրմայացումը կարող է տևել երկու ժամից մինչև երկու օր։ Ձկների և ծովամթերքների խորովածի համար բաստուրմայացում չի պահանջվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «խորոված» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորոված» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90