Ահաբեկչություն Ստամբուլում ( 2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Ստամբուլում
Հուշավայր ահաբեկչությունից հետո
Տեսակահաբեկչական հարձակում պայթյունով և ահաբեկչական ակտ
Երկիր Թուրքիա
Գրոհի վայրՍտամբուլ
ՏեղադրանքԻստիկլյալ պողոտա և Ստամբուլ
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվնոյեմբերի 13, 2022
Գրոհի միջոցպայթյուն
ԶենքՌումբ
Զոհվածներ8
Վիրավորներ81
Ահաբեկիչներ
 2022 Istanbul bombing Վիքիպահեստում

Ստամբուլի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 16:13-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյօղլու շրջանի Իսթիքլյալ պողոտայում[8][9]։ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Ըստ թուրքական տեղեկությունների՝ հարձակման գլխավոր կասկածյալն է Ահլամ Ալբաշիր անունով Հալի Մոհամեդ ծածկանունով կինը, որը պայուսակ է թողել պողոտայում։ Պայթյունից հետո մեկ ժամվա ընթացքում թուրքական իշխանությունները ժամանակավոր արգելք են դրել պայթյունի մասին լուրերի հրապարակման վրա։ Թեև ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, թուրքական իշխանությունները կասկածում են, որ հարձակման հետևում կանգնած են քուրդ անջատողականները[10][11]։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։

Ստամբուլ քաղաքն արդեն 2015 և 2016 թվականներին ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել «Իսլամական պետության» (ISIS) և «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) հետ կապված զինյալների կողմից[12]։

Հաջորդ օրը` նոյեմբերի 14-ին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ կասկածել է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD) և հայտարարել է ահաբեկչին և 46 հոգու ձերբակալության մասին[13]։ Նա պնդում է, որ հարձակումը պատվիրվել է սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքից[14][15]։ Սակայն, Քրդական բանվորական կուսակցությունը հրաժարվել է պատասխանատվությունից՝ մեղադրելով Թուրքիային պայթյունը կազմակերպելու մեջ՝ հաշվեհարդարն արդարացնելու համար[16][17]։

Պայթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի եվրոպական մասում՝ Բեյօղլու շրջանի Իսթիքլյալ պողոտայում[16]։ Իսթիքլյալ պողոտան հայտնի զբոսաշրջային տարածք է և դեպի Թաքսիմ հրապարակ տանող գլխավոր ճանապարհներից մեկը[18]։ Թուրքական OdaTV լրատվական պորտալի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառը եղել է անհայտ կնոջ թողած ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը պարունակել է տրոտիլ[19][20]։ Ռումբը պայթել է առևտրի խանութի դիմաց, և պայթյունի պահին տարածքը սովորականից ավելի մարդաշատ էր, քանի որ մոտակայքում ֆուտբոլային ակումբ էր խաղալու[21]։ Պայթյունի հետևանքով վնասվել են փողոցի բազմաթիվ շենքեր, սոցցանցերում հայտնվել են արյունահոսող մարդկանց կադրեր[22]։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու շտապօգնությունը՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար[23]։ Ոստիկանությունը պայթյունի վայրի շրջակայքը շրջափակել է և արգելել մարդկանց գալ Իսթիքլյալ պողոտա և Թաքսիմ հրապարակ[23]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 81 մարդ[14]։ Մահացածները պատկանել են երեք ընտանիքի, որոնց թվում են 15-ամյա և 9-ամյա երեխա[14]։ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ սպանված վեց մարդկանց թվում են նախարարության աշխատակից Յուսուֆ Մեյդանը և նրա դուստրը՝ Էքրինը[18]։ Հիվանդանոցում բուժվող 81 վիրավորներից 39-ը դուրս են գրվել նույն օրը, իսկ հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում[24]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հարձակումից անմիջապես հետո հետաքննություն է սկսել, և գործով նշանակվել է առնվազն ութ դատախազ[18]։ Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ մի կնոջ նկարահանել են նստարանին մոտ 40 րոպե նստած, և որ նա հեռացել է պայթյունից քիչ առաջ[24]։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է հարձակումը, իսկ Ստամբուլի նահանգապետը հայտնել է, որ համոզված է, որ դա ահաբեկչություն է[22]։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պաշտոնապես մեղադրեց Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) հարձակման հետևում կանգնած լինելու մեջ և հայտարարեց ահաբեկչի և ևս քսանմեկ հոգու ձերբակալության մասին[25]։ Սոյլուն պնդել է նաև, որ հարձակումն իրականացվել է PKK-ի կողմից՝ ի պատասխան թուրքական ներխուժման Սիրիայի հյուսիս-արևելքում և քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներին» (YPG) աջակցելու համար[1][14][26]։ Նա ավելի վաղ մեղադրել էր Միացյալ Նահանգներին սեպտեմբերին Թուրքիայի հարավում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման համար և ասել, որ Միացյալ Նահանգները 2019 թվականից ի վեր ֆինանսավորել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) մինչև 2 միլիարդ դոլարով[26][27][28]։

Հարձակման գլխավոր կասկածյալ՝ Սիրիայի քաղաքացի Հալի Մոհամեդ ծածկանունով Ահլամ Ալբաշիրը, 21 տարբեր հասցեների հետ կապերով ձերբակալվել է, թուրքական ոստիկանությունը պնդել է, որ նա հաստատել է իր պատկանելությունը PKK-ի և YPG-ի հետ[29], և որ նրանց կողմից Սիրիայում վերապատրաստվել է որպես հատուկ հետախույզ, և Թուրքիա է մտել՝ Աֆրինի շրջանով[16]։

Իրավաբան, Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ Ջիյան Թոսունին ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցության քաղաքական գործիչ Ադամ Թասկայան մեղադրել է PKK-ի պատվերով ռումբը տեղադրելու մեջ[30]։ Դրանից հետո նրան բազմիցս սպառնացել են և տուն վերադառնալու փոխարեն նա նախընտրել է մնալ դատարանում[30]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունից մոտ մեկ ժամ անց Ստամբուլի քրեական դատարանի կողմից արգելք է դրվել դեպքի հետ կապված բոլոր տեսողական և աուդիո նորությունների և սոցիալական ցանցերի համար[31]։ Թույլատրվում է հաղորդել միայն պետական պաշտոնյաների հետ հարցազրույցները[24]։ Դրանից հետո CNN Türk-ը և TRT-ն դադարեցրել են միջադեպի մասին հաղորդումները[22]։ Ինտերնետի արագությունը ողջ Թուրքիայում և մուտքը սոցիալական մեդիա հարթակներ, ինչպիսիք են Twitter-ը, Instagram-ը և Youtube-ը, զգալիորեն նվազել են իրադարձությունից հետո[24]։

Ստամբուլի հակաահաբեկչական գրասենյակը որոշել է կասեցնել կասկածյալների, ինչպես նաև համացանցի օգտատերերի պաշտպանության իրավունքները, ովքեր սոցիալական ցանցերում հարձակման մասին «բացասական տեղեկատվություն» են տարածել[32][33]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զննել է պայթյունի վայրը, իսկ առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ասել է, որ տուժածները բուժվում են մոտակա հիվանդանոցներում[23]։ Բազմաթիվ քաղաքական առաջնորդներ իրենց ցավակցությունն են հայտնել լրատվամիջոցներին՝ նշելով նաև, որ իրադարձությունը ահաբեկչության դեպք է[34][35]։ Նախագահ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դավաճանական հարձակումից հետո դեպքի վայր են ժամանել մեր ոստիկանները, իսկ մեր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին տիրելու ջանքերը չեն հասնի իրենց նպատակին ոչ այսօր, ոչ էլ ապագայում, ինչպես երեկ ձախողվեցին»[36]։

Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակումից անմիջապես հետո ասել է.«Մենք պետք է համախմբվենք բոլոր տեսակի ահաբեկչության դեմ։ Մենք պետք է միասնական ձայն բարձրացնենք ահաբեկչության բոլոր ձևերի դեմ և պետք է դատապարտենք ահաբեկչությունը։ Անկախ նրանից, թե որտեղից է գալիս ահաբեկչությունը, ինչ աղբյուր էլ որ լինի, այս երկրում ապրող 85 միլիոն մարդ պետք է նույն բանն ասի։ Նրանք պետք է անիծեն ահաբեկչությունը, նրանց, ովքեր դա իրականացնում են և նրանց, ովքեր սատարում են դրան։ Երբ մենք դա անենք, մենք կունենանք սրտի միասնություն, ավելի լավ կլինի, որ մենք գրկենք միմյանց»[37]։

Լավ կուսակցության (İYİ) նախագահ Մերալ Աքշեները դատապարտել է հարձակումը. «Ես խստորեն դատապարտում եմ այս ստոր հարձակումը։ Մենք կցանկանայինք, որ մեղավորները որքան հնարավոր է շուտ բռնվեն»[38]։

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտնել է իր «խորը վիշտն ու ցավը պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են մեր վեց համաքաղաքացիներ, ևս 81-ը վիրավորվել են», հավելելով, որ «Մեծ է մեր վիշտն ու ցավը, Աստծո ողորմությունն ենք մաղթում զոհված քաղաքացիներին»[38]։ Հարձակումը դատապարտել է նաև բանտարկված HDP-ի նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշը[1]։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հայտարարել է, որ ահաբեկչության պատճառով Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի «Բեշիքթաշ» - «Անթալիասփոր» հանդիպումը, որը պետք է կայանար ժամը 20:00-ին «Վոդաֆոն Պարկում», հետաձգվել է անորոշ ժամանակով[39][40][41]։ Մի քանի ֆուտբոլային ակումբներ իրենց ցավակցությունն են հայտնել[41]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Ալբանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Կանադան, Կոսովոն, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Հնդկաստանը, Հորդանանը, Հունաստանը, Ղազախստանը, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Մոլդովան, Նիդեռլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Պակիստանը, Պաղեստինը, Ռումինիան, Ռուսաստանը, Սոմալին, Վրաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ֆրանսիան դատապարտել են հարձակումը և իրենց ցավակցություններն են հայտնել[42][43]։ Ցավակցություններ են հայտնել նաև միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրոպական խորհուրդը[44], ՆԱՏՕ[45] և Թյուրքական պետությունների կազմակերպությունը (OTS)[46]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soylu, Ragip (2022 թ․ նոյեմբերի 14). «Turkey blames deadly Istanbul blast on PKK, arrests 46 people». Middle East Eye (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «HSM denies involvement in Istanbul explosion, calls for its exposure». Firat News Agency. 2022 թ․ նոյեմբերի 14.
  3. «Istanbul bomber believed to have Kurdish links but Islamic State ties possible – senior official». Reuters. 2022 թ․ նոյեմբերի 14.
  4. «PKK saldırıyı üstlenmedi; Türk yetkili IŞİD'i dışlamadıklarını söyledi». Euronews. 2022 թ․ նոյեմբերի 14.
  5. «PKK dissociates itself from Istanbul bombing after Turkish government accusations». MSN.
  6. «HSM denies involvement in Istanbul explosion, calls for its exposure». Firat News Agency.
  7. «Kurdish militants deny Turkish claims they carried out Istanbul attack». The Guardian. 2022 թ․ նոյեմբերի 14.
  8. «Taksim İstiklal Caddesi'nde patlama: 6 ölü, 81 yaralı». Sözcü (թուրքերեն). 2022 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. English, Duvar (2022 թ․ նոյեմբերի 13). «Explosion hits Istanbul's Istiklal Avenue». Gazete Duvar (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Woman may be involved in Istanbul 'terror attack' that killed at least six - Turkey». The Independent (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Deadly explosion hits busy pedestrian street in Istanbul». The Independent. 2022 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  12. Gauthier-Villars, David; Ceylan, Azra; Toksabay, Ece (2022 թ․ նոյեմբերի 13). «Six dead in Istanbul blast, Erdogan says it 'smells like terrorism'». Reuters.
  13. «Turkish police arrest 46 people over Istanbul blast» (անգլերեն). Al Jazeera. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Güzel, Mehmet. «Turkey detains 1, suspects Kurdish militants behind bombing». ABC News. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. Soylu, Ragip (2022 թ․ նոյեմբերի 14). «Turkey blames deadly Istanbul blast on PKK, arrests 46 people». Middle East Eye.
  16. 16,0 16,1 16,2 Michaelson, Ruth (2022 թ․ նոյեմբերի 14). «Kurdish militants deny Turkish claims they carried out Istanbul attack». The Guardian (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. Spicer, Jonathan; Kucukgocmen, Ali; Toksabay, Ece (2022 թ․ նոյեմբերի 14). «Turkey blames deadly bomb on Kurdish militants; PKK denies involvement» (անգլերեն). Reuters. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. 18,0 18,1 18,2 Yan, Isil Sariyuce,Sophie Tanno,Holly (2022 թ․ նոյեմբերի 13). «Istanbul blast that killed 6 and injured 81 is considered a terrorist attack, Turkish vice president says» (անգլերեն). CNN. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. «Deadly explosion hits busy pedestrian street in Istanbul». The Independent (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  20. «Emniyet, laboratuvar sonuçlarını paylaştı: Patlamada TNT kullanıldı» (թուրքերեն). Halk TV. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. Hubbard, Ben (2022 թ․ նոյեմբերի 14). «Deadly Bombing in Istanbul Is Being Investigated as a Terrorist Attack». The New York Times. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Istanbul: Recep Tayyip Erdoğan spricht nach Explosion von »hinterhältigem Anschlag«». Der Spiegel (գերմաներեն). 2022 թ․ նոյեմբերի 13. ISSN 2195-1349. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Live updates: At least six killed, 81 injured in explosion on İstanbul's İstiklal Avenue». Bianet. 2022 թ․ նոյեմբերի 13.
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Anschlag in Istanbul: Fahndung nach Verdächtiger läuft». Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն). ISSN 0174-4909. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  25. Singh, Anamica (2022 թ․ նոյեմբերի 14). «Twenty-two, including bomber, detained for Istanbul blast that killed 6». WION. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  26. 26,0 26,1 «Pentagon 2020 budget allocates $550 million for Kurdish forces in Syria». Ahval. 2019 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  27. «Turkish Minister Says Deadly Gun Attack Was 'America-Based». VOA (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  28. Sabah, Daily (2022 թ․ օգոստոսի 19). «No PKK terrorists will remain in rural Türkiye by 2023: Minister Soylu». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. «Istanbul police says Syrian woman main suspect, detains 46 over bombing». Reuters. 2022 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. 30,0 30,1 «Lawyer accused of planting bomb in Taksim spends night at courthouse after harassment». Bianet. 2022 թ․ դեկտեմբերի 14.
  31. «Turkey: Several killed and wounded after explosion hits Istanbul's busy Istiklal street». Middle East Eye. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  32. «Taksim'deki terör saldırısıyla ilgili savcılıktan görülmemiş talep» (թուրքերեն). Halk TV. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  33. «Taksim'deki patlamanın ardından mahkemeden dikkat çeken 'şüpheli' kararı». soL (թուրքերեն). 2022 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  34. «Taksim'deki patlamaya siyasilerden tepkiler». Evrensel.net. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  35. «Taksim'deki patlamaya ilişkin siyasilerden taziye mesajı». Ensonhaber (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  36. «Son dakika... Cumhurbaşkanı Erdoğan'dan İstiklal Caddesi'ndeki patlamaya ilişkin açıklama». Hürriyet Daily News (թուրքերեն). DHA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  37. «Kılıçdaroğlu'ndan patlamaya ilişkin açıklama: Her türlü teröre karşı ortak ses çıkarmak ve terörü lanetlemek zorundayız». T24 (trk). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. 38,0 38,1 Stewart, Daniel (2022 թ․ նոյեմբերի 13). «Turkish opposition deplores deaths in Istanbul blast». 360 News (անգլերեն).
  39. «Beşiktaş-Antalyaspor maçı ertelendi». TRT Spor (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  40. Владислав Туманов. «Матч «Бешикташа» и «Антальяспора» перенесён из-за взрыва в Стамбуле». Чемпионат (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  41. 41,0 41,1 «Turkish Super Lig match postponed after Istanbul explosion». aa.com.tr. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  42. «World leaders send condolences to Türkiye over Istiklal Street blast» (անգլերեն). TRT World. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  43. «Int'l community sends condolences after Istanbul terrorist attack». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
  44. Charles Michel [@charlesmichel] (November 13, 2022). «Horrific news from #Istanbul tonight» (Թվիթ). Վերցված է 14 November 2022-ին – via Թվիթթեր.
  45. Jens Stoltenberg [@jensstoltenberg] (November 13, 2022). «Shocking images from #Istanbul. [...]» (Թվիթ). Վերցված է 14 November 2022-ին – via Թվիթթեր.
  46. «Message of OTS regarding the explosion in Istanbul today». Organization of Turkic States. 2022 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.