Բադային պատմություններ (անգլ.՝ DuckTales), հեռուստատեսային մուլտսերիալ է[3], որը ստեղծվել է Ուոլտ Դիսնեյի կողմից։ Մուլտսերիալի գլխավոր հերոսներն են Դիսնեյի գործող անձինք՝ տարեց բադ Սկրուդջ Մակդակը և նրա զարմիկները՝ բադեր- Բիլլի (Հյուի), Վիլլի (Դյուի) և Դիլլի (Լուի)։ Տվյալ սերիալը եղել է երկրորդը իր ոճի մեջ (առաջին մուլտսերիալը եղել է «Գամմի մկների արկածները») և հետագայում բացեց ճանապարհ այդպիսի սերիալներին, ինչպես «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» և «Հրաշները վիրաժում»։ Ավելի ուշ նաև նկարահանվել է ուրիշ սերիալ՝ «Սև Թիկնոց» վերնագրով։