Դադիվանք (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դադիվանք (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Դադիվանք | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյան | |
Համայնք | Քելբաջարի շրջան | |
ԲԾՄ | 1053 մետր | |
Բնակչություն | 136 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դադիվանք, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[1], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4][5]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[1], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[6]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսային հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 95 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձր լեռնային է։ Դադիվանք համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։
Առկա են մոլիբդենի հանքային պաշարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ, 1991-1994
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Շահումյանի շրջանի Դադիվանք բնակավայրերը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[2][3][4][5][7]։
2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և որԴադիվանք գյուղում գտնվող Դադիվանքը վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո և այնտեղ կտեղակայվեն ռուս զինծառայողներ[8]։ Ըստ պայմանավորվածության Դադիվանքում հոգևոր ծառայություն են իրականացնելու հայ առաքելական եկեղեցու հոգևորականները, իսկ հայ ուխտավորները ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարող են այցելել վանական համալիր[9][10]
Մինչև 2021 թվականի մայիսը հայերը ռուս զինծառայողների ուղեկցությամբ կարողանում էին այցելել Դադիվանք, սակայն դրանից հետո ադրբեջանցիներն արգելել են այցելությունները, իսկ վանքում մնացած հոգևորականներին չեն թույլատրում փոխարինել[11]։
-
Դադիվանքի վանական համալիրը պաշտպանող ռուս զինծառայողների Վարդենիս-Քարվաճառ գխավոր ճանապարհի և Դադիվանք գյուղի տանող ճանապարհի խաչմերուկին Արցախի Շահումյանի շրջանը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու օրը։
-
Արցախի Շահումյանի շրջանը Ադրբեջանի զիված ուժերի վերահսկողությանը հանձնելու օրը ադրբեջանզի զինծառայողները Դադիվանք գյուղի մոտ հանդիպում են Դադիվանքի վանական համալիրը պաշտպանող ռուս զինծառայողներին։
-
Արցախի Շահումյանի շրջանը Ադրբեջանի զիված ուժերի վերահսկողությանը հանձնելու օրը Դադիվանք գյուղի մոտ ադրբեջանզի զինծառայողները Դադիվանքի վանական համալիրը պաշտպանող ռուս զինծառայողների հետ բանակցելուց հետո։
-
Դադիվանք վանական համալիրը պաշտպանող ռուս զինծառայողների դիրքը Արցախի Շահումյանի շրջանը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու օրը։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դադիվանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դադիվանք վանական համալիրը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է, գտնվում է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում[12]։ Վերջինի մասունքները գտնվել է վանական համալիրի վերանորոգման ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանքի եկեղեցիներից մեկի խորանի տակ[13]։
Վանական համալիրը կազմված է գլխավոր կառույց հանդիսացող Կաթողիկե Սուրբ Նշան եկեղեցուց, գմբեթավոր փոքր եկեղեցուց, միանավ եկեղեցուց, Սուրբ Դադի եկեղեցուց, տաճարից, գավթից, զանգակատնից, իշխանական ապարանքից և այլ շինություններից[12][14]։
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, կա բուժաշխատող, գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 18 աշակերտներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Դադիվանք համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 136 մարդ, ընդհանուր հաշվով 26 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[15].
Տարի | 2008 | 2009 | 2010 | 2015 | 2021 |
---|---|---|---|---|---|
Բնակիչ | 88 | 84 | 101 | 136 | 0[Ն 1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[1]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղը համաձայնագրով հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը և հայաթափվել։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղը համաձայնագրով հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը և հայաթափվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 2,0 2,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 4,0 4,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 5,0 5,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Դադիվանքն ու Ղազանչեցոցը կլինեն Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության տակ», (արխիվացված 15․07․2021թ․)։
- ↑ Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս վանական համալիրներ, (արխիվացված 15․07․2021թ․)։
- ↑ Վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 ուխտավոր է այցելել Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներ, (արխիվացված 15․07․2021թ․)։
- ↑ «Պատճառաբանում են, թե դա քաղաքական որոշում է, ես էլ ասում եմ՝ հավատքը, ուխտագնացությունը քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի». Արցախի թեմի առաջնորդ, (արխիվացված 15․07․2021թ․)։
- ↑ 12,0 12,1 Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում Արխիվացված 2021-11-13 Wayback Machine, Երևան, 1999 թվական։
- ↑ В старинном монастыре Нагорного Карабаха обнаружены мощи одного из учеников Иисуса Христа, (արխիվացված 15․07․2021թ․)։(ռուս.)
- ↑ Մուրադ Հասրաթյան, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Երեւան, 1992, էջ 44-49։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
|