Շամփուր

Շամփուր (անթրոց, ձող, խորովածի շիշ (խսկց․)[1], սիրերեն՝ šаррūδā), բաց կրակի՝ մանղալի վրա միս, ձուկ կամ բանջարեղեն խորովելու համար նախատեսված առարկա։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ պատրաստման նյութի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաղական[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրենից ներկայացնում է երկար դանակի տեսք ունեցող մետաղաձող, որն ունի մի կողմում սուր ծայր, մյուս կողմում՝ պտուտակաձև կլորավուն բռնակ։ Հաճախ շամփուրն ուղղանկյունաձև է լինում, ինչը թույլ չի տալիս, որպեսզի մթերքները պտտվեն շամփուրի վրա։ Գոյություն ունեն մետաղական շամփուրների տարբեր տեսակներ՝ փայտե բռնակներով։ Շամփուրի երկարությունը լինում է 30-100 սմ։
Փայտե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փայտե շամփուրները փայտե ձողեր են, որոնց մի ծայրը սուր է։ Ճապոնիայում օգտագործում են բամբուկե շամփուրներ՝ յակիտորի պատրաստելու համար։ Հաճախ կիրառվում են պատրաստի ճաշատեսակը սեղանին մատուցելու համար։ Կրակի վրա օգտագործելու դեպքում նախապես փայտե շամփուրները թրջվում են ջրում։ Սովորաբար լինում են միանգամյա օգտագործման։
Հեղինակային (հավաքածու)[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաղական առանցքը (սայրը) պատրաստված է բարձրորակ չժանգոտող պողպատից, ունի դասական անկյունաձև տեսք։ Բռնակները պատրաստված են բրոնզից և ունեն տարբեր պատկերների և մանրանկարների ձև, կարևորն այն է, որ բռնակը չի տաքանում և նրա վրա չեն ազդում տարբեր բնական և ջերմային ազդեցություններ։ Հայտնի վարպետներից մեկը Լեսկով Նիկոլայ Անդրեևիչն է՝ Ամուրի մարզի Բլագովեշենսկ քաղաքից։
Ըստ ձևի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղիղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաղի կամ այլ նյութի ձողն ուղիղ է՝ ամբողջ երկայնքով մինչև բռնակը։
Անկյունային[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամփուրի ձողն ունենում է թեքվածություն՝ 60-ից մինչև 90 աստիճան։
Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Этимологический онлайн-словарь русского языка Макса Фасмера(չաշխատող հղում)