Մանղալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քանդովի մանղալ

Մանղալ (от արաբ․՝ مَنْقَل‎‎ [manqal][1], ադրբ.՝ manqal, վրացերեն՝ მაყალი , պարսկերեն՝ منقل , հայերեն՝ մանղալ, թուրք.՝ mangal), Մերձավոր Արևելքի ժողովուրդների մոտ կերակուր պատրաստելու համար նախատեսված կրակարան։ Դասական տեսակներից հիմնականներն ունենաում են մետաղյա հորիզոնական փռվածքով ոտքեր, տեղափոխման համար նախատեսված բռնակներ և կափարիչ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեղկավոր արշավային մանղալ

Մանղալի ներսում դնում են են ածուխով (փայտածուխով) լի պղնձե կամ կավե տարա։ Կափարիչը ունի հարթ գագաթ, որի վրա կարող են նաև տաքացնել կերակրատեսակներ։ Կերակուր պատրաստելիս կափարիչը հանվում է, և կաթսաները դրվում են տաք ածխի վրա։ Երբեմն մանղալը ծածկում են ծածկոցներով, որոնց տակ տաքանում են։ Լավ է օգտագործել թուջե մանղալներ, որոնք երկարակյաց են և երկար ժամանակ պահպանում են ջերմությունը։

Գոյություն ունեն նաև այսպես կոչված սեղանի գրիլներ, որոնց հիմքում ընկած է խորովածի սարքին նման գրիլի սարք, որը ջեռուցվում է ոչ թե ածուխի, այլ բնական գազի միջոցով։ Սա թույլ է տալիս օգտագործել մանղալը միևնույն ժամանակ մի քանի կերակրատեսակներ պատրաստելու համար, օրինակ` պատրաստել խորովածը խավարտով[2][3]։

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում մանղալ հաճախ անվանում են այրվող ածուխ ստանալու և տապակած միս (խորոված) պատրաստելու ցանկացած հարմարանք[4]։ Սովորաբար սա մետաղական տուփ է, արդյունաբերական կամ տնային ոտքերով[5]։ Կան նաև արշավային ծալովի մանաղալներ, որոնցից մի քանիսը մեկանգամյա օգտագործման են, քանի որ ուժեղ ջեռուցման պատճառով այրվում են, և դրանց ամրացումները առանձնանում են։ Դրոշմված փխրուն նմուշները լայն տարածում ունեն, դրանք սովորաբար ամուր չեն՝ մետաղի բարակության պատճառով, բայց դրանք թեթև քաշով են, փոքր չափսերով և, որպես կանոն, ցածր գին ունեն[6][7]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ նյութի` մետաղ, աղյուս (քար)[8]։
  • Ըստ ձևվածքի` ստացիոնար, կիսաստացիոնար, ծալովի, փլուզվող (շարժական)[9]։

Էլեկտրական մանղալ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներից մինչև 1980-ական թվականները տնային պայմաններում խորոված պատրաստելու համար լայնորեն տարածված էին էլեկտրական մանղալները։ Միս խորովելու համար ջեռուցումն իրականացվում էր էլեկտրական պարույրից (Տեներից), իսկ Շամփուրները ավտոմատ պտտվում էին Էլեկտրաշարժիչների օգնությամբ։ Էլեկտրական մանղալները կենցաղում դեռևս գործածությունից դուրս չեն եկել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]