Ասադո
![]() Ասադո | |
Ծագում | |
Տեսակ | ուտեստ |
Ենթատեսակ | մսային ուտեստ և կերակուր |
Առաջացման երկիր | ![]() |
Հիմնական | Տավարի միս, խոզի միս, գառան միս և Լամա |
Asado Վիքիպահեստում |
Ասադո (իսպ.՝ Asado), տապակած մսից պատրաստված հանրահայտ ուտեստ Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Էկվադորում, Պարագվայում, Պերուում, Ուրուգվայում և Վենեսուելայում։ Միսը պատրաստելու համար օգտագործվում է տավարի միս, որը տապակվում է գրիլի կամ բաց կրակի վրա [1]:
Ասադոյի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի մսի պատրաստման երեք եղանակ ՝
- գրիլ (ամենատարածվածն է)
- շամփուրի վրա, որը ամրացված է գետնին, իսկ միսը տապակվում է կրակին ուղղահայաց
- «ասադո կոն կուերո», միսը տապակվում է մաշկով հանդերձ, ինչի շնորհիվ պահպանվում է նրա հյութն ու բույրը
Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում ասադոն պատրաստվում է երկու եղանակով` ալ դիսկո` գրիլի միջոցով, որը պատրաստված է օգտագործված հին ցաքանի սկավառակից, և ալ օրնո դե բարրո` ավանդական կավե վառարանում, որը հարմարեցված է տապակած մսի համար [1]:
Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ասադոն սովորաբար պատրաստում են տղամարդիկ՝ ասադորները: Ուտեստի պատրաստման գրիլ (իսպ.՝ parrilla) կա գրեթե բոլոր լատինամերիկյան ընտանիքներում։ Հաճախ ասադոն պատրաստվում է հենց բակում կամ պատշգամբում: Ճաշատեսակի բաղադրիչների ցանկը հետևյալն է՝ միս, երշիկ, երիկամներ և այլն։ Բացի այդ, կարելի է ավելացնել նաև հավի, գառան, ուղտայծի (լամա) կամ հորթի միս: Ճաշատեսակը պատրաստվում է հետևյալ չափաբաժնով՝ յուրաքանչյուր մարդուն՝ կես կիլոգրամ միս: Ասադոն մատուցվում է հացով, աղցանով, չիմիչուրի սոուսով և կարմիր գինով:
Ասադոյի պատրաստման գործընթացն ունի մի շարք առանձնահատկություններ: Կրակի համար օգտագործվում է կվեբրախո ծառի փայտը կամ ածուխ: Այլ վառելիքի տեսակներ չեն օգտագործվում: Միաժամանակ պետք է երկու կրակ, մեկի ածուխները հետագայում դրվում են գրիլի տակ, որտեղ և վառվում է երկրորդ կրակը։ Ուտեստի պատրաստման համար կրակը պետք է ուժեղ չլինի, քանի որ այդ դեպքում այն արտաքինից կայրվի, իսկ ներսից՝ հում կմնա։ Մեղմ կրակը պարզապես կխաշի այն, իսկ ասադոն պետք է տապակած լինի: Գրիլը դրվում է վառվող ածուխներից 10 սանտիմետր բարձրության վրա: Նախևառաջ անհրաժեշտ է գրիլը տաքացնել՝ նախորդ ասադոյից մնացած յուղը մաքրելու համար:
Միսը կտրատվում է ամենավերջում: Դա անելու համար պետք է նախապատրաստել խոշոր տախտակ, պատառաքաղ և դանակ՝ երկար բռնակներով: Մսից հեռացվում է ավելորդ ճարպը: Ասադոն սովորաբար պատրաստվում է տավարի կողերից, բայց նաև կարելի է պատրաստել հավի մսից, սթեյքից, նրբերշիկից և փափկամսից։ Միսը կտրատվում է փոքր կտորներով և տապակվում։ Նրբերշիկեղենը մի քանի րոպե թողնում են սառը ջրում, ապա պատառաքաղով ծակծկում, որպեսզի յուղոտ լինի, այդկերպ դրանք չեն պայթում։
Այնուհետև պետք է տապակել 40 րոպե: Ավելի շատ ածուխ պետք է դնել մսի տակ, և ավելի քիչ՝ երշիկեղենի։ Անհրաժեշտ է կտորները պտտել, որպեսզի նրանք հավասարապես տապակվեն: Երբ հյութը սկսում է հայտնվել, միսը պետք է շրջվի: Աղը լցվում է վերջում, որպեսզի մսի հյութը պահպանվի։
Երիկամներից ասադո պատրաստելու համար հեռացվում է թաղանթը և կտրատվում մանր կտորների: Ոմանք, նախքան գրիլի վրա դնելը, երիկամները թողնում են մի քանի րոպե աղաջրի մեջ, մյուսներն էլ՝ չորացնում են: Երիկամի կտորները տապակում են: Աղիքներից ասադո պատրաստելու համար դրանք լավ լվանում են և, նախքան գրլի վրա դնելը՝ թողնում են աղի լուծույթի մեջ: Ապա ոլորում են, ծակծկում և տապակում:
Պատրաստի երշիկները տապակվում են վերջին րոպեին: Մատուցելիս սեղանի վրա պետք է լինի շատ կծու չիմիչուրի սոուսը։ Այն պատրաստվում է նախապես, ասադոյի պատրաստումից մի օր առաջ և պահվում է սառնարանում:
Ասադոյի համար լավագույն աղանդեր կարող է լինել մրգային աղցանը, սերկևիլի մուրաբան և պանիրը:
Չիմիչուրի պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 10 հատիկ սխտոր, 1 ճաշի գդալ չորացրած օրեգանո, 4 դափնու տերև, 2 գդալ պղպեղ, 1 գդալ ծոթրին, 1 գդալ ռեհան, 1 գդալ մանր կտրատած մաղադանոս, 1/2 գդալ քեմոն, 1 գդալ աղ, 1/2 գդալ աղացած պղպեղ, 1/2 բաժակ բուսական յուղ, 1/4 բաժակ քացախ, 1 բաժակ եռացած ջուր: Սխտորը մանրացնում են և խառնում մնացած բաղադրիչների հետ։ Խառնուրդը լցնում են շշի մեջ և թափահարում՝ մինչև միասեռ խառնուրդ ստանալը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт об аргентинском асадо
- Philippine Asado Recipe
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ասադո կատեգորիայում։ |