Լիբիական անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիբիական անապատ
Տեսականապատ
Երկիր Լիբիա,  Եգիպտոս և  Սուդան
Լայնություն1000 կմ
ԲԾՄ1024 մետր
Մակերես1 100 000 կմ²
Կազմված էԿուֆրա, Բահարիյա, Ֆարաֆրա, Սիվա և Western Desert?
Մասն էՍահարա
Քարտեզ
Քարտեզ

Լիբիական անապատ (արաբ․՝ الصحراء الليبية‎‎‎), անապատ Հյուսիսային Աֆրիկայում, Սահարայի հյուսիսարևելյան մասը (արաբ․՝ الصحراء الليبية‎‎)[1][2]:

Աշխարհագրական դիրք և բնության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատի մակերեսը մոտ 2 միլիոն կմ² է[3][4]։ Արևմուտքում այն սահմանակցում է Էլ Հարուջ էլ Ասվադ հրաբխային լեռնազանգվածին, հարավ-արևելքում` Տիբեսի լեռնաշղթային և Էնեդի սարահարթին, իսկ արևելքում` Նեղոսի հովտին։ Անապատը գտնվում է երեք պետությունների տարածքում` Լիբիա (արևելյան մաս), Եգիպտոս (երկրի ողջ արևմուտքը) և Սուդան (հյուսիսային շրջաններ)։ Լիբիական անապատը Աֆրիկյան պլատֆորմի խոշոր ծալվածք է, որ լցված է ծովային և ցամաքային նստվածքով։ Անապատի հյուսիսային մասն անփոփոխ է. այն պատված է ավազաթմբերով, որոնց երկարությունը հասնում է 650 կմ-ի, իսկ բարձրությունը` 300 մ-ի։ Հյուսիս-արևելքում տեկտոնական խոր իջվածքներ են. այսպես` Կատարա իջվածքը ծովի մակարդակից 133 մ ցածր է։ Հարավում քարե և ավազե բարձրավանդակներ են` 400-500 մ բարձրությամբ։ Անապատի տարածքը փոքր-ինչ մասնատված է չոր կամ ժամանակավոր հուներով։ Որոշ տեղերում ստորերկրյա ջրերի հաշվին գոյացել են օազիսներ` Սիվա, Բահարիա, Ֆայյում, Դահլա, Հարգա, Կուֆրա, Ֆարաֆրա և այլն։

Կլիման անապատային է, հյուսիսում` մերձարևադարձային, կիսաանապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը 12 — 18 °C է, հուլիսին` 28 — 35 °C: Ջերմաստիճանի օրական տատանումները կազմում են 15 — 16 °C: Տեղումների տարեկան քանակը 100 մմ է, որոշ տեղերում` 25 մմ, իսկ երբեմն մի քանի տարի շարունակ տեղումներ չեն գրանցվում[4]։

Վաղ շրջանում անապատի տեղում եղել է սավաննա, հնարավոր է նաև արևադարձային անտառներ։ Անապատի կենդանական աշխարհը ներկայանում է հիմնականում օձերի և մողեսների տեսակներով։ Բուսականություն հանդիպում է քամուց պաշտպանված տեղերում։ Դրանք հիմնականում խոտաբույսեր են և թփեր, օրինակ` օշինդր, էֆեդրա, կարմրան։

Բնակչություն և տնտեսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատի բնակչությունը հիմնականում լիբիացիներ են, բերբերներ, տուարեգներ, որոնք կենտրոնացված են օազիսների շուրջ։ Նրանք աճեցնում են փյունիկյան արմավենիներ, դեղձենի, ծիրանենի, մշակում են հացահատիկային բույսեր։ Բնակչության շրջանում լայն տարածում ունի անասնապահությունը, ոչխարաբուծությունը, ուղտապահությունը։ Անասունների գլխաքանակը խիստ երաշտային շրջանում կարող է կրճատվել։ Ֆայյում և Հարգա օազիսները երկաթուղով կապված են Նեղոսի հովտին։ Կան նավթի մեծ պաշարներ[5]։ Բահարիա օազիսը հարուստ է երկաթի հանքերով[4]։ Վաղնջական ժամանակներից անապատով է անցել Աֆրիկայի կենտրոնական շրջանները Միջերկրական ծովին կապող քարավանային ուղին։

Բնակեցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց Լիբիական անապատը սերտորեն կապված է եղել Հին Եգիպտոսին։ Բնակիչները եղել են լիբիական ցեղերը[6]։ Անտիկ շրջանում տարածքը մտել է Լիբիա պատմական շրջանի կազմի մեջ, որ պետականություն է հիմնել Սիվա օազիսի շրջանում։ Լիբիական անապատի հյուսիսային մասերը մշտապես եղել են Եգիպտոսը նվաճողների ազդեցության տակ։ 7-րդ դարից սկսվում են արաբական արշավանքները։ Արաբները ամենից շատ են ներթափանցում անապատի հարավ։ Հարմարված լինելով կլիմայական նման պայմանների` նրանք արագ յուրացնում են տեղանքը։ Նրանց մասամբ ձուլվում են տեղի բերբերական ցեղերը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին եգիպտացիների դիցաբանությունում և լիբիացիների շրջանում գոյություն է ունեցել Հա աստվածությունը, որ խորհրդանշել է Լիբիական անապատը, ինչպես և նրան իշխող Աշ աստվածությունը։
  • 1922 թվականի սեպտեմբերի 13-ին անապատի հյուսիսում գտնվող Էլ Ազիզիա քաղաքում գրանցվել է աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանը ստվերում` 57,7 °C (136 °F)[7][8]:
  • Լիբիական անապատում գաղտնի հուղարկավորվել է Մուամար Քադաֆին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 197.
  2. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 24.
  3. Краткая географическая энциклопедия. Гл. ред. А. А. Григорьев
  4. 4,0 4,1 4,2 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров
  5. Военный энциклопедический словарь. Пред. ред. комиссии Н. В. Огарков
  6. Геродот. История. Книга IV Мельпомена.
  7. «Global Measured Extremes of Temperature and Precipitation» Արխիվացված 2009-05-07 Wayback Machine National Climatic Data Center, United States National Oceanic and Atmospheric Administration (NOAA), accessed 3 December 2008.
  8. «What is the highest temperature recorded on Earth, and what’s a reasonable upper limit on the Earth’s temperature?» Արխիվացված 2006-05-17 Wayback Machine Goddard Space Flight Center, National Aeronautics and Space Administration (NASA), accessed 6 September 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AzAzA // Աշխարհագրական համառոտ բառարան / Գլխ. խմբագիր` Ա. Ա. Գրիգորև. — Աշխարհագրական համառոտ բառարան (4 հատորով). — Մոսկվա: "Խորհրդային հանրագիտարան", 1961. — Т. 2.
  • Լիբիական անապատ // Խորհրդային մեծ հանրագիտարան / Գլխ. խմբագիր` Ա. Մ. Պրոխորով. — Մոսկվա: "Խորհրդային հանրագիտարան", 1973. — Т. 14. — 624 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբիական անապատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 610