Կրյակ-Բրյակ
Արտաքին տեսք
| Կրյակ-Բրյակ | |
|---|---|
| Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
| Ժանր | մանկական հեռուստատեսային սերիալ, կատակերգական հեռուստասերիալ և արկածային հեռուստասերիալ |
| Ստեղծող | Ուոլթ Դիսնեյի հեռուստատեսություն |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Հեռուստաալիք | հեռուստատեսային սինդիկացիա |
| Եթերաշրջաններ | 1 |
| Սերիաների քանակ | 39 |
| Ընկերություն | Ուոլթ Դիսնեյի հեռուստատեսություն |
| Էկրաններին է | նոյեմբերի 28, 1996-ը |
| Սերիայի տևողություն | 25 րոպե |
| Նախորդ | Բադային պատմություններ |
| movies.disney.com/quack-pack(անգլ.) | |
«Կրյակ-Բրյակ» (անգլ.՝ Quack Pack), 1996 թվականին թողարկված մուլտֆիլմ, որը համարվում է «Բադային պատմություններ» մուլտֆիլմի շարունակությունը (1987—1990): Ըստ սյուժեի՝ գործողությունները տեղի են ունում Դոնալդի նավատորմից վերադառնալուց հետո։ Նա իր զարմիկներին բերում է իր մոտ և սկսում է ինքնուրույն զբաղվել նրանց դաստիարակությամբ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոնալդ Դաք (անգլ.՝ Donald Duck) Հյուի, Դյուի, Լուի զարմիկների հորեղբայրն է։ Ծառայել է ռազմածովային նավատորմում։ Աշխատում է հեռուստատեսության օպերատոր։ Հնչունավորումը՝ Կոնստանդին Պետրովի։
- Հյուի, Դյուի, Լուի (անգլ.՝ Huey, Dewey and Louis), Դոնալդի զարմիկներն են։ Հնչունավորումը՝ Սնեժինա Կոպրովա։
- Դեյզի Դաք (անգլ.՝ Daisy Duck), Դոնալդի աղջիկն է։ Աշխատում է «Մոլորակի շուրջը» ծրագրում՝ որպես թղթակից։ Հնչունավորումը՝ Ելենա Շուլմանի։
- Գվամկի (անգլ.՝ Gwamki), հարևան սրճարանի խոհարար։ Հնչունավումը՝ Ստանիսլավ Կոնցևիչ։
- Լյուդվիգ Ֆոն Դրեյք (անգլ.՝ Ludwig von Drake), տարեց արու բադ-գյուտարար։ Հնչունավորումը՝ Անդրեյ Տենետկոյի։
- Քենթ Պաուերս (անգլ.՝ Kent Pauers), «Մոլորակի շուրջը» ծրագրի տնօրեն, Դեյզիի և Դոնալդի պահակը։ Հնչունավորումը՝ Ստանիսլավ կոնցևիչ։
Կրկնօրինակում և ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը 2005 թվականին կրկօրինակվել է «Նևաֆիլմ» ընկերության կողմից։ Առաջին ալիքով առաջին անգամ ցուցադրվել է հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը[1][2]։