Աորտայի աղեղ
Աորտայի աղեղ | |
---|---|
Տեսակ | զարկերակներ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | segment of thoracic aorta?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Աորտա |
Կազմված է | կազմված է երեք շերտերից՝ ներքին շերտ՝ tunica intima, միջին շերտ՝ tunica media և արտաքին շերտ՝ tunica adventitia |
Անատոմիական տեղայնացում | Աորտայի հատված, որն ընկած է վերել և վայրէջ աորտաների միջև։ |
Լատիներեն անվանում | arcus aortae |
Համակարգ | Սիրտ-անոթային |
Միանում է | Վերել աորտա և thoracic aorta? |
Foundational Model of Anatomy | 3768 |
Terminologia Anatomica 98 | A12.2.04.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Arcus aortae Վիքիպահեստում |
Աորտայի աղեղ կամ արտայի լայնական աղեղ աորտայի հատված, որն ընկած է վերել և վայրէջ աորտաների միջև։ Աորտայի աղեղը տեղակայված է հետ և անցնում է դեպի շնչափողի ձախ կողմը։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսվածաբանորեն աորտան և աորտայի աղեղը, նույնպես, կազմված է երեք շերտերից՝ ներքին շերտը՝ tunica intima-ն պատում է անոթի լուսանցքը և կազմված է պարզ տափակ էպիթելային բջիջներից, միջին շերտը՝ tunica media-ն կազմված է հարթ մկաններից և էլաստինային թելերից և արտաքին շերտը՝ tunica adventitia-ն կազմված է փուխր շարակցական հյուսվածքից[3]։ Ներվավորվում է բարոմետրիկ նյարդային վերջավորություններով, աորտալ աղեղը պատասխանատու է անոթի պատի ձգվածության փոփոխումը զգալու համար[4]։
Աորտան սկսվում է աջ երկրորդ կրծոսկր-կողային հոդավորման վերին եզրի մակարդակին և ընթանում է վեր, հետ և ձախ, և տեղակայվում շնչափողի ձախ կողմում, այնուհետև իջնում վար մարմնի ձախ կողմով՝ չորրորդ կրծքային ողի մակարդակին[5]։ Այդ հատվածից սկսած աորտան շարունակվում է որպես վայրէջ աորտա[5][6]։
Աորտայի աղեղը ունի երեք ճյուղեր՝ առաջին և ամենախոշոր ճյուղը բազկագլխային ցողունն է, որը տեղակայված է աջ և մի փոքր առաջ մյուս ճյուղերից, սկիզբ է առնում կրծոսկրի մանուբրիումի հետևում։ Հաջորդ ճյուղը ձախ ընդհանուր քնային զարկերակն է, որը սկիզբ է առնում աորտայի աղեղից՝ բազկագլխային ցողունից ձախ և վեր է բարձրանում վերին միջնորմով և շնչափողի ձախ կողմով։ Երրորդ ճյուղը ձախ ենթանրակային զարկերակն է, որը աորտայի աղեղից սկիզբ է առնում ձախ ընդհանուր քնային զարկերակից ձախ և ուղղվում վեր, անցնում վերին միջնորմով և շնչափողի ձախ կողմով[7]։ Անատոմիական տարբերակ է հանդիսանում ձախ վերտեբրալ զարկերակի սկիզբ առնելը աորտայի աղեղից՝ ձախ ենթանրակային զարկերակից սկսվելու փոխարեն։
Աորտայի աղեղը ձևավորում է երկու կորություն՝ մեկը ուռուցիկությամբ ուղղված վեր, մյուսը՝ առաջ և ձախ։ դրա վերին եզրը սովորաբար գտնվում է manubrium sterni-ի վերին եզրից 2․5 սմ վար[5]։
Կրծքային աորտան սկիզբ առնելով սրտից իր առավելագույն տրամագիծն ունի աորտայի արմատի շրջանում՝ 40 մմ։ Երբ այն վերածվում է վերել աորտայի տրամագիծը կազմում է < 35–38 մմ և դրա տրամագիծը կազմում է 30 մմ աղեղի շրջանում։ Վայրէջ աորտայի տրամագիծը չպեստք է գերազանցի 25 մմ-ը[8][9]։
Աորտայի աղեղը տեղակայված է միջնորմում։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աորտայի աղեղնվերել և վայրէջ աորտաների միջև ընկած հատվածն է և դրա կենտրոնական հատվածը ձևավորվում է ձախ 4-րդ աորտալ աղեղից զարգացման վաղ շրջանում[10]։
դուկտուս արտերոզուսը (բոտալյան ծորան) միանում է աորտայի աղեղին դրա վերջին հատվածում՝ պտղի զարգացման շրջանում։ Այն հնարավորություն է ընձեռում աջ փորոքից մղված արյան մեծ մասի թոքային անոթների շրջանցմանը և ուզզմանը դեպի արյան մեծ շրջանառություն։
Աորտայի աղեղի վերջին հատվածը հայտնի է որպես աորտայի նեղուց։ Այն այդպես է կոչվում, քանի որ այդ հատվածում աորտան նեղացած է ՝ պտղային զարգացման շրջանում նվազ արյունահոսքվ պայմանավորված։ Ձախ փորոքի աճին զուգընթաց այդ նեղացումը աստիճանաբար լայնանում է՝ հասնելով նորմալ չափի։ Այս գործընթացի տեղի չունենալը կարող է հանգեցնել աորտայի կոարկտացիայի զարգացմանը[11][12]։ Դուկտուս արտերիոզուզը միացած է աորտայի աղեղին դրա վերջնական հատվածում պտղի զարգացման շրջանում և պահպանվում է որպես բոտալյան (արտերիոզ) կապան՝ բոտալյան ծորանի հետզարգացումից հետո[11]։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առկա են աորտայի աղեղից զարկերաների սկիզբ առնելու երեք առավել հաճախ հանդիպող տարբերակներ։ Մարդկանց մոտ 75%-ի շրջանում ճյուղավորումը <<նորմալ>> է, ինչպես նկարագրված է վերևում։ Որոշ անհատների շրջանում ձախ ընդհանուր քնային զարկերակը սկիզբ է աճնում բազկագլխային զարկերակից՝ աորտայի աղեղից սկսվելու փոխարեն։ Մնացած դեպքերում բազկագլխային զարկերակը և ձախ ընդհանուր քնային զարկերակը սկսվում են միևնույն հատվածից[13]։ Այս տարբերակը դիտվում է պոպուլյացիայի մոտավորապես 20%-ի շրջանում։ Երրորդ տարբերակի պարագայում՝ բազկագլխային զարկերակը բաժանվում է երեկ զարկերակների՝ ձախ ընդհանուր քնային զարկերակ, աջ ընդհանուր քնային զարկերակ և աջ ենթանրակային զարկերակ։ Այս տարբերակը դիտվում է բնակչության մոտավորապես 7%-ի շրջանում[13]։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրծքավանդակի առաջային ռենտգենոգրաֆիայի պատկերում նկատելի է աորտայի աղեղի արտահայտված սվերը[14]։
Աորտոպեքսիան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ աորտայի աղեղը ֆիքսում է կրծոսկրին շնչափողը բաց պահելու նպատակով։
Լրացուցիչ նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսանելի է աորտայի աղեղը։
-
Թափառող նյարդի ճյուղ հետադարձ կոկորդային նյարդը, որն անցնում էաորտայի աղեղի տակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/142.html
- ↑ «The Cardiovascular System (Blood Vessels)». www2.highlands.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ webmaster@studentconsult.com. «Printed from STUDENT CONSULT: Berne and Levy Physiology 6E - The Online Medical Library for Students plus USMLE Steps 123 (ver. 2.9)». users.atw.hu. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Kulkarni, Neeta V. (2006). Clinical anatomy for students : problem solving approach. New Delhi: Jaypee Bros. Medical Publishers. էջ 211. ISBN 978-8180617348.
- ↑ Singh, Inderbir (2011). Textbook of anatomy (5th ed.). New Delhi: Jaypee Brothers Medical Publishers. էջ 465. ISBN 978-9350253823.
- ↑ Drake, Richard L.; Vogl, Wayne; Tibbitts, Adam W.M. Mitchell; illustrations by Richard; Richardson, Paul (2005). Gray's anatomy for students. Philadelphia: Elsevier/Churchill Livingstone. ISBN 978-0-8089-2306-0.
- ↑ Mao, SS; Ahmadi, N; Shah, B; Beckmann, D; Chen, A; Ngo, L; Flores, FR; Gao, YL; Budoff, MJ (2008). «Normal thoracic aorta diameter on cardiac computed tomography in healthy asymptomatic adults: impact of age and gender». Acad Radiol. 15: 827–34. doi:10.1016/j.acra.2008.02.001. PMC 2577848. PMID 18572117.
- ↑ Wolak, A; Gransar, H; Thomson, LE; Friedman, JD; Hachamovitch, R; Gutstein, A; Shaw, LJ; Polk, D; Wong, ND; Saouaf, R; Hayes, SW; Rozanski, A; Slomka, PJ; Germano, G; Berman, DS (2008). «Aortic size assessment by noncontrast cardiac computed tomography: normal limits by age, gender, and body surface area». JACC Cardiovasc Imaging. 1: 200–9. doi:10.1016/j.jcmg.2007.11.005. PMID 19356429.
- ↑ Bamforth, Simon D.; Chaudhry, Bill; Bennett, Michael; Wilson, Robert; Mohun, Timothy J.; Van Mierop, Lodewyk H.S.; Henderson, Deborah J.; Anderson, Robert H. (2013 թ․ մարտի 1). «Clarification of the identity of the mammalian fifth pharyngeal arch artery». Clinical Anatomy (անգլերեն). 26 (2): 173–182. doi:10.1002/ca.22101. ISSN 1098-2353. PMID 22623372.
- ↑ 11,0 11,1 Rubin, Raphael; Strayer, David S., eds. (2008). Rubin's Pathology: clinicopathologic foundations of medicine (5th ed.). Philadelphia [u.a.]: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 442. ISBN 978-0-7817-9516-6.
- ↑ David P. Naidich; W. Richard Webb; Nester L. Muller; Ioannis Vlahos; Glenn A. Krinsky, eds. (2007). Computed tomography and magnetic resonance of the thorax (4th ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 100. ISBN 978-0-7817-5765-2.
- ↑ 13,0 13,1 Spacek, Miloslav; Veselka, Josef (2012). «Letters to Editor Bovine arch». Archives of Medical Science. 8 (1): 166–167. doi:10.5114/aoms.2012.27297. ISSN 1734-1922. PMC 3309453. PMID 22457691.
- ↑ wrongdiagnosis.com > Aortic knob Citing: Stedman's Medical Spellchecker, 2006 Lippincott Williams & Wilkins.