Jump to content

Անեսթեզիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անեսթեզիոլոգիայի պատրաստվող 6-ամյա հիվանդ

Անեսթեզիոլոգիա (հին հունարեն՝ ἀν-, ժխտական նախածանց, αἴσθησις, զգայունակություն և λόγος, ուսուցում) կամ անզգայաբանություն, ուսումնասիրում է սուր ցավի պատճառները, որոնք առաջանում են տրավմաների, վիրաբուժական միջամտությունների հետևանքով, սուր հիվանդություններ և ախտաբանական վիճակներ։ Անեսթեզիոլոգիան կլինիկական բժշկագիտության բնագավառ է, վիրահատության ընթացքում անզգայացման և կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների (շնչառություն, արյան շրջանառություն, նյութափոխանակություն) մարման հիմնական օրինաչափություններն ուսումնասիրող համալիր գիտություն։

Զուտ գործնական առումով անեսթեզիոլոգիայի հիմնական խնդիրն է ապահովել հիվանդի անվտանգությունը վիրահատական բուժման բոլոր փուլերում, կանխելով կամ նվազեցնելով օրգանիզմի արձագանքը, նաև վերականգնել նրա վնասված ֆունկցիաները։

Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Անզգայացում կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագևզիա՝ համի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոտառության բացակայություն։ Արհեստական եղանակով անզգայացում կարելի է առաջացնել անզգայացնող նյութերի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ վիրահատությունների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով։

Զարգացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անզգայացման հիմնական մեթոդները՝ նարկոզը և տեղային անզգայացումը, հայտնագործել են դեռևս 19-րդ դարում։ 1846 թվականին ատամնաբույժ Ու. Մորտոնը ենթածնոտային գեղձի ուռուցքը հեռացնելիս օգտագործել է եթերի գոլորշիները։ 1885 թվականին Հոլստեդը որպես տեղային (հաղորդչական) անզգայացնող կիրառել է կոկաինը։

Հայաստանում ընդհանուր և տեղային անզգայացման տարբեր մեթոդների ներդրման առաջին փորձերը ձեռնարկել են վիրաբույժներ Ռ. Յոլյանը, Հ. Գևորգյանը, Ս. Շարիմանյանը, Վ. Սարուխանյանը, Ս. Ավդալբեկյանը, Դ. Դանիելբեկը, Հ. Մինասյանը և ուրիշներ։

Հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի զարգացմանը և մասնագետների պատրաստմանը նպաստել է բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Ազգային առողջապության ինստիտուտ) կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնի կազմակերպումը (վարիչ՝ Ս. Ավդալբեկյան), ով 1991 թվականին վերափոխվեց անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի (վարիչ՝ Դ. Մելքոնյան)։ Բարձրորակ կադրերի և նյութատեխնիկական հիմքի առկայությունը հնարավորություն տվեց Ալ. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, «Հայաստան», «Երերունի», «Շտապ օգնություն», «Մայրության և մանկության պահպանություն» բժշկական կենտրոններում, Հանրապետական մանկական հիվանդանոցում ստեղծել անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի խոշոր բաժանմունքներ։ Վերակենդանացման ամենօրյա պրակտիկայում հաջողությամբ կիրառվում Են արյունա- և ավշակլանումը, հեմոդիալիզի, պլազմոֆորեզի, գերճնշումային թթվածնաբուժության և այլ ժամանակակից մեթոդներ։

ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ-ում սինթեզվել և կլինիկական պրակտիկայում ներդրվել են մկանային ռելաքսանտներ (օրինակ՝ դիթիլին) և նարկոտիկ ցավամոքիչ (ֆենապրիդին) դեղանյութեր։ Անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի տեսական ու գործնական հարցերը մշակվում են Գ. Անժելովի Դ. Մելքոնյանի, Գ. Մխոյանի, Ռ․ Վիրաբյանի, ղեկավարությամբ։

Այլ գիտությունների հետ կապ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անեսթեզիոլոգիան սերտորեն կապված է վերակենդանացման, ինչպես նաև անեսթեզիոլոգը լուծում է խնդիրներ՝ պահպանելով կյանքի աջակցության պարամետրերը (շնչառություն, արյան շրջանառություն) անզգայացման ժամանակ։ Այն կազմում է վիրաբուժության մի մասը, էվոլյուցիայի արդյունքում դարձել է ինքնուրույն գիտություն։ Ավանդաբար, անեսթեզիոլոգիային կից գնում է վերակենդանացումը, հիմնականում նրանց առջև դրված խնդիրների նմանության պատճառով, որոնք դրված են բժիշկ-անեսթեզիոլոգի և բժիշկ-ռեանիմատոլոգի առջև (պահպանելով կենսական կարևոր օրգանների և հոմեոստազի գործունեությունը)։ Այդ երկու ոլորտներում շարունակաբար նկատվում է տեղեկատվության ծավալի աճ։

  • Морган Д. Э. (мл.), Михаил М. С. Клиническая анестезиология. Книга первая. — 2-е изд., испр. — М.: Бином, 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անեսթեզիոլոգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։