Ահաբեկչություն Ստամբուլում ( 2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահաբեկչություն Ստամբուլում
Memorial point after the 2022 Istanbul attack 08.jpg
Հուշավայր ահաբեկչությունից հետո
Տեսակահաբեկչական հարձակում պայթյունով և ահաբեկչական ակտ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Գրոհի վայրՍտամբուլ
ՏեղադրանքԻստիկլյալ պողոտա
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվնոյեմբերի 13, 2022
Գրոհի միջոցպայթյուն
ԶենքՌումբ
Զոհվածներ8
Վիրավորներ81
Ահաբեկիչներ
Commons-logo.svg 2022 Istanbul bombing Վիքիպահեստում

Ստամբուլի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 16:13-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բեյօղլու շրջանի Իսթիքլյալ պողոտայում[8][9]։ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Ըստ թուրքական տեղեկությունների՝ հարձակման գլխավոր կասկածյալն է Ահլամ Ալբաշիր անունով Հալի Մոհամեդ ծածկանունով կինը, որը պայուսակ է թողել պողոտայում։ Պայթյունից հետո մեկ ժամվա ընթացքում թուրքական իշխանությունները ժամանակավոր արգելք են դրել պայթյունի մասին լուրերի հրապարակման վրա։ Թեև ոչ մի ահաբեկչական խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, թուրքական իշխանությունները կասկածում են, որ հարձակման հետևում կանգնած են քուրդ անջատողականները[10][11]։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։

Ստամբուլ քաղաքն արդեն 2015 և 2016 թվականներին ահաբեկչական հարձակումների թիրախ էր դարձել «Իսլամական պետության» (ISIS) և «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) հետ կապված զինյալների կողմից[12]։

Հաջորդ օրը` նոյեմբերի 14-ին ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ կասկածել է Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդական Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD) և հայտարարել է ահաբեկչին և 46 հոգու ձերբակալության մասին[13]։ Նա պնդում է, որ հարձակումը պատվիրվել է սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքից[14][15]։ Սակայն, Քրդական բանվորական կուսակցությունը հրաժարվել է պատասխանատվությունից՝ մեղադրելով Թուրքիային պայթյունը կազմակերպելու մեջ՝ հաշվեհարդարն արդարացնելու համար[16][17]։

Պայթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլի եվրոպական մասում՝ Բեյօղլու շրջանի Իսթիքլյալ պողոտայում[16]։ Իսթիքլյալ պողոտան հայտնի զբոսաշրջային տարածք է և դեպի Թաքսիմ հրապարակ տանող գլխավոր ճանապարհներից մեկը[18]։ Թուրքական OdaTV լրատվական պորտալի փոխանցմամբ՝ պայթյունի պատճառը եղել է անհայտ կնոջ թողած ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը պարունակել է տրոտիլ[19][20]։ Ռումբը պայթել է առևտրի խանութի դիմաց, և պայթյունի պահին տարածքը սովորականից ավելի մարդաշատ էր, քանի որ մոտակայքում ֆուտբոլային ակումբ էր խաղալու[21]։ Պայթյունի հետևանքով վնասվել են փողոցի բազմաթիվ շենքեր, սոցցանցերում հայտնվել են արյունահոսող մարդկանց կադրեր[22]։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու շտապօգնությունը՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար[23]։ Ոստիկանությունը պայթյունի վայրի շրջակայքը շրջափակել է և արգելել մարդկանց գալ Իսթիքլյալ պողոտա և Թաքսիմ հրապարակ[23]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 81 մարդ[14]։ Մահացածները պատկանել են երեք ընտանիքի, որոնց թվում են 15-ամյա և 9-ամյա երեխա[14]։ Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հայտնել է, որ սպանված վեց մարդկանց թվում են նախարարության աշխատակից Յուսուֆ Մեյդանը և նրա դուստրը՝ Էքրինը[18]։ Հիվանդանոցում բուժվող 81 վիրավորներից 39-ը դուրս են գրվել նույն օրը, իսկ հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում[24]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հարձակումից անմիջապես հետո հետաքննություն է սկսել, և գործով նշանակվել է առնվազն ութ դատախազ[18]։ Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ մի կնոջ նկարահանել են նստարանին մոտ 40 րոպե նստած, և որ նա հեռացել է պայթյունից քիչ առաջ[24]։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է հարձակումը, իսկ Ստամբուլի նահանգապետը հայտնել է, որ համոզված է, որ դա ահաբեկչություն է[22]։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պաշտոնապես մեղադրեց Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) հարձակման հետևում կանգնած լինելու մեջ և հայտարարեց ահաբեկչի և ևս քսանմեկ հոգու ձերբակալության մասին[25]։ Սոյլուն պնդել է նաև, որ հարձակումն իրականացվել է PKK-ի կողմից՝ ի պատասխան թուրքական ներխուժման Սիրիայի հյուսիս-արևելքում և քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական «Ժողովրդական պաշտպանության միավորումներին» (YPG) աջակցելու համար[1][26][14]։ Նա ավելի վաղ մեղադրել էր Միացյալ Նահանգներին սեպտեմբերին Թուրքիայի հարավում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման համար և ասել, որ Միացյալ Նահանգները 2019 թվականից ի վեր ֆինանսավորել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) մինչև 2 միլիարդ դոլարով[27][28][26]։

Հարձակման գլխավոր կասկածյալ՝ Սիրիայի քաղաքացի Հալի Մոհամեդ ծածկանունով Ահլամ Ալբաշիրը, 21 տարբեր հասցեների հետ կապերով ձերբակալվել է, թուրքական ոստիկանությունը պնդել է, որ նա հաստատել է իր պատկանելությունը PKK-ի և YPG-ի հետ[29], և որ նրանց կողմից Սիրիայում վերապատրաստվել է որպես հատուկ հետախույզ, և Թուրքիա է մտել՝ Աֆրինի շրջանով[16]։

Իրավաբան, Մարդու իրավունքների ասոցիացիայի անդամ Ջիյան Թոսունին ծայրահեղ աջ «Հաղթանակ» կուսակցության քաղաքական գործիչ Ադամ Թասկայան մեղադրել է PKK-ի պատվերով ռումբը տեղադրելու մեջ[30]։ Դրանից հետո նրան բազմիցս սպառնացել են և տուն վերադառնալու փոխարեն նա նախընտրել է մնալ դատարանում[30]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունից մոտ մեկ ժամ անց Ստամբուլի քրեական դատարանի կողմից արգելք է դրվել դեպքի հետ կապված բոլոր տեսողական և աուդիո նորությունների և սոցիալական ցանցերի համար[31]։ Թույլատրվում է հաղորդել միայն պետական պաշտոնյաների հետ հարցազրույցները[24]։ Դրանից հետո CNN Türk-ը և TRT-ն դադարեցրել են միջադեպի մասին հաղորդումները[22]։ Ինտերնետի արագությունը ողջ Թուրքիայում և մուտքը սոցիալական մեդիա հարթակներ, ինչպիսիք են Twitter-ը, Instagram-ը և Youtube-ը, զգալիորեն նվազել են իրադարձությունից հետո[24]։

Ստամբուլի հակաահաբեկչական գրասենյակը որոշել է կասեցնել կասկածյալների, ինչպես նաև համացանցի օգտատերերի պաշտպանության իրավունքները, ովքեր սոցիալական ցանցերում հարձակման մասին «բացասական տեղեկատվություն» են տարածել[32][33]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն զննել է պայթյունի վայրը, իսկ առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ասել է, որ տուժածները բուժվում են մոտակա հիվանդանոցներում[23]։ Բազմաթիվ քաղաքական առաջնորդներ իրենց ցավակցությունն են հայտնել լրատվամիջոցներին՝ նշելով նաև, որ իրադարձությունը ահաբեկչության դեպք է[34][35]։ Նախագահ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դավաճանական հարձակումից հետո դեպքի վայր են ժամանել մեր ոստիկանները, իսկ մեր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին տիրելու ջանքերը չեն հասնի իրենց նպատակին ոչ այսօր, ոչ էլ ապագայում, ինչպես երեկ ձախողվեցին»[36]։

Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հարձակումից անմիջապես հետո ասել է.«Մենք պետք է համախմբվենք բոլոր տեսակի ահաբեկչության դեմ։ Մենք պետք է միասնական ձայն բարձրացնենք ահաբեկչության բոլոր ձևերի դեմ և պետք է դատապարտենք ահաբեկչությունը։ Անկախ նրանից, թե որտեղից է գալիս ահաբեկչությունը, ինչ աղբյուր էլ որ լինի, այս երկրում ապրող 85 միլիոն մարդ պետք է նույն բանն ասի։ Նրանք պետք է անիծեն ահաբեկչությունը, նրանց, ովքեր դա իրականացնում են և նրանց, ովքեր սատարում են դրան։ Երբ մենք դա անենք, մենք կունենանք սրտի միասնություն, ավելի լավ կլինի, որ մենք գրկենք միմյանց»[37]։

Լավ կուսակցության (İYİ) նախագահ Մերալ Աքշեները դատապարտել է հարձակումը. «Ես խստորեն դատապարտում եմ այս ստոր հարձակումը։ Մենք կցանկանայինք, որ մեղավորները որքան հնարավոր է շուտ բռնվեն»[38]։

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտնել է իր «խորը վիշտն ու ցավը պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են մեր վեց համաքաղաքացիներ, ևս 81-ը վիրավորվել են», հավելելով, որ «Մեծ է մեր վիշտն ու ցավը, Աստծո ողորմությունն ենք մաղթում զոհված քաղաքացիներին»[38]։ Հարձակումը դատապարտել է նաև բանտարկված HDP-ի նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշը[1]։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հայտարարել է, որ ահաբեկչության պատճառով Թուրքիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի «Բեշիքթաշ» - «Անթալիասփոր» հանդիպումը, որը պետք է կայանար ժամը 20:00-ին «Վոդաֆոն Պարկում», հետաձգվել է անորոշ ժամանակով[39][40][41]։ Մի քանի ֆուտբոլային ակումբներ իրենց ցավակցությունն են հայտնել[41]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Ալբանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Կանադան, Կոսովոն, Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Հնդկաստանը, Հորդանանը, Հունաստանը, Ղազախստանը, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Մոլդովան, Նիդեռլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Պակիստանը, Պաղեստինը, Ռումինիան, Ռուսաստանը, Սոմալին, Վրաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ֆրանսիան դատապարտել են հարձակումը և իրենց ցավակցություններն են հայտնել[42][43]։ Ցավակցություններ են հայտնել նաև միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրոպական խորհուրդը[44], ՆԱՏՕ[45] և Թյուրքական պետությունների կազմակերպությունը (OTS)[46]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Soylu Ragip (14 November 2022)։ «Turkey blames deadly Istanbul blast on PKK, arrests 46 people»։ Middle East Eye (անգլերեն)։ Վերցված է 14 November 2022 
  2. «HSM denies involvement in Istanbul explosion, calls for its exposure»։ Firat News Agency։ 14 November 2022 
  3. «Istanbul bomber believed to have Kurdish links but Islamic State ties possible – senior official»։ Reuters։ 14 November 2022 
  4. «PKK saldırıyı üstlenmedi; Türk yetkili IŞİD'i dışlamadıklarını söyledi»։ Euronews։ 14 November 2022 
  5. «PKK dissociates itself from Istanbul bombing after Turkish government accusations»։ MSN 
  6. «HSM denies involvement in Istanbul explosion, calls for its exposure»։ Firat News Agency 
  7. «Kurdish militants deny Turkish claims they carried out Istanbul attack»։ The Guardian։ 14 November 2022 
  8. «Taksim İstiklal Caddesi’nde patlama: 6 ölü, 81 yaralı»։ Sözcü (թուրքերեն)։ 2022-11-13։ Վերցված է 2022-11-13 
  9. English Duvar (13 November 2022)։ «Explosion hits Istanbul's Istiklal Avenue»։ Gazete Duvar (tr-TR)։ Վերցված է 13 November 2022 
  10. «Woman may be involved in Istanbul 'terror attack' that killed at least six - Turkey»։ The Independent (անգլերեն)։ 13 November 2022։ Վերցված է 13 November 2022 
  11. «Deadly explosion hits busy pedestrian street in Istanbul»։ The Independent։ 13 November 2022։ Վերցված է 13 November 2022 
  12. Gauthier-Villars David, Ceylan Azra, Toksabay Ece (13 November 2022)։ «Six dead in Istanbul blast, Erdogan says it 'smells like terrorism'»։ Reuters 
  13. «Turkish police arrest 46 people over Istanbul blast» (անգլերեն)։ Al Jazeera։ Վերցված է 14 November 2022 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Güzel Mehmet։ «Turkey detains 1, suspects Kurdish militants behind bombing»։ ABC News։ Վերցված է 14 November 2022 
  15. Soylu Ragip (14 November 2022)։ «Turkey blames deadly Istanbul blast on PKK, arrests 46 people»։ Middle East Eye 
  16. 16,0 16,1 16,2 Michaelson Ruth (14 November 2022)։ «Kurdish militants deny Turkish claims they carried out Istanbul attack»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 14 November 2022 
  17. Spicer Jonathan, Kucukgocmen Ali, Toksabay Ece (14 November 2022)։ «Turkey blames deadly bomb on Kurdish militants; PKK denies involvement» (անգլերեն)։ Reuters։ Վերցված է 14 November 2022 
  18. 18,0 18,1 18,2 Yan Isil Sariyuce,Sophie Tanno,Holly (13 November 2022)։ «Istanbul blast that killed 6 and injured 81 is considered a terrorist attack, Turkish vice president says» (անգլերեն)։ CNN։ Վերցված է 13 November 2022 
  19. «Deadly explosion hits busy pedestrian street in Istanbul»։ The Independent (անգլերեն)։ 2022-11-13։ Վերցված է 2022-11-13 
  20. «Emniyet, laboratuvar sonuçlarını paylaştı: Patlamada TNT kullanıldı» (թուրքերեն)։ Halk TV։ Վերցված է 14 November 2022 
  21. Hubbard Ben (14 November 2022)։ «Deadly Bombing in Istanbul Is Being Investigated as a Terrorist Attack»։ The New York Times։ Վերցված է 14 November 2022 
  22. 22,0 22,1 22,2 «Istanbul: Recep Tayyip Erdoğan spricht nach Explosion von »hinterhältigem Anschlag«»։ Der Spiegel (գերմաներեն)։ 13 November 2022։ ISSN 2195-1349։ Վերցված է 13 November 2022 
  23. 23,0 23,1 23,2 «Live updates: At least six killed, 81 injured in explosion on İstanbul's İstiklal Avenue»։ Bianet։ 13 November 2022 
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Anschlag in Istanbul: Fahndung nach Verdächtiger läuft»։ Frankfurter Allgemeine Zeitung (գերմաներեն)։ ISSN 0174-4909։ Վերցված է 13 November 2022 
  25. Singh Anamica (14 November 2022)։ «Twenty-two, including bomber, detained for Istanbul blast that killed 6»։ WION։ Վերցված է 14 November 2022 
  26. 26,0 26,1 «Pentagon 2020 budget allocates $550 million for Kurdish forces in Syria»։ Ahval։ 12 March 2019։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2021-ին։ Վերցված է 14 November 2022 
  27. «Turkish Minister Says Deadly Gun Attack Was 'America-Based»։ VOA (անգլերեն)։ Վերցված է 14 November 2022 
  28. Sabah Daily (19 August 2022)։ «No PKK terrorists will remain in rural Türkiye by 2023: Minister Soylu»։ Daily Sabah (en-US)։ Վերցված է 14 November 2022 
  29. «Istanbul police says Syrian woman main suspect, detains 46 over bombing»։ Reuters։ 14 November 2022։ Վերցված է 14 November 2022 
  30. 30,0 30,1 «Lawyer accused of planting bomb in Taksim spends night at courthouse after harassment»։ Bianet։ 14 December 2022 
  31. «Turkey: Several killed and wounded after explosion hits Istanbul's busy Istiklal street»։ Middle East Eye։ Վերցված է 13 November 2022 
  32. «Taksim'deki terör saldırısıyla ilgili savcılıktan görülmemiş talep» (թուրքերեն)։ Halk TV։ Վերցված է 14 November 2022 
  33. «Taksim'deki patlamanın ardından mahkemeden dikkat çeken 'şüpheli' kararı»։ soL (թուրքերեն)։ 13 November 2022։ Վերցված է 14 November 2022 
  34. «Taksim'deki patlamaya siyasilerden tepkiler»։ Evrensel.net։ Վերցված է 13 November 2022 
  35. «Taksim'deki patlamaya ilişkin siyasilerden taziye mesajı»։ Ensonhaber (թուրքերեն)։ Վերցված է 14 November 2022 
  36. «Son dakika... Cumhurbaşkanı Erdoğan'dan İstiklal Caddesi'ndeki patlamaya ilişkin açıklama»։ Hürriyet Daily News (թուրքերեն)։ DHA։ Վերցված է 13 November 2022 
  37. «Kılıçdaroğlu'ndan patlamaya ilişkin açıklama: Her türlü teröre karşı ortak ses çıkarmak ve terörü lanetlemek zorundayız»։ T24 (trk)։ Վերցված է 13 November 2022 
  38. 38,0 38,1 Stewart Daniel (13 November 2022)։ «Turkish opposition deplores deaths in Istanbul blast»։ 360 News (en-ZA) 
  39. «Beşiktaş-Antalyaspor maçı ertelendi»։ TRT Spor (թուրքերեն)։ Վերցված է 2022-11-13 
  40. Владислав Туманов։ «Матч «Бешикташа» и «Антальяспора» перенесён из-за взрыва в Стамбуле»։ Чемпионат (ռուսերեն)։ Վերցված է 2022-11-13 
  41. 41,0 41,1 «Turkish Super Lig match postponed after Istanbul explosion»։ aa.com.tr։ Վերցված է 2022-11-14 
  42. «World leaders send condolences to Türkiye over Istiklal Street blast» (անգլերեն)։ TRT World։ Վերցված է 14 November 2022 
  43. «Int'l community sends condolences after Istanbul terrorist attack»։ Daily Sabah (en-US)։ 14 November 2022։ Վերցված է 14 November 2022 
  44. Charles Michel [charlesmichel] (13 November 2022)։ «Horrific news from #Istanbul tonight.» (Թվիթ)։ Վերցված է 14 November 2022 
  45. Jens Stoltenberg [jensstoltenberg] (13 November 2022)։ «Shocking images from #Istanbul. [...]» (Թվիթ)։ Վերցված է 14 November 2022 
  46. «Message of OTS regarding the explosion in Istanbul today»։ Organization of Turkic States։ 13 November 2022։ Վերցված է 14 November 2022