Դոլի Մեդիսոն
Դոլի Մեդիսոն անգլ.՝ Dolley Madison | |
Մասնագիտություն՝ | գրող |
---|---|
Դավանանք | Քվակերներ և քրիստոնեություն |
Ծննդյան օր | մայիսի 20, 1768[2][3][4][…] |
Ծննդավայր | Guilford County, Հյուսիսային Կարոլինա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | հուլիսի 12, 1849[2][3][4][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Մոնպելյե |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Dolley Payne[1] |
Հայր | John Payne?[5] |
Մայր | Mary Coles?[5] |
Ամուսին | Ջեյմս Մեդիսոն[5] և John Todd?[5] |
Զավակներ | Ջոն Փեյն Թոդ և unknown Todd?[3] |
Ինքնագիր | |
Դոլի Փեյն Թոդ Մեդիսոն (անգլ.՝ Dolley Payne Todd Madison, մայիսի 20, 1768[2][3][4][…], Guilford County, Հյուսիսային Կարոլինա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 12, 1849[2][3][4][…], Վաշինգտոն, ԱՄՆ), Միացյալ Նահանգների 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի կինը, Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ 1809 թվականից մինչև 1817 թվականը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոլլին ծնվել է 1768 թվականին Նյու Գարդենում, այժմ ՝ Հյուսիսային Կարոլինայի Գիլֆորդ քանթրի քաղաքում, ֆերմեր քվակերի ընտանիքում։ Պատանեկան տարիներն նա անց է կացրել Ֆիլադելֆիայում։ 1790 թվականի հունվարին նա ամուսնացել է փաստաբան Ջոն Թոդի հետ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ Ջոն Փեյնը (1792-1852) և Ուիլյամ Թեմփը (ծնվել և մահացել է 1793 թվականին)։ 1793 թվականի աշնանը նրա ամուսինն ու կրտսեր որդին մահացան դեղին տենդից։
Դոլիի երկրորդ ամուսինը Ջեյմս Մեդիսոնն էր, որի հետ ամուսնացավ 1794 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրանք երեխաներ չեն ունեցել, բայց նրանք միասին մեծացրեցել են Ջոնին՝ Դոլիի երեխային։ 1801 թվականին զույգը տեղափոխվեց Վաշինգտոն։ Որպես ԱՄՆ պետքարտուղարի կին (նրա ամուսինը զբաղեցնում էր այս պաշտոնը 1801-ից 1809 թվականներին), Դոլլի Մեդիսոնը կատարում Էր Սպիտակ տան տիրուհու դերը Թոմաս Ջեֆերսոնի նախագահության ժամանակ։ Ինչպես և նրա հայրը, Դոլին քվաքեր էր (քվաքերները ոչ մի կրոնական ծիսակատարություն չեն ընդունում)։
1812 թվականի պատերազմի ընթացքում, նախքան բրիտանական բանակի կողմից Վաշինգտոնի գրավումը, Դոլի Մեդիսոնը փրկել է Սպիտակ տան արծաթը և այլ զարդեր ՝ դրանք պահելով Մերիլենդի բանկում։ Նրա փրկած իրերի թվում էր նաև Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, արժեթղթերը և Անկախության բնօրինակ հռչակագիրը։
Դոլլի Մեդիսոնը մահացել է 1849 թվականի հուլիսի 12-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|