Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Իսպանիա[1][2] |
Տեղագրություն | Մոնժուիկ[2] |
Հասցե | Av. Francesc Ferrer i Guàrdia, 7 |
Ճարտարապետական ոճ | ֆունկցիոնալիզմ |
Շինանյութ | Օնիքս (միներալ) |
Մակերես | 1050 քառակուսի մետր |
Առաջին հիշատակում | 1920 |
Հիմնադրված է | 1928 |
Բացված | մայիս 1929 |
Ճարտարապետ | Լյուդվիգ Միս վան դեր Ռոե |
Քանդվել է | 1930 |
Իրադարձություններ | վերակառուցում |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն |
Գերմանիայի տաղավար, Վայմարյան հանրապետության տաղավարը համաշխարհային ցուցահանդեսում, որ անց է կացվել 1929 թվականի մայիսի 20-ից 1930 թվականի հունվարի 15-ը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում[3]։ Կառուցվել է գերմանացի մոդեռն ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի նախագծով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաղավարը գտնվում է Մոնժուիկ լեռան ստորոտին` ցուցահանդեսի կենտրոնական առանցքում` մեծ շատրվանից ու տոնական աստիճաններից աջ, որոնք տանում են դեպի Իսպանիայի տաղավար։ Ճարտարապետը տաղավարը կառուցել է տրավերտինից հիմքի վրա։ Այն ունի երկու ավազան, որոնք սև ապակով են պատված։ Տանիքը հենվում է օնիքսից, տրավերտինից, կանաչ մարմարից ոչ համաչափ պատերի և երկու շարք մետաղյա խաչաձև հատումով քրոմապատ սյուների վրա։ Փայլող պատը ձևավորել են կերագծված ապակու երկու հարթությունները, որոնք լուսավորված են ու տեղադրված ներսում։ Ոսկեգույն օնիքսը, սև գորգը և կարմիր վարագույրները խորհրդանշում են Գերմանիայի դրոշի գույները։ Սև գորգի վրա տեղադրված է կահույքի կոմպոզիցիա, որ բաղկացած է սպիտակ կաշվե բազկաթոռներից, թախտից և թափանցիկ սեղանից։ Կահույքը հատուկ ստեղծվել է տաղավարի համար և այնքան մեծ ընդունելության է արժանացել, որ 1944 թվականին ամերիկյան «Knoll» ընկերությունը սկսել է այն թողարկել «Բարսելոնա» անվանումով։ Այն թողարկվում է մինչ օրս։
Տաղավարում չկան ո'չ փակ սրահներ, ո'չ դռներ։ Ամբողջ կոմպոզիցիայի կենտրոնը Գեորգ Կոլբեի «Պարուհին» քանդակն է` կանաչ մարմարից[4]։ Միս վան դեր Ռոեի պնդմամբ տաղավարում ոչ մի նմուշ չի ցուցադրվել. ցուցանմուշ եղել է հենց ինքը` տաղավարը։
Համաշխարհային ցուցահանդեսի փակումից հետո` 1930 թվականին, տաղավարը ապամոնտաժվել և ուղարկվել է Գերմանիա, ուր անհետ կորել է։ 1980 թվականին Բարսելոնայի իշխանությունները որոշում են ընդունել իր նախնական տեսքով վերականգնել տաղավարը։ Ըստ պահպանված լուսանկարների և Միս վան դեր Ռոեի գծագրերի` տաղավարի վերականգնման աշխատանքները շարունակվել են 1983-1986 թվականներին[3]։ Ներկայումս տաղավարը թանգարան է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 Zimmerman, Claire (2006). Mies van der Rohe. Hong Kong: Taschen. ISBN 3-8228-3643-5.
- ↑ "The Mies van der Rohe Pavilion". Miesbcn.com. Archived from the original on 2009-01-25. Retrieved 2012-08-15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մինիմալիստական ակվարիում կամ հատվող հարթությունների ճարտարապետություն։ Միս վան դեր Ռոեի բարսելոնյան տաղավարը Արխիվացված 2012-06-07 Wayback Machine
- Տաղավարի պատկերասրահ Արխիվացված 2012-03-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)» հոդվածին։ |
|