Հայկական խորոված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական խորոված
Հայկական խորոված թոնիրում
Հայկական խոհանոց
 Khorovats Վիքիպահեստում

Խորոված, կերակուր։ Աղով, աղացած տաքդեղով, սոխով և այլ կանաչիներով (ռեհան, ծիթրոն և այլն) համեմված ոչխարի, խոզի (երբեմն նաև արջի, տավարի, այծի, նապաստակի, հավի և այլ թռչունների) միսը փոքր կտորներով շարում են մետաղե կամ փայտե շամփուրներին և կրակի վրա խորովում (հիմնականում մանղալի վրա դնելով կամ թոնրի մեջ կախելով)։ Խորոված պատրաստելու համար հաճախ համեմունքների հետ խառնած միսը պահում են 1—2 օր (բաստուրմայացում)։ Ամռանը, մսից բացի, խորովում են նաև լոլիկ, տաքդեղ, սմբուկ, կարտոֆիլ և այլն։ Խորովածի մի այլ տեսակ (հովվի խորոված) պատրաստում են ոչխարի կամ գառան՝ իր իսկ մորթու մեջ փաթաթած միսը մոտ 0,5 մ խորությամբ փոսում հողով ծածկելով և վրան կրակ վառելով։ Հայերից բացի խորոված պատրաստում են նաև կովկասյան և արևելյան այլ ժողովուրդներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական խորոված» հոդվածին։