1321 թվականին, ֆեոդալական ավագանու դրդմամբ, Անդրոնիկոսի դեմ ապստամբում է նրա 25-ամյա թոռը՝ Անդրոնիկոսը, որը յոթնամյա պայքարից հետո մտնում է Կոստանդնուպոլիս, տիրանում գահին։ Անդրոնիկոսի օրոք դրացիական հարաբերություններ էին ստեղծվել Բյուզանդիայի և Կիլիկիայի Հայկական թագավորության միջև։
Անդրոնիկոսը իր որդու՝ Միքայել Պալեոլոգոսի համար Կիլիկիայի Հեթում Բթագավորից կնության է խնդրում նրա քրոջը՝ Մարգարիտին։
Երբ Հեթումի եղբայր Սմբատը 1296 թվականին նրանից խլում է Կիլիկիայի գահը, Հեթումն ապաստանում է Անդրոնիկոսի արքունիքում, հայցելով նրա օգնությունը՝ իր գահին վերստին տիրելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 402)։