Վերել աորտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերել աորտա
Gray505.png
Տեսակզարկերակներ և class of anatomical entity?
Ենթադասsegment of thoracic aorta?[1] և particular anatomical entity?
Մասն էԱորտա
Կազմված էaortic sinus?
Անատոմիական տեղայնացումԱորտայի սկզբնական հատվածն է, որը սկիզբ առնելով ձախ փորոքից, ուղղվում է դեպի վերև, առաջ և աջ, սրտի առանցքի ուղությամբ և ավարտվում է սինոտուբուլյար միացմամբ, որտեղից սկսվում է աորտայի աղեղը։
Լատիներեն անվանումAorta ascendens, pars ascendens aortae
ՀամակարգՍիրտ-անոթային համակարգ
Միանում էleft ventricle? և Աորտայի աղեղ
Foundational Model of Anatomy3736
Terminologia Anatomica 98A12.2.03.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]

Վերել աորտան[3] աորտայի այն հատվածն է, որը սկսվում է ձախ փորոքի հիմքից՝ 3-րդ կողաճառի ստորին եզրի մակարդակին՝ կրծոսկրի ձախ կեսի հետևում։

Կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տեղակայված է թեք և ուղղված է վերև, առաջ, դեպի աջ, սրտի առանցքի ուղությամբ, մինչև երկրորդ աջ կողաճառի վերին եզրի մակարդակը, իր ընթացքով՝ կազմելով փոքր կորություն։ Տեղակայված է մոտ 6 սմ (2.4 դյույմ) հետ կրծոսկրի հետին մակերեսից։ Ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 սմ (2.0 դյույմ

Բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Աորտայի արմատը աորտայի ամենասկզմնական հատվածն է, որը սկսվում է աորտայի օղից և շարունակվում մինչև սինոտուբուլյար միացում։ Այն երբեմն համարվում է վերել աորտայի մաս[4], երբեմն էլ գնահատվում է, որպես առանձին հատված[5]։

Աորտալ փականի կոմիսուրաների միջյև և աորտալ փականի թերթիկներին հանդիպակած տեղակայված են երեք փոքր լայնացումներ, որոնք կոչվում են աորտայի սինուսներ։

Սինոտուբուլյար միացումը այն հատվածն է, որտեղ աորտայի սինուսները ավարտվում են և աորտան վերածվում է խողովականման կառուցվածքի։

Չափը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքային աորտայի դեպքում, դրա՝ լայնական կտրվածքի տրամագծի 3․5 սմ-ից ավել լինելը համարվում է լայնացած, մինչդեռ, տրամագծի 4․5 սմ-ից ավել լինելն է գնահատվում, որպես կրծքային աորտայի անևրիզմա[6]։ Բացի այդ, աորտայի տրամագծի միջին ցուցանիշը պոպուլյացիայում տատանվում է, օրինակ՝ տարիքից և սեռից կախված։ Վերել աորտայի համար՝ պոպուլյացիայում ցուցանիշի դիտման նորմայի վերին սահմանը մինչև 4․3 սմ-ն է՝ խոշորամարմին և տարեց անհատների շրջանում[7]։

Հարաբերակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերել աորտայի՝ աորայի աղեղի անցնման հատվածում անոթի չափը մեծանում է՝ դրա պատի աջ հատվածի ուռուցիկության հաշվին։

Այս լայնացուման հատվածը լայնական կտրվածքի վրա ունի օվալի ձև։

Վերել աորտան պատված է պերիկարդով՝ խողովակաձև շրջապատված է սերոզ պերկարդով, որը ընդհանուր է դրա և թոքային զարկերակի համար։

Վերել աորտան իր սկզբնական հատվածում ծածկված է թոքային զարկերակի ցողունով և աջ ականջիկով, իսկ ավելի վեր՝ բաժանվում է կրծոսկրի հետին մակերեսից պերիկարդով, աջ պլևրայով, աջ թոքի առաջային եզրով, փուխր շարակցական հյուսվածքով, ուրցագեղձի մնացորդային հյուսվածքով, իսկ հետևից՝ այն հարում է ձախ նախասրտին և աջ թոքային զարկերակին։

Աջից վերել աորտան հարում է վերին սիներակին և աջ նախասրտին, վերջինս մասամբ ընկած է դրանից հետ, իսկ ձախ կողմից՝ այն հարում է ընդհանուր թոքային զարկերակին։

Ճյուղերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերել աորտայից սկիզբ են առնում միայն աջ և ձախ կորոնար զարկերակները, որոնք արյունամատակարարում են սիրտը, դրանք դուրս են գալիս աորտայից դրա սկզբնական հատվածում՝ աորտայի սինուսների շրջանում, որոնք հանդիպակած են տեղակայված աորտալ փականի փեղկերին։

Կլինիկական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճենապակե աորտայի առաջացումը վերել աորտայի արտահայտված աթերոսկլերոտիկ կրակալման հետևանք է[8]։ Այն դժվարություն է ստեղծում աորտայի վրա իրականացվող վիրահատությունների համար, հատկապես, աորտայի վրա սեղմակների տեղադրումը, իսկ կտրվածքները կարող են առաջացնել աորտայի արտահայտված վնասում և/կամ զարկերակային թրոմբոէմբոլիա[8]։

Լրացուցիչ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Gray's

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/142.html
  3. Logan, Carolynn M., Rice, M. Katherine (1987)։ Logan's Medical and Scientific Abbreviations։ Philadelphia: J. B. Lippincott Company։ էջ 3։ ISBN 0-397-54589-4 
  4. Nataf P (2006)։ «Dilation of the thoracic aorta: medical and surgical management»։ Heart 92 (9): 1345–1352։ ISSN 1355-6037։ PMC 1861150։ PMID 16908722։ doi:10.1136/hrt.2005.074781 
  5. Freeman Laura A., Young Phillip M., Foley Thomas A., Williamson Eric E., Bruce Charles J., Greason Kevin L. (2013)։ «CT and MRI Assessment of the Aortic Root and Ascending Aorta»։ American Journal of Roentgenology 200 (6): W581–W592։ ISSN 0361-803X։ doi:10.2214/AJR.12.9531 
  6. Bret P Nelson (2015-10-01)։ «Thoracic Aneurysm»։ Medscape։ Վերցված է 2017-04-16 
  7. Wolak Arik, Gransar Heidi, Thomson Louise E.J., Friedman John D., Hachamovitch Rory, Gutstein Ariel, Shaw Leslee J., Polk Donna, Wong Nathan D., Saouaf Rola, Hayes Sean W., Rozanski Alan, Slomka Piotr J., Germano Guido, Berman Daniel S. (2008)։ «Aortic Size Assessment by Noncontrast Cardiac Computed Tomography: Normal Limits by Age, Gender, and Body Surface Area»։ JACC: Cardiovascular Imaging 1 (2): 200–209։ ISSN 1936-878X։ PMID 19356429։ doi:10.1016/j.jcmg.2007.11.005 
  8. 8,0 8,1 Van Mieghem Nicolas M., Van Der Boon Robert M.A. (2013)։ «Porcelain Aorta and Severe Aortic Stenosis: Is Transcatheter Aortic Valve Implantation the New Standard?»։ Revista Española de Cardiología (English Edition) 66 (10): 765–767։ ISSN 1885-5857։ doi:10.1016/j.rec.2013.05.008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]