Ազգայնական շարժում կուսակցություն (Թուրքիա)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ազգայնական շարժում կուսակցություն թուրքերեն՝ Milliyetçi Hareket Partisi | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Դևլեթ Բահչելի |
| Կարգախոս | Bizimle Yürü Türkiye ("Քայլի՛ր մեզ հետ, Թուրքիա") |
| Հիմնադիր | Ալփարսլան Թյուրքեշ |
| Հիմնադրված | փետրվարի 9, 1969 |
| Գաղափարախոսություն | թուրքական ազգայնականություն, համաթյուրքականություն, Աջաթևյան պոպուլիզմ, եվրոսկեպտիցիզմ, Turanism?, ազգային պահպանողականություն, Սոցիալական պահպանողականություն, Մշակութային ազգայնականություն, Idealism (Turkey)?, ազգայնականություն և հակակոմունիզմ |
| Քաղաքական հայացք | ծայրահեղ աջեր և աջական |
| Պաշտոնական գույն(եր) | կարմիր և սպիտակ |
| Շտաբ | Ehlibeyt Mh. Ceyhun Atuf Kansu Cd No:128, 06105 Անկարա, Թուրքիա |
| Թերթ | Ortadoğu |
| Նախորդ | Republican Villagers Nation Party? |
| Կայք | mhp.org.tr |
Ազգայնական շարժում կուսակցություն, ԱՇԿ (թուրքերեն՝ Milliyetçi Hareket Partisi, MHP), թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցություն։ Ստեղծել է 1969 թվականին Ալփարսլան Թյուրքեշը Ազգային հանրապետական գյուղացիական կուսակցության հիման վրա։ Դավանում է պանթյուրքիզմի և Երրորդ ճանապարհի աջ ռադիկալ գաղափարախոսությունը։ 1970-ականներին կուսակցություննը ընդգծում էր հակահամայնավարության և հակախորհրդայնականության գաղափարները, մասնակցում էր «Գլադիո» գործողությանը։ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո նրա գործունեությունն արգելված է։ Շարունակել է իր գործունեությունը սահմանադրական կարգուկանոններին վերադարձի ժամանակ։ 1990-ականներին կենտրոնացել է քրդական անջատողական շարժման հակազդելու վրա։ Այս կուսակցությունը զբաղեցնում է թուրքական քաղաքական համակարգի աջ ծայրահեղական մասը։ Գտնվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցության ընդդիմության մեջ։ Կուսակցության տրամադրության տակ է երիտասարդական ռազմականացված «Գորշ գայլեր» կազմակերպությունը։ Ալփարսլան Թյուրքեշի մահից հետո կուսակցության նախագահն է դարձել Դևլեթ Բահչելին։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգայնական շարժում կուսակցություն (Թուրքիա)» հոդվածին։ |
| ||||||||||||||