Jump to content

Աորտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աորտա
Մասն էset of all arteries? և great arteries?
Ենթակատեգորիազարկերակներ, systemic arterial trunk?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Միանում էleft ventricle? և femoral artery?
Համապատասխան երակսիներակ
Կազմված էՎերել աորտա, Աորտայի աղեղ և descending aorta?
Տաքսոնմարդ
Նկարագրված էԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1
 Aorta Վիքիպահեստում

Աորտա, արյան մեծ շրջանառության գլխավոր զարկերակը։ Սկսվում է սրտի ձախ փորոքից։

Տարբերում են վերել աորտա, աորտայի աղեղ և վայրէջ աորտա, որը մինչև ստոծանին անվանվում է կրծքային, ստոծանուց ցած՝ որովայնային աորտա։ Վերջինս գոտկային IV ողնի մակարդակին բաժանվում է աջ ու ձախ ընդհանուր զստային զարկերակների։ Յուրաքանչյուր զստային զարկերակ ճյուղավորվում է ներքին (արյուն է մատակարարում կոնքի օրգաններին ու պատերին) և արտաքին զստային զարկերակների։ Վերջինս վերածվում է ազդրային զարկերակի և ճյուղավորվելով՝ արյուն է մատակարարում ստորին վերջույթներին (ծնկափոսային, առաջային և հետին մեծ ոլոքային, փոքր ոլոքային և ոտնաթաթի զարկերակներ)։

Աորտայի վերել հատվածից, նրա սկզբնական լայնացումից (կոճղեզ) դուրս են գալիս աջ ու ձախ պսակային զարկերակները, որոնք արյուն են մատակարարում սրտին։

Աորտայի աղեղից աջից դեպի ձախ դուրս են գալիս բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները։ Ընդհանուր քնային զարկերակը բաժանվում է արտաքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում պարանոցի վերին մասին, դեմքի և գլխի արտաքին ծածկույթներին, և ներքին քնային զարկերակի, որն արյուն է մատակարարում գլխուղեղի մեծ մասին և տեսողական օրգանին, ինչպես նաև կարծր ուղեղապատյանին և քթի խոռոչի լորձաթաղանթի մի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աորտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496