Jump to content

Զանգվածային ոչնչացման զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգվածային ոչնչացման զենք (անգլերեն հապավում՝ WMD, ռուս.՝ Оружие массового поражения), միջուկային, ճառագայթաբանական, քիմիական, կենսաբանական կամ ցանկացած այլ զենք, որը կարող է սպանել և զգալի վնաս հասցնել բազմաթիվ մարդկանց կամ մեծ վնաս հասցնել մարդու կողմից ստեղծված կառույցներին (օրինակ՝ շենքերին), բնական ռելիեֆին (օրինակ՝ լեռներ), կամ կենսոլորտին։ Տերմինի իմաստը և կիրառությունը զարգացել է և վիճարկվել է՝ ավելի հաճախ կիրառվելով քաղաքական, քան տեխնիկական իմաստով։ Ի սկզբանե շրջանառության մեջ է մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քիմիական պայթուցիկ նյութերով օդային ռմբակոծման հետ կապված, այնուհետև սկսել է նշանակել այլ տեխնոլոգիաների լայնամասշտաբ սպառազինություն, ինչպիսիք են քիմիական, կենսաբանական, ճառագայթային կամ միջուկային պատերազմները։

Տերմինի նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զանգվածային ոչնչացման զենք» տերմինի առաջին անգամ օգտագործել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Կոսմո Գորդոն Լանգը, 1937 թվականին, Իսպանիայի Գեռնիկա քաղաքի օդային ռմբակոծության վերաբերյալ[1]

Ո՞վ կարող է այս պահին առանց նողկանքի մտածել սարսափելի սպանդի, տառապանքների, բազմաթիվ թշվառությունների մասին, որ իր հետ բերել է Իսպանիայի և Չինաստանի պատերազմները։ Ո՞վ կարող է առանց սարսափի մտածել, թե ինչ կնշանակի մեկ այլ լայնամասշտաբ պատերազմ, որը մղվի զանգվածային ոչնչացման բոլոր նոր զենքերով։
-

Այդ ժամանակ միջուկային զենքը զարգացած չէր։ Ճապոնիան հետազոտություն է անցկացրել կենսաբանական զենքի վերաբերյալ (տե՛ս Ջոկատ 731)[3], և քիմիական զենքը լայն կիրառություն է գտել Առաջին համաշխարհային պատերազմում։ Դրանց օգտագործումը օրենքից դուրս է հայտարարվել Ժևի 1925 թվականի արձանագրությամբ (Geneva Protocol)[4]։ 1935-1936 թվականներին Իտալիան Եթովպիայում խաղաղ բնակիչների և զինվորների դեմ օգտագործել է մանանեխի ագենտ[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմը եզրափակող Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծություններից հետո և սառը պատերազմի ընթացքում տերմինը վերաբերել է ավելի շատ ոչ սովորական զենքերին։ Տերմինի կիրառումը հենց որպես միջուկային և ճառագայթային զենք, հիշատակվում է ամերիկացի գրող և լրագրող Ուիլյամ Սաֆիրի արած՝ «օռուժիե մասսովոգո պօռաժենիյա» («ռուս.՝ Оружие массового поражения» - զանգվածային ոչնչացման զենք) ռուսական արտահայտության մեջ[6]։

Ուիլյամ Սաֆիրը վստահ է, որ Ջեյմս Գուդբին (Բրուքինգսի ինստիտուտից) է ամենաառաջին անգլալեզու կիրառողը, որը ոչ բառացի, կատարել է Հիրոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծությունից անմիջապես հետո, 1945 թվականի նոյեմբերի 15-ին Հարի Թրումանի, Կլեմենտ Աթլիի և Մաքենզի Քինգի հանդիպման պատոնական հաղորդագորթոյան մեջ (հավանաբար կազմված է Վանևար Բուշի կողմից, ինչպես պնդել է Բուշը 1970 թվականին) խոսվել է «զանգվածային ոչնչացման համար հարմարողունակ զենքի մասին»[6]։

Սաֆիրն ասում է, որ Բեռնար Բարուխը օգտագործել է ճիշտ այդ արտահայտությունը 1946 թվականին (ՄԱԿ-ում ունեցած ելույթում, հավանաբար, գրել է Հերբերտ Բայարդ Սվոփը)[6]։ Այս արտահայտությունը տեղ գտավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1946 թվականի հունվարին Լոնդոնում ընդունված առաջին բանաձևի մեջ, որում օգտագործվում էր «ազգային սպառազինությունից ատոմային զենքի և զանգվածային ոչնչացմանը հարմար բոլոր այլ զենքերի վերացում» ձևակերպումը[7]։ Բանաձևը ստեղծել է նաև Ատոմային էներգիայի հանձնաժողով, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախորդն է[8]։

Այս տերմինի ճշգրիտ օգտագործումը տրվել է Ռ․ Օպենհայմերի «Ատոմային էներգիան որպես ատոմային խնդիր» դասախոսության մեջ։ Այդ դասախոսությունը կարդացել է ԱՄՆ Դիվանագիտական ծառայության և Պետդեպարտամենտի 1947 թվականի սեպտեմբերի 17-ի դասախոսության ժամանակ․ այն տպագրվում է «Բաց միտքը» (The Open Mind, Նյու Յորք․ Simon & Schuster, 1955) գրքում։

Դա շատ հեռու հասնող վերահսկողություն է, որը կվերացներ այս ոլորտում ազգերի միջև մրցակցությունը, ինչը կխոչընդոտեր մի ազգի գաղտնի զինումը մյուսի դեմ, ինչը մի տեսակ ժամանակի բարձի դեր կկատարեր ատոմային հարձակում սկսելուց առաջ, և ենթադրաբար, հետևաբար, զանգվածային ոչնչացման ցանկացած զենքով ցանկացած հարձակումից առաջ, և որը մեծապես կօգներ միջուկային էներգիան հեռու պահել՝ գոնե որպես ուժերի միջև հակամարտության աղբյուր[9]։
-

Տերմինը օգտագործվել է նաև1950 թվականին գրված ԱՄՆ կառավարության չափազանց կարևոր մի փաստաթղթում, որը հայտնի է որպես NSC 68[10]։

1962 թվականի սեպտեմբերի 12-ին Ռայսի համալսարանում ելույթի ժամանակ Նախագահ Ջոն Քենեդին խոսել է տարածքը ոչ թե «զանգվածային ոչնչացման զենքով, այլ գիտելիքների և հասկացողության գործիքներով» լցնելու մասին[11]։ Հաջորդ ամիս, 1962 թվականի հոկտեմբերի 22-ին Կուբայի հրթիռային ճգնաժամի մասին հեռուստատեսային շնորհանդեսի ժամանակ Քենեդին անդրադարձել է «զանգվածային ոչնչացման հանակարծակի հարձակման զենքերին»[12]։

Միջազգային պայմանագրում ճշգրիտ արտահայտության ամենավաղ օգտագործումը եղել է 1967 թվականի Տիեզերքի մասին համաձայնագրում, բայց պայմանագրում չի տրվել այդ արտահայտության սահմանումը[13], և պայմանագիրը նաև կտրականապես արգելում է «զենքի» տեղակայումը և «ցանկացած տիպի զենքի» փորձարկում տիեզերական տարածությունում, նաև արգելում է ուղեծրում տեղադրել կամ երկնային մարմինների վրա տեղադրել «միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման ցանկացած այլ տեսակի զենք կրող ցանկացած օբյեկտ»։

Տերմինի էվոլյուցիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սկզբին աշխարհի 13․865 միջուկային զենքի ավելի քան 90% -ը պատկանում էր Ռուսաստանին և ԱՄՆ-ին[14]

Սառը պատերազմի ընթացքում «զանգվածային ոչնչացման զենք» տերմինը հիմնականում վերաբերում էր միջուկային զենքին։ Այն ժամանակ Արևմուտքում «ռազմավարական զենք» էվֆեմիզմն օգտագործվում էր ամերիկյան միջուկային զինանոցին հղում կատարելու համար։ Այնուամենայնիվ, չկա «ռազմավարական» կատեգորիայի ճշգրիտ սահմանում՝ ոչ միջուկային զենքի հեռահարության, ոչ էլ միջուկային զենքի հզորության առումով[15]։

Օպերա օպերացիայի ավարտից հետո՝ 1981 թվականին Իսրայելի ՌՕՈւ-ի կողմից Իրաքի տարածքում նախաշահագործման փուլում գտնվող «Օսիրակ» միջուկային ռեակտորի ոչնչացումից[16] հետո, Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը հակադարձելով քննադատությանը՝ ասել է, որ «ոչ մի դեպքում թշնամուն թույլ չենք տա Իսրայելի ժողովրդի դեմ զանգվածային ոչնչացման զենք ստեղծել»[17]։ Զանգվածային ոչնչացման իրական կամ ենթադրյալ զենքի դեմ կանխարգելիչ գործողությունների այս քաղաքականությունը հայտնի է որպես Բեգինի դոկտրին (Begin Doctrine)[18]։

«Զանգվածային ոչնչացման զենք» հասկացությունը պարբերաբար կիրառվում էր, սովորաբար միջուկային զենքի վերահսկման համատեքստում․ Ռոնալդ Ռեյգանն այն օգտագործել է 1986 թվականին Ռեյկյավիկի գագաթնաժողովի ժամանակ, երբ անդրադարձել է 1967 թվականի Տիեզերական տարածքի պայմանագրին[19]։ Ռեյգանի իրավահաջորդ Ջորջ Հ ․Վ․ Բուշը, այս արտահայտությունն օգտագործել է 1989 թվականին ՄԱԿ-ում ելույթ ունենալիս, առաջին հերթին՝ քիմիական զենքի համատեքստում[20]։

Սառը պատերազմի ավարտով միջուկային զենքը որպես կանխարգելիչ միջոց կիրառելու ԱՄՆ-ի կախվածությունը նվազեց, որի արդյունքում ԱՄՆ- կենտրոնացավ զինաթափման վրա։ 1990 թվականին Քուվեյթ ներխուժմամբ և 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմով Իրաքի միջուկային, կենսաբանական և քիմիական զենքի ծրագրերը դարձան Բուշի առաջին վարչակազմի առանձնահատուկ մտահոգությունը[21]։ Պատերազմից հետո Բիլ Քլինթոնը և այլ արևմտյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ շարունակում էին օգտագործել այդ տերմինը՝ սովորաբար նկատի ունենալով Իրաքի ռազմական ծրագրերը տապալելու շարունակական փորձերը[21]։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից և 2001 թվականին ԱՄՆ-ում սիբիրախտի սպորներով նամակների գրոհներից[22] հետո շատ երկրներում աճեց վախը ոչ ավանդական զենքի և ասիմետրիկ պատերազմի նկատմամբ։ Վախն իր գագթնակետին հասավ 2002 թվականի Իրաքի զինաթափման ճգնաժամի և Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ գոյության հետ, ինչը 2003 թվականին Իրաք ներխուժելու հիմնական արդարացումը դարձավ։ Սակայն ամերիկյան ուժերն Իրաքում գտել են միայն քիմիական զինամթերքի հին պաշարներ, այդ թվում՝ սարինի և մանանեխի ագենտներ, և դրանք բոլորն անպիտանելի են ճանաչվել կոռոզիայի կամ քայքայման հետևանքով[23]։ Այնուամենայնիվ, Իրաքը 2009 թվականին հայտարարել է քիմիական զենքի պաշարների մասին, որը ՄԱԿ-ի անձնակազմն ապահովել էր 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմից հետո։ Պաշարները հիմնականում պարունակում էին քիմիական պրեկուրսորներ, բայց որոշ զինամթերքներ այնուամենայնիվ շարունակում էին լինել պիտանելի[24]։

Այս ժամանակահատվածում իր բազմակի օգտագործման և (ամբողջ աշխարհում) ընդհանուր պրոֆիլի պատճառով, Ամերիկյան բարբառների միություն կազմակերպությունը (American Dialect Society) «զանգվածային ոչնչացման զենք» արտահայտությունը (և դրա հապավումը՝ «WMD») ճանաչել է 2002 թվականի «տարվա բառ»[25]։ Իսկ 2003 թվականին՝ Լեյք Սուփերիոր Պետական Համալսարանը (Lake Superior State University ) WMD արտահայտությունը ներառել է իր տերմինների ցանկի մեջ՝ արգելելով «սխալ օգտագործում, գերօգտագործում և ընդհանուր անտեղի օգտագործում» (և «որպես այցեքարտ, որը գերազանցում է ագրեսիայի բոլոր ձևերին»)[26]։

2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ռմբակոծության գլխավոր կասկածյալի դեմ հարուցված իր քրեական բողոքում, ՀԴԲ-ն արագ եփման համար նախատեսված բարձր ճնշման կաթսայում ստացված ինքնաշեն ռումբը համարում է «զանգվածային ոչնչացման զենք»[27]։

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստարտեգիական սահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զանգվածային ոչնչացման զենք» ամենատարածված սահմանումը միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի (NBC) սահմանումն է, չնայած որ չկա որևէ պայմանագիր կամ միջազգային իրավունքի որևէ օրենք, որը պարունակում է լիարժեք սահմանում։ Փոխարենը, միջազգային իրավունքը օգտագործվել է WMD զենքի հատուկ կատեգորիաների նկատմամբ, այլ ոչ թե ընդհանուր առմամբ WMD-երի։ Չնայած միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերը համարվում են որպես WMD երեք հիմնական տեսակներ[28], որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ճառագայթային նյութերը, ինչպես նաև հրթիռային տեխնոլոգիաները և առաքիչ համակարգերը, ինչպիսիք են օդանավերը և բալիստիկ հրթիռները, կարող են պիտակավորվել նաև որպես WMD[28]։

Այնուամենայնիվ, միջուկային և կենսաբանական զենքերը նույն կատեգորիայի մեջ չեն մտնում քիմիական և «կեղտոտ ռումբի»[29] ճառագայթաբանական զենքերի հետ․ վերջիններս ունեն սահմանափակ կործանարար ներուժ (և գրեթե զրոյական, ինչքանով կաված է այդ հատկանիշին), մինչդեռ այդ առումով միջուկային և կենսաբանական զենքերը նյութի շատ քիչ քանակությամբ մեծ թվով մարդկանց սպանելու բացառիկ ունակություն ունեն։ Եվ, հետևաբար, այդ տեսանկյունից, կարելի է ասել, որ դրանք առանձին դասի են պատկանում։

NBC- ի սահմանումը օգտագործվել է նաև ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերում, ԱՄՆ նախագահի[30][31], ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության[32], ԱՄՆ Պաշտպանության նախարարության[33][34] և ԱՄՆ կառավարության հաշվետվողականության պալատի[35] կողմից։

Այլ փաստաթղթերն ընդլայնում են WMD բնորոշումը՝ ներառելով նաև ճառագայթաբանական կամ սովորական զենքեր։ ԱՄՆ զինված ուժերը WMD-ին վերաբերվում են որպես․

Քիմիական, կենսաբանական, ճառագայթային կամ միջուկային զենքերը, որոնք ընդունակ են ոչնչացնել կամ զանգվածային զոհեր պատճառել, ինչպես նաև շարքից հանել զենքի տեղափոխման կամ տեղաշարժման միջոցները, եթե այդ միջոցները զենքի անջատվող և բաժանվող մաս են կազմում։ Այլ կերպ կոչվում է WMD։
-
Բողոքի ցույց Ամստերդամում՝ Եվրոպայում Pershing II հրթիռների տեղակայման դեմ
1981 թվական

Սա կարող է վերաբերել նաև միջուկային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին։

Զենքի բաժանելի և բաժանվող մաս բառերի նշանակությունն այն է, որ այնպիսի հրթիռներ, ինչպիսիք են երկհարթակ Pershing II և միահարթակ SCUD հրթիռները, համարվում են զանգվածային ոչնչացման զենք, մինչդեռ ռումբերի բեռնակիր օդանավերը՝ ոչ։

2004 թվականին Միացյալ Թագավորության Butler Review[37] կատարել է «նշանակալի և երկարատև ակադեմիական քննարկումներ «զանգվածային ոչնչացման զենք» արտահայտության պատշաճ մեկնաբանման վերաբերյալ»։ Կոմիտեն որոշեց խուսափել ընդհանուր տերմինից, բայց այն օգտագործվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 687 բանաձևի[38] սահմանման մեջ, որը սահմանում էր այն համակարգերը, որոնցից Իրաքը պետք է հրաժարվեր։

  • Միջուկային զենքը կամ միջուկային նյութերը, որոնք օգտագործելի են միջուկային զենքի կամ որևէ [միջուկային զենքի հետ կապված] ենթահամակարգերի կամ բաղադրիչների կամ ցանկացած հետազոտական, նախագծային, օժանդակող կամ արտադրական սարքավորումների հետ։
  • Քիմիական և կենսաբանական զենքերը և ագենտների բոլոր պաշարները, հարակից բոլոր ենթահամակարգերն ու բաղադրիչները, ինչպես նաև բոլոր հետազոտական, նախագծային, օժանդակ և արտադրական օբյեկտները։
  • 150 կիլոմետրից ավելի հեռահարությամբ բալիստիկ հրթիռները և դրանց հետ կապված հիմնական մասերը, ինչպես նաև դրանց նորոգման և արտադրական օբյեկտները[39]։

Քիմիական զենքի փորձագետ Գերտ Գ․ Հարիգելը միայն միջուկային զենքն է համարում զանգվածային ոչնչացման իրական զենք, քանի որ «միայն միջուկային զենքն է լիովին անխտիր իր պայթուցիկ ուժով, ջերմային ճառագայթմամբ և ռադիոակտիվությամբ, և միայն դրանց պետք է անվանել զանգվածային ոչնչացման զենք»։ Նա նախընտրում է քիմիական և կենսաբանական զենքերն անվանել «ահաբեկչության զենք», երն այն ուղղված է քաղաքացիական անձանց դեմ և «ահաբեկման զենք» է զինվորների համար[40]։

Զինծառայողներից մեկի վկայությամբ նույն տեսակետն է արտահայտվում[41]։ 2002-2003 թվականների ձմռանն ԱՄՆ Պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիչը մի քանի ամիս շարունակ հաճախ օգտագործել է «զանգվածային ահաբեկչության զենք» արտահայտությունը՝ ակնհայտորեն նաև ընդունելով շատ զենքերի տարբերակումը, որոնք այժմ WMD կատեգորիայի մեջ են։

Կոլումբիայի փոխնախագահ Գուստավո Բել Լեմուսը, 2001 թվականի հուլիսի 9-ին, ՄԱԿ-ի՝ հրազենի և թեթև զինատեսակների ապօրինի վաճառքին նվիրված համաժողովում, մեջբերեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Հազարամյակի զեկույցը» Գլխավոր ասամբլեայում, որում Քոֆի Անանն ասաց, որ հրաձգային զենքերը կարող են բնութագրել որպես WMD, քանի որ նրանց պատճառած մահվան դեպքերը «շատ ավելի են բոլոր մյուս զենքային համակարգերից, և շատ դեպքերում մարդկային զոհերով շատ ավելի գերազանցում է Հիրոսիման և Նագասակին ավերած ատոմային ռումբի վնասներին»[42][43]։

Լրացուցիչ պայման, որը հաճախ անուղղակիորեն կիրառվում է WMD-ի նկատմամբ, այն է, որ զենքի օգտագործումը պետք է լինի ռազմավարական։ Այլ կերպ ասած, դրանք կնախագծվեն այնպես, որ «դրանց հետևանքներն այնպիսին լինեն, որ գերազանցեն հենց զենքի չափը և արդյունավետությունը»[44]։ WMD-ի ռազմավարական բնույթը սահմանում է նաև դրանց գործառույթը տոտալ պատերազմի ռազմական դոկտրինայում՝ միջոցները, որոնք երկիրը կարող էր օգտագործել իր ռազմական ջանքերն աջակցելու և մատակարարելու համար, նպատակաուղղել, մասնավորապես՝ իր բնակչության, արդյունաբերության և բնական ռեսուրսների խնդիրներին։

ԱՄՆ քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունների շրջանակներում ներկայումս կա «Քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական, միջուկային և պայթուցիկ նյութերի» (CBRNE) կատեգորիա, որի մեջ WMD- ն սահմանվում է որպես․

  1. Ցանկացած պայթուցիկ նյութ, հրկիզող, թունավոր գազ, ռումբ, նռնակ կամ հրթիռ, որի հրման լիցքը 113 գ-ից ավելի է, հրթիռը, որի պայթուցիկ կամ կրակող լիցքի կշիռը մեկ քառորդ ունցիայից [7 գ] ավելի է, կամ ականը կամ վերը նշվածի նման սարքը
  2. թունավոր գազ
  3. ցանկացած զենք, որը ներառում է հիվանդաբեր օրգանիզմ
  4. ցանկացած զենք, որը նախատեսված է մարդու կյանքի համար վտանգավոր մակարդակի ճառագայթում արձակելու համար։
-

Ռազմական սահմանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պաշտպանության ընդհանուր նպատակների համար[46] ԱՄՆ օրենսգիրքը[47] զանգվածային ոչնչացման զենքը սահմանում է այսպես․

● որևէ զենք կամ սարք, որը նախատեսված է կամ հնարավորություն ունի զգալի թվով մարդկանց մահ կամ լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել՝ արձակելով, տարածելով կամ ազդելով՝

  • թունավոր կամ թունավոր քիմիական նյութեր կամ դրանց նախատիպերը
  • հիվանդաբեր օրգանիզմ
  • ճառագայթում կամ ռադիոակտիվություն[48]։

Քիմիական զենքի տարածումը կանխելու նպատակով[49] ԱՄՆ օրենսգիրքը զանգվածային ոչնչացման զենքը սահմանում է որպես «քիմիական, կենսաբանական և միջուկային զենք և այդպիսի զենքի արտադրության մեջ օգտագործվող քիմիական, կենսաբանական և միջուկային նյութեր»[50]։

Միջազգային իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային ոչնչացման զենքի (WMD) մշակումը և օգտագործումը կարգավորվում է մի շարք միջազգային կոնվենցիաներով և համաձայնագրերով։

Միջազգային համաձայնագիր Ստորագրում Ուժի մեջ է Մասնակից պետությունների թիվ Նպատակ
Ժնևի արձանագրություն[51] 17 հունիսի 1925 8 փետրվարի 1928 145 Արգելել քիմիական և կենսաբանական զենքի օգտագործումը
Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագիր[52] 1963 օգոստոսի 5 10 հոկտեմբերի 1963 126 Արգելել միջուկային զենքի բոլոր փորձարկումները՝ ստորգետնյա փորձարկումներից բացի
Տիեզերքի համաձայնագիր[53] 27 հունվարի 1967 10 հոկտեմբերի 1967 111 Արգելել WMD-երի տեղակայումը տիեզերքում
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր (NPT)[54] 1 հուլիսի 1968 5 մարտի 1970 191
  1. կանխել միջուկային զենքի տարածումը
  2. խթանել միջուկային զինաթափումը
  3. խթանել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը
Օվկիանոսի հատակի համաձայնագիր[55] 11 փետրվարի 1971 18 մայիսի 1972 94 Արգելել WMD-երի տեղակայումը օվկիանոսի հատակին
Միջուկային փորձարկումների արգելման համապարփակ համաձայնագիր (CTBT)[56] 10 սեպտեմբերի 1996 ուժի մեջ չէ 170 Արգելել միջուկային զենքի բոլոր փորձարկումները
Կենսաբանական և թունավոր զենքերի կոնվենցիա (BWC)[57] 10 ապրիլի 1972 26 մարտի 1975 183 Համակողմանիորեն արգելել կենսաբանական զենքը
Քիմիական զենքերի կոնվենցիա (CWC)[58] 3 սեպտեմբերի 1992 29 ապրիլի 1997 193 Համակողմանիորեն արգելել քիմիական զենքը
Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր (TPNW) (2021)[59] 20 սեպտեմբերի 2017 22 հունվարի 2021 54 Համակողմանիորեն արգելել միջուկային զենքը

Օգտագործում, տիրապետում և հասանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային զենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային պաշարներ, 1945 թվականից մինչև 2014 թվական

Միակ երկիրը, որը պատերազմում միջուկային զենք է կիրառել, Միացյալ Նահանգներն են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում երկու ատոմային ռումբ են նետել ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։

Կան ութ երկրներ, որոնք հայտարարել են, որ ունեն միջուկային զենք և հայտնի է, որ փորձարկել են միջուկային զենք, որոնցից միայն հինգն են NPT- ի անդամներ։ Ութն են Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները[60]։ Վերլուծաբանների մեծ մասը համարում է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, որը հասնում է մի քանի հարյուրի, բայց Իսրայելը վարում է միջուկային երկդիմի պաշտոնական քաղաքականություն՝ չհերքելով և չհաստատելով իր միջուկային կարգավիճակը։

1980-ականներին Հարավային Աֆրիկան զարգացրեց փոքր միջուկային զինանոց, բայց ապամոնտաժեց դրանք 1990-ականների սկզբին՝ դառնալով այն միակ երկիրը, որը լիովին հրաժարվել է ինքնուրույն մշակված միջուկային զենքի զինանոցից։ Խորհրդային Միության փլուզումից հետո Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան ժառանգեցին միջուկային զենքի պաշարներ, բայց դրանք հանձնեցին Ռուսաստանի Դաշնությանը։

Երկրները, որտեղ միջուկային զենք են տեղակայվում միջուկային համատեղ համաձայնագրերի միջոցով, ներառում են Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները և Թուրքիան[61]։

Կենսաբանական զենք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենսաբանական զենքի կոնվենցիա[62]

Կենսաբանական պատերազմի պատմությունը սկսվել է առնվազն 1346 թվականին Կաֆայի պաշարումից, և, հնարավոր է, շատ ավելի վաղ՝ անտիկ ժամանակներում[63][64]։ Այնուամենայնիվ, միայն 20-րդ դարի վերջին մանրէաբանությունն առաջընթաց է ունեցել՝ սպառազինության մեջ լայնամասշտաբ կիրառելով հիվանդաբեր միկրոօրգանիզմներ։ Առնվազն ինը պետություններ 20-րդ դարի ընթացքում իրականացրել են հարձակողական կենսաբանական զենքի ծրագրեր, այդ թվում՝ Կանադան (1946 - 1956)[65], Ֆրանսիան (1921 - 1972)[66], Իրաքը (1985 - 1990)[67], Ճապոնիան (1930 - 1945)[68], Ռոդեզիան, Հարավային Աֆրիկա (1981), 1993)[69], Խորհրդային Միությունը (1920 - 1992)[70], Միացյալ Թագավորությունը (1934 - 1956)[71] և ԱՄՆ (1943 - 1969)[72]։

Ճապոնիայի կենսաբանական զենքի ծրագիրը, որը վարում էր Ճապոնիայի կայսերական բանակի Ջոկատ 731 գաղտնի ստորաբաժանումը, հայտնի է Ճապոնա-չինական (1937-1945) պատերազմի ժամանակ բանտարկյալների վրա հաճախ մահացու փորձեր կատարելով և մարտական նպատակներով կենսաբանական զենք արտադրելով[73]։ Խորհրդային Միությունը գաղտնի կերպով իրականացրել է աշխարհի ամենամեծ, ամենաերկար և ամենաբարդ կենսաբանական զենքի ծրագիրը՝ խախտելով միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորությունները[74]։

Կենսաբանական պատերազմի միջազգային սահմանափակումները սկսվել են 1925 թվականի Ժնևի Արձանագրությամբ (Geneva Protocol)[75], որն արգելում է կենսաբանական և քիմիական զենքի օգտագործումը, այլ ոչ թե պահելը կամ մշակելը[76][77]։ Ժնևի Արձանագրության վավերացումից հետո մի քանի երկրներ հանդես եկան վերապահումների (reservation) միակողմանի հայտարաություններով՝ դրա կիրառելիության և ի պատասխան օգտագործման արդյունավետության վերաբերյալ[78]։ Այս վերապահումների շնորհիվ այն գործնականում միայն «առաջինը չկիրառելու» համաձայնագիր էր[79][80]։ 1972 թվականի Կենսաբանական զենքի կոնվենցիան (BWC) լրացնում է Ժնևի Արձանագրությունը՝ արգելելով կենսաբանական զենքերի մշակումը, արտադրությունը, ձեռքբերումը, տեղափոխումը, պահեստավորումը և օգտագործումը[81]։ Ուժի մեջ մտնելով 1975 թվականի մարտի 26-ին՝ BWC- ն առաջին բազմակողմ զինաթափման պայմանագիրն էր, որն արգելում էր զանգվածային ոչնչացման զենքի մի ամբողջ կատեգորիայի արտադրությունը[81]։ 2021 թվականի մարտի դրությամբ պայմանագրի մասնակից պետությունների թիվը 183 է[82]։

Քիմիական զենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական զենքն աշխարհում օգտագործվել է տարբեր քաղաքակրթությունների կողմից հնագույն ժամանակներից ի վեր։ Ինդուստրիալ դարաշրջանում դրանք լայնորեն օգտագործվում էին Առաջին համաշխարհային պատերազմի երկու կողմերն էլ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Առանցքի տերությունների կողմից (ինչպես մարտերում, այնպես էլ համակենտրոնացման ճամբարների գազի խցիկներում), չնայած այդ պատերազմներում դաշնակից տերությունները (Առաջին աշխարհամարտի դաշնակիցներ և Հակահիտլերյան խմբավորում) նույնպես կուտակում էին դրանք։ Արևմտյան Եվրոպայի երկրները հրաժարվեցին նման զենքի օգտագործումից։ 2018 թվականի դրությամբ, մի քանի երկրներ հայտնի պաշարներ ունեն, և շատերը՝ համաձայն Քիմիական զենքի կոնվենցիայի, անվտանգ ոչնչացման փուլում են։ Այնուամենայնիվ, պատերազմական գոտիներում դրանց տարածումը և կիրառումը շարունակում են մնալ ակտիվ մտահոգության առարկա, ինչպես Սիրիայի քաղաքացիական պատերազմում քիմիական զենքի օգտագործումը[83]։

Վտանգ նախազգուշացնող ընդհանուր նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշանի անվանում
Նշան Unicode պատկեր
Թունավոր U+2620 Skull and crossbones[84]
Ռադիոակտիվ U+2622 Radioactivity[85]
Կենսաբանական վտանգ U+2623 Biohazard[86]

Ռադիոակտիվ զենքի վտանգ նախազգուշացնող նշան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Radioactivity
Radioactivity
2007 թվականից ռադիոակտիվության վտանգի ISO խորհրդանիշ։

Միջազգային ռադիոակտիվության խորհրդանիշը (հայտնի է նաև որպես եռաթերթիկ - trefoil) առաջին անգամ հայտնվել է 1946 թվականին, Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի ճառագայթային լաբորատորիայում։ Այդ ժամանակ այն ներկայացվում էր որպես մաջենտա և կապույտ ֆոնի վրա էր[87]։

Այն ներկայացնում է R շառավղի շրջանակով կենտրոն, շեղբերն ունեն 1,5 R ներքին շառավիղ և 5 R արտաքին շառավիղ, և միմյանցից բաժանվում են 60 °անկյունով[88]։ Սա նշանակում է ճառագայթող ատոմ[89]։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարզել է, որ ճառագայթման խորհրդանիշն եռաթերթիկով ներկայացնելը միանշանակ չի ընկալվում և դրա իմաստից անտեղյակ մարդիկ կարող են տարբեր կերպ մեկնաբանել այն․ հետևաբար, չի կարող ծառայել որպես վտանգի նախազգուշացման նշան, քանի որ այն հստակորեն չի մատնանշում «վտանգ» ոչ արևմտյան քաղաքացիների և դրան հանդիպած երեխաների համար։ Ուսումնասիրության արդյունքում ճառագայթահարման վտանգի նոր խորհրդանիշ (ISO 21482) ստեղծվել է 2007 թվականին, որը պետք է տեղադրվի ճառագայթման աղբյուրների ամենավտանգավոր վայրերի մոտ։ Նշանի վրա պատկերված է գանգ, փախչող մարդ և օգտագործում է ոչ թե դեղին, այլ կարմիր ֆոն[90]։

Կարմիր ֆոնը հրատապ վտանգի զգացողություն առաջացնելու համար է, իսկ նշանը նախատեսված է այն սարքավորումների վրա օգտագործելու համար, որտեղ հնարավոր է շատ ուժեղ իոնացնող ճառագայթում առաջանալ, եթե այդ սարքն ապամոնտաժված է կամ որևէ կերպ խափանված է։ Նշանը նախատեսված է օգտագործել ոչ թե այնտեղ, որտեղ սովորական օգտագործողը կտեսնի այն, այլ այնտեղ, որտեղ այն կտեսնի այն մարդը, ով սկսել է ապամոնտաժել ճառագայթում արտանետող սարքը կամ սարքավորումները։ Նշանի նպատակն է նախազգուշացնել մարդկանց, օրինակ մետաղի ջարդոն հավաքողին, որ դադարեցնի աշխատանքը և լքի տարածքը[91]։

Կենսաբանական զենքի վտանգ նախազգուշացնող նշան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Biohazard
Biohazard

Մշակվել է Dow Chemical ընկերության կողմից 1960-ականներին՝ իրենց արտադրանքից զգուշանալու համար[92]։

Ըստ էկոլոգ-ինժեներ Չարլզ Դուլլինի, որն իր ներդրումն է ունեցել այս նշանի մշակման գործում[88]

Մենք ուզում էինք հիշարժան, բայց անիմաստ մի բան, այնպես որ կարողանայինք մարդկանց սովորեցնել, թե ինչ է դա նշանակում։

1967 թվականին Science ամսագրում այս խորհրդանիշը ներկայացվել է որպես բոլոր կենսաբանական վտանգների նոր ստանդարտ («կենսազանգվածներ»)[93]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Weapon of mass destruction - weaponry». Encyclopedia Britannica. 1952 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  2. "Archbishop's Appeal," Times (London), 28 December 1937, p. 9.
  3. «Biological Weapons Program – Japan». Fas.org. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Eric Croddy (1997). Chemical and Biological Warfare: An Annotated Bibliography. Scarecrow Press. էջ 30. ISBN 9780810832718. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  5. William R. Cullen (2008). Is Arsenic an Aphrodisiac?: The Sociochemistry of an Element. Royal Society of Chemistry. էջ 241. ISBN 9780854043637. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 Safire, William (1998 թ․ ապրիլի 19). «On Language; Weapons of Mass Destruction». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  7. «UNODA – Nuclear Weapons Home». Un.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  8. United Nations General Assembly Session 1 Resolution 1. Establishment of a Commission to Deal with the Problems Raised by the Discovery of Atomic Energy A/RES/1(I) 24 January 1946. Retrieved 2010-06-18.
  9. Pais, A.; Crease, R.P. (2007). J. Robert Oppenheimer: A Life (գերմաներեն). Oxford University Press. էջ 158. ISBN 978-0-19-532712-0. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  10. «NSC-68 United States Objectives and Programs for National Security». Fas.org. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «John F. Kennedy Moon Speech—Rice Stadium». nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  12. Kennedy JF (22 October 1962). Televised remarks to the American people re "the Soviet military buildup on the island of Cuba"
  13. Treaty on Principles Governing the Activities of States in the Exploration and Use of Outer Space, including the Moon and Other Celestial Bodies, Art. IV, Jan. 27, 1967, T.I.A.S. No. 6347, 610 U.N.T.S. 205, 18 U.S.T. 2410 (effective Oct. 10, 1967).
  14. «Global Nuclear Arsenal Declines, But Future Cuts Uncertain Amid U.S.-Russia Tensions». Radio Free Europe/Radio Liberty. 2019 թ․ հունիսի 17.
  15. Brian Alexander, Alistair Millar, ed. (2003). Tactical nuclear weapons : emergent threats in an evolving security environment (1. ed.). Washington DC: Brassey's. էջ 7. ISBN 978-1-57488-585-9. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  16. «NEWSru.co.il :: День истории: 25 лет назад ВВС Израиля разбомбили ядерный реактор в Осираке». NEWSru.co.il (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  17. «ISRAELI AND IRAQI STATEMENTS ON RAID ON NUCLEAR PLANT». The New York Times. 1981 թ․ հունիսի 9.
  18. Country Profiles -Israel Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Nuclear Threat Initiative (NTI), updated May, 2014
  19. «CNN Cold War – Historical Documents: Reagan-Gorbachev transcripts». 2008 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  20. «Excerpts From Bush's Speech at the Opening of the U.N. General Assembly –». The New York Times. Union of Soviet Socialist Republics (Ussr). 1989 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  21. 21,0 21,1 MICHAEL WINES, Special to The New York Times (1990 թ․ սեպտեմբերի 30). «Confrontation in the Gulf; U.S. Explores New Strategies to Limit Weapons of Mass Destruction –». The New York Times. IRAQ. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  22. «Federal Bureau of Investigation - Amerithrax». web.archive.org. 2010 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 12-ին.
  23. Munitions Found in Iraq Meet WMD Criteria Արխիվացված 1 Հոկտեմբեր 2012 Wayback Machine, Military.com, report filed by American Forces Press Service, 29 June 2006
  24. «India Completes Chemical Weapons Disposal; Iraq Declares Stockpile | Analysis | NTI». nti.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  25. «American Dialect Society». Americandialect.org. 2003 թ․ հունվարի 13. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Lake Superior State University:: Banished Words List:: 2003». Lssu.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  27. «Criminal Complaint United States vs Dzhokhar Tsarnaev». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  28. 28,0 28,1 Reed, Laura (2014). «Weapons of Mass Destruction». Hampshire College. Hampshire College. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  29. «Backgrounder on Dirty Bombs». NRC Web. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  30. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  31. «Weekly Compilation of Presidential Documents Volume 37, Issue 19 (May 14, 2001)» (PDF). Frwebgate.access.gpo.gov. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.(չաշխատող հղում)
  32. CIA Site Redirect – Central Intelligence Agency Արխիվացված 4 Հոկտեմբեր 2006 Wayback Machine
  33. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  34. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  35. «Weapons of Mass Destruction: State Department Oversight of Science Centers Program» (PDF). Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.(չաշխատող հղում)
  36. «Department of Defense Dictionary of Military and Associated Terms». Dtic.mil. 2001 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  37. «Review of Intelligence on Weapons of Mass Destruction / Report of a Committee of Privy Counsellors» (PDF). 14th July 2004.
  38. «Բանաձևի տեքստը UN.org կայքում» (PDF).
  39. Review of Intelligence on Weapons of Mass Destruction: Report of a Committee of Privy Counsellors Արխիվացված 16 Հուլիս 2011 Wayback Machine (HC 898), London: The Stationery Office, 2004, §14.
  40. Harigel, Gert G. (2001 թ․ նոյեմբերի 22). «Chemical and Biological Weapons: Use in Warfare, Impact on Society and Environment». Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  41. «A Soldier's Viewpoint on Surviving Nuclear, Chemical and Biological Attacks». Sightm1911.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  42. «Colombia». 2007 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին.
  43. «Road map towards the implementation of the United Nations Millennium Declaration․ Report of the Secretary-General» (PDF). un.org. 2001 թ․ սեպտեմբերի 6.
  44. What makes a weapon one of mass destruction? – Times Online
  45. Capt. G. Shane Hendricks, Dr. Margot J. Hall (2007). «The History and Science of CBRNE Agents, Part I» (PDF). American Institute of Chemists. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  46. «US CODE: Title 50—War and National Defense». .law.cornell.edu. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  47. «US CODE: 50, ch. 40—Defense Against Weapons of Mass Destruction». .law.cornell.edu. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  48. «US CODE: 50, ch. 40, § 2302. Definitions». .law.cornell.edu. 2010 թ․ մարտի 23. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  49. «US CODE: 50, ch. 43—Preventing Weapons of Mass Destruction Proliferation and Terrorism». .law.cornell.edu. 2010 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  50. «US CODE: 50, ch. 43; § 2902. Definitions». .law.cornell.edu. 2010 թ․ մարտի 23. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  51. «Disarmament Treaties Database: 1925 Geneva Protocol». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  52. «Disarmament Treaties Database: Partial Test Ban Treaty». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  53. «Disarmament Treaties Database: Outer Space Treaty». United Nations Office for Disarmament Affairs. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  54. «Disarmament Treaties Database: Treaty on the Non-Proliferation of Nuclear Weapons (NPT)». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  55. «Disarmament Treaties Database: Sea-bed Treaty». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  56. «Disarmament Treaties Database: Comprehensive Nuclear-Test-Ban Treaty». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  57. «Disarmament Treaties Database: Biological Weapons Convention». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  58. «Disarmament Treaties Database: Chemical Weapons Convention». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  59. «Disarmament Treaties Database: Treaty on the Prohibition of Nuclear Weapons». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  60. «6. World nuclear forces». www.sipri.org.
  61. «U.S. Nuclear Weapons in Europe | NATO Nuclear Weapons Policy | NTI». nti.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  62. United Nations (1972). Biological Weapons Convention.
  63. Wheelis, Mark (2002 թ․ սեպտեմբեր). «Biological Warfare at the 1346 Siege of Caffa». Emerging Infectious Diseases (ամերիկյան անգլերեն). 8 (9): 971–975. doi:10.3201/eid0809.010536. PMC 2732530. PMID 12194776.
  64. Mayor, Adrienne (2003). Greek Fire, Poison Arrows & Scorpion Bombs: Biological and Chemical Warfare in the Ancient World. Abrams Press. ISBN 978-1585673483.
  65. «Canada». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  66. «France». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  67. «Iraq». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  68. «Japan». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  69. «South Africa». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  70. «Russia». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  71. «United Kingdom». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  72. «United States». Nuclear Threat Initiative. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  73. Dando, Malcolm (2006). Chapter 2: Biological warfare before 1945. In Bioterror and Biowarfare: A Beginner's Guide. Oneworld. էջեր 11–31. ISBN 9781851684472.
  74. Leitenberg, M., Zilinskas, R., & Kuhn, J. (2012). Conclusion. In The Soviet Biological Weapons Program (pp. 698-712). Cambridge, Massachusetts; London, England: Harvard University Press. Retrieved February 7, 2021, from http://www.jstor.org/stable/j.ctt2jbscf.30
  75. «Декларации, конвенции, соглашения и другие правовые материалы». www.un.org (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  76. Baxter RR, Buergenthal T (2017 թ․ մարտի 28). «Legal Aspects of the Geneva Protocol of 1925». The American Journal of International Law. 64 (5): 853–879. doi:10.2307/2198921. JSTOR 2198921. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  77. «Text of the 1925 Geneva Protocol». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  78. «Disarmament Treaties Database: 1925 Geneva Protocol». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  79. «No First Use of Nuclear Weapons». www.pircenter.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  80. Beard, Jack M. (2007 թ․ ապրիլ). «The Shortcomings of Indeterminacy in Arms Control Regimes: The Case of the Biological Weapons Convention». American Journal of International Law (անգլերեն). 101 (2): 277. doi:10.1017/S0002930000030098. ISSN 0002-9300. S2CID 8354600.
  81. 81,0 81,1 «Biological Weapons Convention». United Nations Office for Disarmament Affairs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  82. «Disarmament Treaties Database: Biological Weapons Convention». United Nations Office for Disarmament Affairs. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  83. «Timeline of Syrian Chemical Weapons Activity, 2012-2021 | Arms Control Association». www.armscontrol.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
  84. «Unicode Character 'SKULL AND CROSSBONES' (U+2620)». fileformat.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  85. «Unicode Character 'RADIOACTIVE SIGN' (U+2622)». fileformat.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  86. «Unicode Character 'BIOHAZARD SIGN' (U+2623)». fileformat.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  87. «Origin of the Radiation Warning Symbol (Trefoil)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 13-ին.
  88. 88,0 88,1 «Biohazard and radioactive Symbol, design and proportions» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  89. «Origin of the Radiation Warning Sign (Trefoil)». orau.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  90. Linda Lodding, "Drop it and Run! New Symbol Warns of Radiation Dangers and Aims to Save Lives Արխիվացված 20 Հունվար 2012 Wayback Machine," IAEA Bulletin 482 (March 2007): 70–72.
  91. «IAEA news release Feb 2007». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  92. «Biohazard Symbol History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
  93. «Biohazards symbol: development of a biological hazards warning signal» (PDF). web.archive.org. 2012 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bentley, Michelle. Weapons of Mass Destruction: The Strategic Use of a Concept (Routledge, 2014.) On the usage of the term in American policy
  • Cirincione, Joseph, ed. Repairing the Regime: Preventing the Spread of Weapons of Mass Destruction (Routledge, 2014)
  • Croddy, Eric A. ed. Weapons of Mass Destruction: An Encyclopedia of Worldwide Policy, Technology, and History (2 vol 2004); 1024pp excerpt
  • Curley, Robert, ed. Weapons of Mass Destruction (Britannica Educational Publishing, 2011)
  • Graham Jr, Thomas, and Thomas Graham. Common sense on weapons of mass destruction (University of Washington Press, 2011)
  • Horowitz, Michael C., and Neil Narang. "Poor Man’s atomic bomb? exploring the relationship between "weapons of mass destruction"." Journal of Conflict Resolution (2013) online
  • Hutchinson, Robert. Weapons of Mass Destruction: The no-nonsense guide to nuclear, chemical and biological weapons today (Hachette UK, 2011)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանում և ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "WMD։ Words of mass dissemination" (12 փետրվարի 2003), BBC News
  • Bentley, Michelle, "War and/of Worlds։ Constructing WMD in U․S․ Foreign Policy", Security Studies 22 (Jan․ 2013), 68–97․
  • Michael Evans, "What makes a weapon one of mass destruction?" (6 փետրվարի 2004), The Times
  • Bruce Schneier, "Definition of 'Weapon of Mass Destruction'" (6 ապրիլի 2009), Schneier on Security
  • Stefano Felician, Le armi di distruzione di massa, CEMISS, Roma, 2010, [1]

Միջազգային իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

WMD ռեժիմների պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական ընկալումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգվածային ոչնչացման զենք» հոդվածին։