Անզգայացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անզգայացում, անեսթեզիա (հուն. άναίσθησια, άν – ժխտ. մասնիկ և άισθησία - զգայություն), զգայության մասնակի կամ լրիվ կորուստ, որն առաջանում է մաշկի, մկանների, ներքին օրգանների և զգայարանների զգացող նյարդերի ախտահարման, ինչպես նաև նյարդերի և նյարդային կենտրոնների հաղորդականությունը խոչընդոտող նյութերի ներգործության հետևանքով։ Նկատվում է նաև մի շարք պսիխոզների և հիսթերիայի դեպքում։ Ա. կարող է ընդգրկել զգայության մեկ կամ մի քանի տեսակներ, անայգեզիա՝ ցավի զգացողության բացակայություն, թերմանեսթեզիա՝ ջերմային զգացողության բացակայություն, ագեվզիա՝ համի զգացողության կորուստ, անոսմիա՝ հոտառության բացակայություն։ Արհեստական եղանակով Անզգայացումը կարելի է առաջացնել անզգայացնող նյութերի (նովոկաին, դիկտին) միջոցով՝ վիրահատությունների ժամանակ ցավի զգացողությունը վերացնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403 CC BY-SA icon 80x15.png