Ջոկատ 731
| Տեսակ | ռազմական կազմավորում |
|---|---|
| Երկիր | |
| Համալիրի մաս | Kwantung Army? |
| Կառուցված | 1936 |
| Ավերվել է | 1945 |
| Ճակատամարտեր | Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
| Իրադարձություններ | Nomonhan bacteriological warfare?[1], 1940 Zhejiang bacteriological warfare?[2][3], Kaimingjie germ weapon attack?[4][5], Changde germ and chemical attacks?[6][7][8], American cover-up of Japanese war crimes?[9][10][11][…] և Khabarovsk War Crime Trials?[12][13] |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
![]() | |
![]() | |
«Ջոկատ 731», ճապոնական զինված ուժերի հատուկ ջոկատ, որն զբաղվել է հիմնականում կենսաբանական զենքերի հետազոտությամբ, իրենց փորձարկումները կատարել են ողջ մարդկանց վրա (ռազմագերիների կամ առևանգվածների)։ Այս ջոկատում իրականացվել են նաև անմարդկային փորձեր՝ որոշելու այն ժամանակահատվածը, երբ մարդը կարող է ապրել տարբեր գործոնների ազդեցությամբ (եռացող ջուր, չորացում, սննդից զրկում, ջրազրկում, ցրտահարություն, էլեկտրահարում, մարդկանց վիզիզացիա և այլն)։ Հատուկ ջոկատի ձեռքն էին ընկնում նաև ընտանիքներ, իսկ երբեմն սպանվածների հարազատները, որոնք կառավարությունից փորձում էին պարզել, թե ինչպես են անհետացել իրենց հարազատները[14]։

Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1932 թվականին, իր կազմում ուներ 300 000 մարդ և տեղակայված էր Չինաստանի գրավյալ տարածքում՝ Բինջիան նահանգի Պինֆան գյուղի մոտակայքում, Հարբինից 20 կիլոմետր դեպի հարավ։ Հատուկ ջոկատը ղեկավարում էին գեներալ-լեյտենանտ Սիրո Իսիին (1932 թվականից մինչև 1942 թվականը), իսկ 1942 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի փետրվարը Մասադզի Կիտանոն։ Ըստ Ճապոնիայի ազգային արխիվի, որը բացահայտվել էր 2018 թվականի ապրիլին, հատուկ ջոկատայինները մարդկանց վրա փորձեր էին կատարում, դրանց թվում էին նաև Մասադզի Կիտանոն, Յոսիո Սինոդուկան և Րյոտի Նաիտոն (վերջինս «Կանաչ Խաչի» հիմնադիրն էր)։ Որպեսզի կառուցեն համալիրը, նրանք այրել էին 300 չինացիների տներ։ Ջոկատն ուներ իր ավիացիոն ստորաբաժանումը։ «Ջոկատ 731» գաղտնի կոդով կայսերական բանակի փաստաթղթերում ցուցադրված էր «Կվանտունական բանակի ստորաբաժանումների ջրամատակարարմնան և կանխարգելման վարչություն»։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Կվանտունական բանակի հրամանատար գեներալ Օտոզո Յամադայի ցուցմունքի, Խաբարովսկում անցկացվող դատավարության ժամանակ «731 ջոկատը» կազմավորվել է մանրէաբանական պատերազմին նախապատրաստվելու համար, հիմնականում Խորհրդային Միության, ինչպես նաև Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության, Չինաստանի և այլ պետությունների դեմ։ Դատական քննությունը պարզեց, որ հատուկ ջոկատը կենդանի մարդկանց վրա փորձարկումներ էր կատարում։ Այդ մարդկանց նրանք անվանում էին «գերան» փորձարարական առարկաներ (չինացիների, մոնղոլների, ռուսների, ճապոնացիների, որոնց նրանք գերեվարել էին), այս մարդկանց վրա կատարում էին դաժան փորձեր, որոնք կապ չունեին մանրէաբանական պատերազմի հետ[15][16]։Ջոկատի ռազմական բժիշկները մեծ փորձ էին ձեռք բերել կենդանի մարդկանց մարմիններն ուսումնասիրելու հարցում։ Ողջ մարդուն դիահերձելով ռազմական բժիշկները մարդկանց օրգանները նարկոզի ազդեցության ժամանակ հատիկ-հատիկ հեռացնում էին՝ հասնելով մինչև ուղեղ։ Դեռ կենդանի օրգանները տանում էին ջոկատի տարբեր բաժիններ՝ ուսումնասիրության։
Նրանք ուսումնասիրում էին մարդու դիմացկունությունը տարբեր պայմաններում, օրինակ՝ բարձրություններում կամ ցածր ջերմաստիճանում և կինոնկարահանում։ Դրա համար մարդկանց տեղավորում էին բարոկամերաներում, ցրտահարում էին վերջույթները և ուսումնասիրում հոգեվարքը, գանգրենայի առաջացումը։ Եթե բանտարկյալները դիմանում էին փորձարկմանը և առողջանում, միևնույն է, նրանք չէին փրկվում հետագա փորձարկումներից․ դրանք ավարտվում էին միայն այն ժամանակ, երբ մարդը մահանում էր։ «Փորձարկման ենթարկվող մարդիկ» երբեք ողջ դուրս չեն եկել այդ մահվան ֆաբրիկայից[17]։
Նման փորձարկումներ կատարում էին նաև ընտանի կենդանիների հետ և դրանով զբաղվում էր «Ջոկատ 100»-ը։ Նրանց հանձնարարաված էր նաև մանրէաբանական զենք արտադրել և դիվերսիոն միջոցառումներ իրականացնել։ «Ջոկատ 100»-ի հիմնական հենակետը գտնվում էր Մինջիթաուն քաղաքում՝ Չանչուն քաղաքից 10 կիլոմետր հարավ։ «100 ջոկատը» ավելի փոքր էր, քան «731 ջոկատը», որի անձնակազմը բաղկացած էր 800 հոգուց։
Ջոկատն իր տրամադրության տակ ուներ սեփական ավիացիա, մանրէաբանական հարձակաման էին ենթարկել 11 քաղաքներ՝ Չինաստանում, 4 քաղաք՝ Ճեծյան, 2 քաղաք ՝ Հեբեյ և Հենան նահանգներում և մեկական քաղաք՝ Շանսի, Հունան և Շանդուն նահանգներում։ 1952 թվականին չինացի կոմունիստական պատմաբանները[18] հաշվել էին զոհերի թիվը, որոնք արհեստական վարակվել էին ժանտախտով 1940 թվականից մինչև 1944 թվականը, մոտավորապես 700 մարդ։ Այսպիսով, ավելի քիչ մարդ, քան փորձարկումների ենթարկված գերիներն էին[19]։ «Ջոկատ 731»-ի գործունեությունը քննվել էր Խաբարովսկի դատավարության ժամանակ, որն ավարտվեց բազմաթիվ զինվորականներին մեղադրանք ներկայացնելով, որոնք դատապարտվեցին։
Հետագայում այս ջոկատի բազմաթիվ աշխատակիցներ ստացան գիտական կոչումներ և հասարակության կողմից ընդունվեցին, դրանցից էր օրինակ Մասաձզի Կիտանոն[20]։ Շատերն այցելեցին ԱՄՆ, օրինակ ջոկատի ղեկավար Իսիին[21], ով կիսվեց իր գիտելիքներով, որ ստացել էր ջոկատը ղեկավարելու ժամանակաշրջանում[21]։ Ամերիկյան իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել այդ հանցագործներին, քանի որ, ինչպես նշվում է Մորիմուրայի գրքում, կենսաբանական զենքի ոլորտում ճապոնական փորձերի մասին տեղեկատվությունը մեծ նշանակություն ուներ դրանց մշակման ամերիկյան ծրագրի համար[22]։ Հետագայում բժիշկներից շատերը (պատերազմից հետո) դարձան հաջողակ, հայտնի ՝ խաղաղ կյանքում․ նրանցից ոմանք ստեղծել են իրենց սեփական կլինիկաները և ծննդատները[23]։
Ջոկատի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաժին 1
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասախարայի խումբը - զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ
- Տանակիի խումբը- զբաղվում էր միջատների ուսումնասիրությամբ
- Յոսիմուրիի խումբը զբաղվում է ցրտահարության ուսումնասիրությամբ ( նաև երեխաների), թունավոր գազերի փորձեր (համագործակցություն 516 ջոկատի հետ)
- Տակախասիի խումբը- զբաղվում է չումայի ուսումնասիրությամբ
- Էդզիմի խումբը- զբաղվում էր դիզինտերիայի ուսումնասիրությամբ
- Օօտիի խումբը- զբաղվում էր «սիբիրյան յազվայի» ուսումնասիրությամբ
- Մինատոյի խումբը- զբաղվում էր խոլերայի ուսումնասիրությամբ
- Օկամոտոյի խումբը - զբաղվում էր ախտածնության ուսումնասիրությամբ
- Ուտիմիի խումբը - զբաղվում էր արյան շիճուկի ուսումնասիրությամբ
- Թանաբեի խումբը - զբաղվում էր տիֆի ուսումնասիրությամբ
- Ֆուտակիի խումբը - զբաղվում էր տուբերկուլյոզի ուսումնասիրությամբ
- Կուսամիի խումբը - զբաղվում էր դեղաբանական ուսումնասիրությամբ
- Նոգուիթիի խումբը - զբաղվում էր բակտերիաների ուսումնասիրությամբ
- Արիտների խումբ - զբաղվում էր ռենտգեն նկարների ուսումնասիրությամբ
- Ուտիի խումբը
Բաժին 2
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յագիսավիի խումբը - զբաղվում էր բույսերի ուսումնասիրությամբ
- Յակենարիի խումբը - զբաղվում էր ռումբերի արտադրությամբ
Բաժին 3
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարասավիի խումբը - զբաղվում էր բակտերիաների ստեղծմամբ
- Ասախինի խումբը - զբաղվում էր ցանային տիֆի և նրա վակցինայի արտադրությամբ
Նմանատիպ հիվանդությամբ մարդկանց հսկում էր հատուկ խումբ։ Գոյություն ուներ վառարան՝ դիակները այրելու համար, ինպես նաև բիոգործարաններ, որտեղ ստեղծում էին մանրէներ։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«731 ջոկատ» -ի աշխատակիցների վկայությամբ, լաբարատորիայում մահացել է մոտ 3000 մարդ։ Այլ փաստերի համաձայն, սպանվածների թիվը հասնում էր 10 000-ի[24]։ Ջոկատի նախկին ծառայողների մեծամասնության վկայությամբ, բանտարկյալների 70 տոկոսը չինացիներ էին, 30 տոկոսը՝ ռուսներ[25], (ներգաղթյալներ Ռուսաստանից) և շատ քիչ ճապոնացիներ ու մոնղոլներ։ Մեծամասնության տարիքը կազմում էր 20- ից 30 տարեկան, ամենամեծը՝ 40։ Հայտնի անուններ, ովքեր սպանվել են ջոկատի կողմից․
- Մութանջան Սուն Չաոշան- երկաթգծի աշխատող
- Չժու Չժիմին - փականագործ
- Մուկենդա Վան Ին - չինացի
- Չժուն Մինցին - «Դալնեմ» ընկերության առաջատար մասնագետ
- Ցյու Դեսի - Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ
- Դեմչենկո - Կարմիր բանակի զինվոր
- Մարիա Իվանովնա - ռուս կին (ով սպանվել է 1945 թվականին հունիսի 12-ին փորձարկման ժամանակ[26]) և նրա աղջիկը (4 տարեկան հասակում սպանվել է մոր հետ՝ փորձարկման ժամանակ[26])։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվետական ֆիլմ «Մարդը արևի հետևում» (1988)․ Հոնկոնգ, Չինաստան
- Վավերագրական գեղարվեստական ֆիլմ «Դանակի փիլիսոփայություն» (2008). Ռուսաստան, ԱՄՆ[27]
- Վավերագրական ֆիլմ «Մահվան հաստոց» (2004, Конвейер смерти)․ Ռուսաստան[28]
- «Մահվան հակառակ կողմը» բազմասերիանոց ֆիլմ (2018, По ту сторону смерти 4-8 սերիա)․ Ռուսաստան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սփոփման կայարան
- Նացիստական փորձեր մարդկանց վրա
- Ջոկատ 100
- Ջոկատ 516
- Պատերազմական հանցագործություն
- Կանաչ խաչ (կազմակերպություն)
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Japan's Hellish Unit 731
- ↑ From Guilt to Sickness, Part I: Looking for Plague in All the Right Places - Journal #42
- ↑ The Bacteriological Warfare on China
- ↑ Germ Warfare Attacks
- ↑ Wayback Machine — 2023.
- ↑ http://www.sciencehistory.url.tw/wp-content/uploads/2019/12/08%E8%AB%96%E6%96%874-1021-%E4%BD%95%E9%82%A6%E7%AB%8B-%E6%97%A5%E8%BB%8D%E5%9C%A8%E5%B8%B8%E5%BE%B7%E7%9A%84%E7%B4%B0%E8%8F%8C%E6%88%B0.pdf
- ↑ Watts J. Japan guilty of germ warfare against thousands of Chinese (բրիտ․ անգլ.) — 2002. — ISSN 0261-3077
- ↑ Changde_chemical_weapon_attack
- ↑ Brody H., Leonard S. E., Nie J., Weindling P. United States Responses to Japanese Wartime Inhuman Experimentation after World War II: National Security and Wartime Exigency // Cambridge Quarterly of Healthcare Ethics — Cambridge University Press, 2014. — Vol. 23, Iss. 2. — P. 220—230. — ISSN 0963-1801 — doi:10.1017/S0963180113000753 — PMID:24534743
- ↑ The Unspeakable Things That Happened In Unit 731 - YouTube — 2024.
- ↑ The Inherited “Results” of the Imperial Japanese Army’s Experiments on Human Beings - International Viewpoint - online socialist magazine — 2023.
- ↑ NHK NHKスペシャル 731部隊の真実~エリート医学者と人体実験~|番組|NHKアーカイブス (яп.)
- ↑ Buruma I. Dr Ishii gets away with it — 1994. — ISSN 0260-9592
- ↑ Моримура, Сэйити «Кухня дьявола», Глава 1 Особая военная зона (20 километров к югу от Харбина), подглава «Особая отправка».
- ↑ ИЗВЕСТИЯ от 01.04.2004 «Японцы готовились отравить Калифорнию биологическим оружием»
- ↑ «Колыбель для блошки Три истории о биологическом оружии». Lenta.ru. 18 января 2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Материалы судебного процесса…», с. 15—17
- ↑ Доклад международной научной комиссии по расследованию фактов бактериологической войны в Корее и Китае, Пекин, 1952
- ↑ Очерки истории чумы. Супотницкий М. В., Супотницкая Н. С. В 2 кн. Глава XXXIV «Чума от дьявола (Китай 1933—1945)». — М.: Вузовская книга, 2006. ISBN 5-9502-0061-6
- ↑ Harris, S. (1992) Japanese biological warfare research on humans: a case study of microbiology and ethics. Ann. N.Y. Acad. Sci., 666, 21-52. [1]
- ↑ 21,0 21,1 Drayton, Richard (2005 թ․ մայիսի 10). «An Ethical Blank Cheque: British and US mythology about the second world war ignores our own crimes and legitimises Anglo-American war making». The Guardian. Վերցված է 2009 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Harris, S.H. (2002) Factories of Death. Japanese Biological Warfare, 1932—1945, and the American Cover-up, revised edn. Routledge, New York, USA.
- ↑ Моримура Сэйити, «Кухня дьявола», Предисловие («Убийцы в белых халатах»).
- ↑ Book on Japan’s germ warfare crimes published
- ↑ «Лучше в ад!»: русские в японском лагере во время Второй мировой
- ↑ 26,0 26,1 Конвейер смерти (отряд 731) Արխիվացված 2009-08-14 Wayback Machine, студия «Авторская программа Елены Масюк», режиссёр Елена Масюк, 2004.
- ↑ «Интервью с Андреем Искановым». Ultra Violent №8 (ռուսերեն). 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «ссылка на фильм».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Акияма Хироси. Особый отряд 731 = Akiyama H., Tokushu Butai Nanasanichi. — Tokyo: San'ichi shobo, 1956 / Пер. с яп. М. А. Гусева, В. А. Зломанова, А. Г. Рябкина, Н. Н. Тулинова. — М.: Издательство иностранной литературы, 1958. — 152 с.
- Корольков Ю. М. Кио ку мицу! Совершенно секретно — при опасности — сжечь! Роман-хроника. — М.: Советский писатель, 1970. — 656 с. — 30 000 экз.
- Кошкин А.А. «Кантокуэн» — «Барбаросса» по-японски. Почему Япония не напала на СССР. — М.: Вече, 2011. — 384 с. — ISBN 978-5-9533-5345-8
- Кузнецов Д.В. Оружие дьявола: Разработка и применение оружия массового уничтожения во время агрессии Японии против Китая (1931-1945 гг.). — Благовещенск: Изд-во БГПУ, 2019. — 346 с. — ISBN 978-5-8331-0420-0
- Моримура С. Кухня дьявола = Akuma no Hoshoku [The Devil's Gluttony]. — М.: Прогресс, 1983. — 272 с. — 50 000 экз. (обл.)
- Супотницкий М. В., Супотницкая Н. С. Чума от дьявола (Китай 1933—1945) (глава из кн. «Очерки истории чумы»)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Известия от 01.04.2004 «Ճապոնացիները պատրաստվում էին Կալիֆորնիային կենսաբանական զենքով թունավորել». Георгий Степанов.
- Բալը գիշերն է ծախկում Արխիվացված 2014-02-02 Wayback Machine. «Эксперт».
- «Ջոկատ 731»
- ջոկատ 731-ի կողմից սպանվածները Արխիվացված 2010-03-27 Wayback Machine
- Ֆոսֆորով այրվածք
- Ռուս կինը
- Երեխայով ռուս կինը
- The Horror of UNIT 731 pt.1
- The Horror of UNIT 731 pt.2
- [2]
- Կենսաբանական զենքի զարգացում. Ճապոնացիները պատրաստվում էին ԽՍՀՄ-ն ժանտախտով վարակել // Կոսմոպոլսկայա պրավդա 20.05.2018.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոկատ 731» հոդվածին։ |
- 1935 հիմնադրումներ Չինաստանում
- 1945 կազմալուծումներ
- Ասիայի պատմություն
- Բժշկական էթիկա
- Բիոէթիկա
- Երկրորդ համաշխարհային պատերազմի կորուստներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական միավորներ և կազմավորումներ
- Զանգվածային ոչնչացման զենք
- Կենսաբանական զենք
- Ճապոնիայի զինված ուժեր
- Ճապոնիայի ռազմական պատմություն
- Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ
- Մարդու իրավունքների խախտում
- Ռազմական հանցագործություններ
- Քիմիական զենք

