Անոթաբանություն
Անոթաբանություն | |
---|---|
Մարդու արյան շրջանառության համակարգ
Կարմիրով ներկայացված են զարկերակները, կապույտով՝ երակները։ | |
Տեսակ | բժշկական մասնագիտություն |
Ենթադաս | ներքին հիվանդություններ |
Լատիներեն անվանում | Angiologia |
Համակարգ | արյան շրջանառության համակարգ |
Մասնագիտություն | անոթաբանություն |
Նկարագրված է | Լեկսիկոն հանրագիտարան, 1835-1841, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Angiology Վիքիպահեստում |
Անոթաբանություն (հունարենից ἀγγεῖον, angeīon, «անոթ» և -λογία, -logia), բժշկական գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է արյան շրջանառության և ավշային համակարգի անոթները, այսինքն՝ խոշոր, միջին և մանր զարկերակները, երակները և ավշային անոթները[1]։
Մեծ Բրիտանիայում բժշկության այս ոլորտն ավելի հաճախ անվանում են անգիոլոգիա, իսկ ԱՄՆ-ում՝ անոթային բժշկություն։ Անոթային բժշկությունը (անգիոլոգիան) զբաղվում է ավշային և արյունատար անոթների հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ։
Տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակային հիվանդությունները ներառում են աորտայի (անևրիզմա/դիսեկցիա) և այլ զարկերակների, օրինակ՝ ոտքերը, ձեռքերը, երիկամները, ուղեղը, աղիքները մատակարարող զարկերակների պաթոլոգիաները։ Այն ընդգրկում է նաև զարկերակային թրոմբոզը և էմբոլիան, վասկուլիտները և վազոսպաստիկ խանգարումները։ Անոթաբանությունը զբաղվում է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելմամբ, ինչպիսիք են սրտի ինֆարկտը և ինսուլտը։ Երակային հիվանդությունները ներառում են երակային թրոմբոզը, քրոնիկ երակային անբավարարությունը և երակների վարիկոզ լայնացումը։
Լիմֆատիկ հիվանդությունները ներառում են լիմֆեդեմայի առաջնային և երկրորդային ձևերը։ Գոյություն ունեն անոթային հիվանդությունների տարբեր ռիսկի գործոններ՝ ինչպիսիք են խոլեսթերինի բարձր քանակությունը, արյան բարձր ճնշումը և այլն։
Անոթային բժշկության ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անոթային բժշկության (անգիոլոգիայի) ուսուցումը լավ է զարգացած հատկապես եվրոպական երկրներում։ Եվրոպական առաջին կրթական աշխատանքային խումբը ձևավորվել է 1991 թվականին Միլանում (EWMA)՝ դառնալով 1998 թվականին Եվրոպական գիտական ասոցիացիայի VAS Անոթային հետազոտությունների և կրթության կազմակերպություն, որը ներառում է մի քանի եվրոպական կրթական ծրագրեր՝ կրթաթոշակ, մագիստրոսի աստիճան, CESMA-UEMS եվրոպական դիպլոմ և հետբուհական կրթության ծրագիր։ Միացյալ Նահանգներում կան անոթային բժշկության մի քանի անկախ վերապատրաստման և տասներկու NIH ֆինանսավորվող եռամյա ծրագրեր։ 2005 թվականին Անոթային բժշկության առաջին խորհուրդը գլխավորվել է Անոթային բժշկության ամերիկյան միության կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Angiology». www.merriam-webster.com. Merriam Webster Incorporated. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.