Թոքամիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոքամիզ
Տեսականատոմիական կառուցվածք և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասserous membrane?, viscus serous membrane?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էpleural sac?
Կազմված էparietal pleura? և visceral pleura?
Լատիներեն անվանումcavum pleurae, cavum pleurale, cavitas pleuralis
MeSHA04.716 և A10.615.789.736
Foundational Model of Anatomy9583
Terminologia Anatomica 98A07.1.02.001
Terminologia HistologicaH3.05.03.0.00001
Նկարագրված էբազմահատոր տեղեկագիրք
 Pleura Վիքիպահեստում

Թոքամիզ, պլևրա (լատ.՝ pleurae՝ կող, կողք, պատ), մարդու և որոշ ողնաշարավոր կենդանիների կրծքի խոռոչը և թոքերը ծածկող շճաթաղանթ։ Կաթնասունների թոքամիզն ունի 2 թերթիկ՝ ընդերային, որը սերտաճում է թոքի հյուսվածքին, և առպատային՝ պատում է կրծքի խոռոչի ներքին պատերը (կրծքամիզ)։ Թոքամիզի առպատային թերթիկը բաժանվում է կողային, ստոծանային, միջնորմային և գագաթնային հատվածների։ Թոքամիզի ընդերային և առպատային թերթիկների արանքում գոյություն ունի ճեղքանման տարածություն, որը կոչվում է թոքամզի խոռոչ։ Այն լցված է շճային հեղուկով, որը շնչառության ժամանակ փոքրացնում է 2 թերթիկների միջև եղած շփումը։ Թոքամիզն սնուցում են միջկողային, կրծքային ներքին և ստոծանիական զարկերակները, նյարդավորում են թափառող, միջկողային և ստոծանիական նյարդերը։

Առպատային թոքամիզը զգայուն է ցավի հանդեպ, առպատայինը՝ ոչ, քանի որ վերջինիս մոտ քիչ են նյարդային վերջավորությունները[2]։ 70 կգ քաշ ունեցող ֆիզիկապես առողջ մարդու մոտ թոքամզային տարածքում միշտ առկա է մի քանի միլիլիտր թոքամզային հեղուկ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. Moore Keith L., Dalley Arthur F. (2006)։ Clinically oriented anatomy (5 ed.)։ Hagerstown, Maryland: Lippincott Williams & Wilkins։ էջեր 132։ ISBN 978-0781763035 
  3. Widmaier Eric P., Raff Hershel, Strang Kevin T. (2006)։ Vander's human physiology : the mechanisms of body function (10 ed.)։ Boston, Massachusetts: McGraw-Hill։ ISBN 978-0072827415 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 213