Էֆեդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էֆեդրազգիներ
Pollença - Ma-2210 - Cap de Formentor - Ephedra fragilis 05 ies.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Գնետայիններ (Gnetophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Ընտանիք Էֆեդրազգիներ (Ephedraceae)
Ցեղ Էֆեդրազգիներ (Ephedra)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Էֆեդրա, սարի չամիչ, լեռնաչամիչ, (լատ.՝ Ephedraceae), գնետայինների (Gnetopsida) դասի բույս, հանդիսանում է էֆեդրայիննների (Ephedrales) կարգի և էֆեդրազգիների/սարիչամիչազգիների/լեռնաչամիչազգիների (Ephedraceae) ընտանիքի միակ ցեղը։ Էֆեդրան երկտուն, հազվադեպ՝ միատուն, մշտադալար ծառ կամ թուփ է։ Հայտնի է մոտ 70 տեսակ։

Ծաղիկները միասեռ են, առէջքայինները կամ սերմնաբողբոջները այդ դեպքում երկտուն են կամ հազվագյուտ դեպքում՝ միատուն։ Փոշանոթը երկբուն է կամ 3-4 բնանի։ Առէջները 3-8 հատ են[1]։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում հանդիպում են 2 տեսակներ՝

Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ephedra distachya
Լեռնաչամչենի Քարվաճառում, Թարթառ գետի կիրճի եզրին

Խիտ ճյուղավորվող թուփ է (բարձրությունը՝ 20-100 սմ)։ Ճյուղերը դեղնականաչավուն են, անփայլ, հատվածավոր, երիտասարդ ընձյուղները՝ կանաչ (իրականացնում են լուսասինթեզըՏերևները մանր են, հակադիր, թեփուկանման։ Ծաղկում է ապրիլ–հունիսին։ Պտուղները թունավոր են անասունների համար։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հարավային մասում և արևմտյան Սիբիրում հանդիպում է Ephedra distachya L.[2] տեսակը։ Տարածված է Կովկասում, Բալկաններում, Փոքր Ասիայում, Իրանում, Հիմալայներում։

Հարավային Կովկասի լեռներում հանդիպում է Ephedra major Host (հոմանիշ Ephedra procera Fisch. & C.A.Mey.)[3] տեսակը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է էֆեդրին (ալկալոիդ), C վիտամին, աղաղանյութեր։ Էֆեդրինը իր ներգործությամբ նման է բժշկության մեջ լայնորեն տարածված ադրենալինին։Այն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց, նաև շնչարգելության, թոքաբորբի, գրիպի, տիֆի, էկզեմայի, հայմորիտի և էտմոհիդի ժամանակ։ Հակաթույն է հանդիսանում մորֆիով և սկոպոլամինով թունավորվելու դեպքում[4]։

Ցրտադիմացկուն է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
  2. Губанов, И. А. и др. Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 122. — ISBN 8-87317-091-6.
  3. Головлёв, А. А. Фитогеографический очерк Горной Чечни // Фиторазнообразие Восточной Европы. — 2006. — № 1. — С. 24. УДК 581.9 (471.66)
  4. Քո շրջապատի թփերը, 1984, Լ․ Վ․ Հարությունյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 583 CC-BY-SA-icon-80x15.png