Հրկիզող նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրկիզող նյութեր, հրատեխնիկական բաղադրություններ, ինչպես նաև այրվող նյութեր կամ դրանց խառնուրդներ, որոնք օգտագործվում են ռազմական գործում՝ հրկիզող ռազմամթերքները (ռումբ, արկ, ական, փամփուշտ և այլն) լիցքավորելու համար։ Հրկիզող նյութեր են նաև հրանետ խառնուրդները։ Լայն տարածում են գտել համաշխարհային երկրորդ պատերազմի (1939—1945) ժամանակ։ Բաժանվում են երկու խմբի՝

  • օքսիդիչներ պարունակող՝ մետաղների օքսիդներով (օրինակ, թերմիտ), նիտրատներով կամ գերքլորատներով^ՇւՕՅ, KCIO4 ևն),
  • օքսիդիչներ չպարունակող, որոնք այրվում են օդի թթվածնի հաշվին (թանձրացած նավթամթերքներ, օրինակ, նապաչմ, ~90% Mg պարունակող «էլեկտրոն», համաձուլվածք, սպիտակ ֆոսֆոր ևն)։

Հրկիզող նյութերի այրման արագությունը կախված է խառնուրդի չափաքանակից և ռազմամթերքի կազմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 632 CC-BY-SA-icon-80x15.png