Jump to content

Թմրաքուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նարկոզից)

Թմրաքուն (հին հունարեն՝ νάρκωσις՝ թմրություն, ընդարմացում, հոմանիշներ՝ ընդհանուր ցավազրկում, ընդհանուր անզգայացում), արհեստականորեն առաջացրած կենտրոնական նյարդային համակարգի հետադարձելի արգելակման վիճակ, որի ժամանակ առաջանում է քուն, հիշողության և գիտակցության կորուստ (ամնեզիա), կմախքային մկանների թուլացում, որոշ ռեֆլեքսների նվազում կամ բացակայություն, ինչպես նաև ցավի զգացման կորուստ (տեղի է ունենում ընդհանուր ցավազրկում)։ Այս ամենն առաջանում է մեկ կամ մի քանի ընդհանուր անզգայացուցիչների ներարկմամբ, որոնց օպտիմալ դեղաբաժինն ու համադրությունն ընտրվում է բժիշկ-անեսթեզիոլոգների կողմից՝ հաշվի առնելով տվյալ հիվանդի անհատական հատկությունները և բժշկական գործողության տեսակները։

Թմրաքունի վիճակը բնութագրվում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հետադարձելի արգելակմամբ, գիտակցության անջատմամբ, զգայականության (առաջին հերթին ցավային) և ռեֆլեքսային ռեակցիաների ճնշմամբ, կմախքային մկանների ակտիվության անկմամբ։ Թմրաքունի միջոցները ճնշում են միջնեյրոնային (սինապտիկ) արթնացման փոխանցումը ԿՆՀ-ում։ Այդ դեպքում խանգարվում է աֆֆերենտալ իմպուլսների փոխանցումը, փոփոխվում են գլխուղեղի կեղևը, միջանկյալ ուղեղի գործառույթը, միջնուղեղի, ողնուղեղի և սինապտիկ փոխանցման խախտմամբ, և խթանում թմրաքունի զարգացմանը։

Կլինիկական ընդունումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրաքունի առաջնային նպատակը օրգանիզմի պատասխան ռեակցիայի դանդաղեցումն է վիրաբուժական միջամտություններին, ամենից առաջ ցավի զգացողությանը։ Այս պարագայում բժշկական քունը, որի հետ էլ շատ հաճախ ասոցացվում է «թմրաքուն» (наркоз) հասկացությունը, համարվում է թմրաքունի լոկ մեկ բաղադրիչը։ Թմրաքունի անցկացման ժամանակ կարևոր է նաև օրգանիզմի ճնշման կամ վեգետատիվ (ավտոմատ) ռեակցիաների զգալի նվազման արտահայտումը վիրաբուժական վնասվածքներին, որոնք առաջանում են սրտի աշխատանքի հաճախականության մեծացման հետ (տախիկարդիա), զարկերակային ճնշման բարձրացմամբ (զարկերակային հիպերտենզիա) և այլ երևույթների, որոնք կարող են տեղի ունենալ նույնիսկ գիտակցության բացակայության ժամանակ։ Վեգետատիվ ռեակցիաների այս ճնշումը կոչվում է ցավազրկում կամ անելգեզիա։ Թմրաքունի երրորդ բաղադրիչը միորելաքսացիան է կամ մկանային թուլացումը, որն անհրաժեշտ է վիրաբուժական աշխատանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար։

Ցավը և դրա հետ պայքարը առաջնային է։ Եթե ցավ չլինի, չեն գործարկվի ֆիզիոլոգիական պաշտպանական մեխանիզմները։ Դա անեսթեզիոլոգի հիմնական խնդիրն է. կանխել նման զարգացումը։

Հասկացության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թմրաքուն» հասկացության տակ մենք հասկանում ենք հենց օրգանիզմի ընդհանուր անզգայացումը։ Երբ խոսքը տեղային (լոկալ) անզգայացման մասին է, օգտագործվում է «տեղային անեսթեզիա» կամ տեղային ցավազրկում տերմինը։

Առաջին ցավազրկող միջոցները պատրաստվում էին (ափիոնի, կանեփի, բանդի, մոլեխինդի և այլն) զանազան բույսերից՝ թուրմերի կամ արգանակների տեսքով։

XIII դարում իսպանացի Ռ. Լուլլին հանտնաբերեց եթերը, և 1540 թվականին Պարացելսը այն բնութագրեց որպես ցավազրկող միջոց։ 1846 թվականի հոկտեմբերի 16-ին Բոստոնի կլինիկայում (ԱՄՆ) Վիլյամ Մորտոնը անցկացրեց դիեթիլային եթերով թմրաքունի առաջին հանրային ցուցադրումը ենթածնոտային ուռուցքի հեռացման ժամանակ։ Ռուսաստանում եթերային թմրաքունն առաջին անգամ կատարվել է 1847 թվականի փետրվարի 7-ին՝ Ֆ. Ի. Ինոզեմցևի կողմից, իսկ փետրվարի 14-ին ռուս գիտնական և բժիշկ Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը առաջին անգամ այն օգտագործեց վիրահատության ժամանակ ցավազրկելու համար։

XX դարի վերջում թմրաքունի համար սկսեցին օգտագործել նաև քսենոն։

Թմրաքունի դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ըստ նյարդային համակարգի վրա ազդելու գործոնների ընդհանուր ցավազրկման ժամանակ՝ թմրաքունի հիմնական տեսակը համարվում է ֆարմակոդինամիկական թմրաքունը (մեկ կամ մի քանի ֆարմակոլոգիական դեղամիջոցների օգտագործում)։ Առանձնացնում են նաև էլեկտրոնարկոզ և հիպնոնարկոզ։ Բայց դրանք հազվադեպ են օգտագործվում։
  • Ըստ օգտագործվող դեղանյութերի քանակի.
    • Մոնոնարկոզ՝ մեկ միջոցի օգտագործմամբ։
    • Խառը թմրաքուն՝ երկու և ավել նյութերի միաժամանակ օգտագործում։
    • Համակցված թմրաքուն՝ տարբեր անզգայացնող դեղերի կամ նյութերի համակցված օգտագործում վիրահատության ժամանակ, որոնք ընտրողաբար ազդում են օրգանիզմի որոշակի գործառույթների վրա (միորելաքսանտներ, անալգետիկներ, հանգլիոբլոկատորներ
  • Վերջին դեպքում թմրաքունն անվանում են բազմաբաղադրամաս անզգայացում։

Թմրաքնի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են

  • Ինհալացիոն
  • համակցված թմրաքներ։

Ինհալացիոն թմրաքուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինհալացիոն թմրաքունը կիրառվում է կրծքավանդակի օրգանների, ինչպես նաև այլ բարդ վիրահատությունների դեպքում և օգտագործվում են հեղուկ կամ գազային նարկոտիկ դեղանյութեր, որոնք ներմուծվում են շնչառական ուղիներով։ Լայն տարածում ունեն եթեր-թթվածնային և ազոտի ենթօքսիդ-թթվածնային ինհալացիոն թմրաքները։ Այդ նյութերի ճիշտ դոզավորման համար գործածվում են թմրաքնի ապարատներ։ Ինհալացիոն թմրաքնի ժամանակ տարբերում են չորս շրջան՝

  1. անալգեզիա
  2. գրգռման
  3. քուն (իր հերթին բաժանվում է չորս փուլի)
  4. արթնացում։

Վիրահատությունները հիմնականում կատարվում են երրորդ՝ գրգռման փուլում։

Ոչ ինհալացիոն թմրաքուն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ինհալացիոն թմրաքունը գլխավորապես արվում է ներերակային և ուղիղաղիքային ճանապարհներով։ Ներերակայինի համար օգտագործվում են նատրիումի էվիպանի կամ հեքսենավի, նատրիումի պենտոթալի կամ նատրիումի թիոպենտալի լուծույթներ։ Քունն առաջանում է շատ արագ (1-2 րոպե անց), առանց գրգռման շրջանի, կարճատև է, բայց խոր, ուստի կիրառվում է կարճատև վիրահատությունների ժամանակ կամ թմրաքնի այլ եղանակների հետ համակցված։ Ուղիղ-աղիքային թմրաքնի դեպքում ներարկվում է ավերտին, նարկոլան, նատրիումի թիոպենտալ, ռեկտիգոն և այլն։ Քունն առաջանում է 10-15 րոպե հետո, լինում է մակերեսային, բայց երկարատև (4-5 ժամ)։ Անհրաժեշտության դեպքում այն խորացվում է ուրիշ դեղամիջոցներով։ Համակցված թմրաքունը կատարվում է տարբեր նարկոտիկ դեղամիջոցների և դրանց ներմուծման առանձին մեթոդների հաջորդական կիրառմամբ։ Թմրաքուն կարելի է առաջացնել նաև հիպնոսի (հիպնոնարկոզ) և էլեկտրական հոսանքի (էլեկտրանարկոզ) միջոցով։

Թմրաքունի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թմրաքունի սարքավորում.

Թմրաքունի փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնացնում են թմրաքունի հետևյալ փուլերը.

  • I փուլ՝ անալգեզիայի։
  • II փուլ՝ գրգռման
  • III փուլ՝ վիրաբուժական թմրաքունի փուլ։
    • 1-ին մակարդակ (III)՝ մակերեսային անզգայացում,
    • 2-րդ մակարդակ (III)՝ թեթև անզգայացում
    • 3-րդ մակարդակ (III)՝ խորը անզգայացում
    • 4-րդ մակարդակ (III)՝ ուլտրա-խոր անզգայացում
  • IV փուլ՝ հոգեվարքային։

Բարդությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թմրաքնի ժամանակ երբեմն լինում են բարդություններ, ամենածանրը սրտի և շնչառության կանգն է։ Բարդությունների դեպքում գործածվող միջոցառումները լավ մշակված են և մեծ մասամբ արդյունավետ են։ Քնաբեր նյութը քիչ ծախսելու, ոչ խոր քուն առաջացնելու և թունավորումից խուսափելու, միաժամանակ վիրահատության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով (հիվանդի հանգիստ վիճակ, մկանների թուլացում) կիրառվում են կուրարենման դեղամիջոցներ (դիթիլին, դիպլացին և այլն)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ս. Ա. Սումին, Մ. Վ. Ռուդենկո, Ի. Մ. Բորոդինով «Анестезиология и реаниматология»։ 2 հատորով։ Բժշկական տեղեկատվական գործակալություն 2010 թ.
  • «Анестезиология и реаниматология» Օ. Ա. Դոլինա։ ГЭОТАР-Медиа, 2009 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 205