Մերալ Աքշեներ
| Մերալ Աքշեներ թուրքերեն՝ Meral Akşener | |
| Կուսակցություն՝ | True Path Party?, Ազգայնական շարժման կուսակցություն[1] և Լավ կուսակցություն[2] |
|---|---|
| Կրթություն՝ | Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետ, Մարմարա համալսարան և Ստամբուլի համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | իսլամ |
| Ծննդյան օր | հուլիսի 8, 1956[3] (70 տարեկան) |
| Ծննդավայր | Իզմիթ, Թուրքիա[3] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | թուրքերեն՝ Meral Gürer |
| Կայք՝ | meralaksener.com.tr |
| Ինքնագիր | |
Մերալ Աքշեներ (թուրքերեն՝ Meral Akşener, հուլիսի 8, 1956[3], Իզմիթ, Թուրքիա[3]), թուրք քաղաքական գործիչ։ Եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարար, խորհրդարանի փոխխոսնակ։ 2016 թվականին Ազգայնական շարժման կուսակցության (MHP) շրջանակներում ընդդիմադիր խմբին առաջնորդել է կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի դեմ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերալ Աքշեները ծնվել է 1956 թվականի հուլիսի 8-ին Իզմիթում, Թահիր Օմերի և Սիդդիկայի ընտանիքում[4][5]։
Ստամբուլի համալսարանում ուսանել է պատմություն։ Գիտական աստիճան ստացել է Մարմարա համալսարանի Սոցիալական գիտությունների ինստիտուտից։ Նախքան քաղաքականությամբ զբաղվելը դասավանդել է Յիլդիզի տեխնիկական համալսարանում, Իզմիթի և Մարմարայի համալսարաններում[5]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքականություն մտել է 1995 թվականի ընդհանուր ընտրությունների ժամանակ որպես Ստամբուլի մարզի պատգամավոր Ճշմարիտ ուղի կուսակցությունից (DYP)։ 1996 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 1997 թվականի հունիսի 30-ը եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեհմեթ Ագարին, որը հրաժարական էր ներկայացրել Սուսուրլուկյան սկանդալի արդյունքում[5]։
Աքշեները վերընտրվել է խորհրդարանում որպես Քոջայելիի մարզի պատգամավոր։ Ավելի ուշ վերընտրվել է 2007 և 2011 թվականների ընդհանուր ընտրությունների ժամանակ՝ որպես Ստամբուլի մարզի պատգամավոր Ազգայնական շարժման կուսակցությունից (MHP).[5]։
2007 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2015 թվականի հունիսի 7-ը Աքշեներն եղել է խորհրդարանի փոխխոսնակը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.workwithdata.com/person/meral-aksener-1956
- ↑ https://www.mardinlife.com/meral-aksener-kimdir-nereli-kac-yasinda-meral-aksener-hangi-partide-gorevli-nerelerde-gorevli-evli-mi.html
- 1 2 3 4 http://www.hurriyet.com.tr/haberleri/meral-aksener
- ↑ «Biography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
- 1 2 3 4 5 «Türkiye Büyük Millet Meclisi 23. Dönem Milletvekili-Meral Akşener» (Turkish). TBMM. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մերալ Աքշեներ կատեգորիայում։ |
- Ազգայնական շարժում կուսակցության քաղաքական գործիչներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թուրքիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Թուրք ազգայնականներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրքիայի 20-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 21-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 23-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 24-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի 25-րդ գումարման մեջլիսի պատգամավորներ
- Թուրքիայի կառավարության կին նախարարներ
- Թուրքիայի կին քաղաքական գործիչներ
- Պանթյուրքիստներ
- Ստամբուլի պատգամավորներ
- Թուրքիայի քաղաքական կուսակցությունների առաջնորդներ
- Թուրք կին ակադեմիկոսներ