«Սպիտակ ձի» (անգլ.՝ The Pale Horse), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վիպակն է, որը գրվել է 1961 թվականին։ Գրքում ներկա է Քրիստիի ամենահայտնի կերպարներից մեկը՝ դետեկտիվ գրող Ադրիանա Օլիվերը։ Բնագրում առանձնատան անվանումը «Գունատ ձի» է, որը վերցված է Հայտնություն գրքի տեքստից։
Երիտասարդ Մարկ Իստերբրուկը որոշում է պարզել այն խորհրդավոր հանգամանքները, որոնք կապված են խորհրդավոր մահերի շարքի հետ։ Ոչ ոք նրան լուրջ չի ընդունում։ Մարկին համաձայնվում է օգնել միայն Ջինջեր Կորիգանը՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկ, ով արկածներ է փնտրում։ Այդ ժամանակ ոստիկանության տեսուչ Լեժենը հետաքննում է Հայր Գորման քահանայի սպանությունը, որի ժամանակ գտնվել էր մի թուղթ, որում գրված էր մի քանի անուններ։ Ինչպես պարզվում է, այդ բոլոր մարդիկ մահացած էին։
Հերոսներից Ռոուդը և նրա անուսին մայոր Դեսպարդը նախկին եղել են Սեղանի վրայի խաղաքարտերը վիպակում, որտեղ նաև կա Արիանդա Օլիվերը։ Այնտեղ նրանք առաջին անգամ հանդիպում և սիրահարվում են, իսկ այստեղ նրանք արդեն ամուսնացած են։
Վիպակում մեջբերված թալիում թունավոր թույնը նույնիսկ մի քանի անգամ փրկել է մարդկանց կյանքը։ 1977 թվականինԼոնդոնի հիվանդանոցներից մեկում մի աղջիկ է դիմում, ով հիվանդացել էր անհայտ հիվանդությամբ։ Մի բուժքույր, կարդալով վիպակը, հասկանում է, որ դա տիպիկ թալիումի թունավորում է։ Ձեռնարկվում են միջոցներ, և աղջիկը վերականգնվում է թունավորումից։ Նույն թվականին, բայց ԽՍՀՄ-ում, նույնպես լինում է թալիումով թունավորման դեպք։ Այդ գործը հետաքննում է քննիչ Յամպոլսկին, ով կարդացել էր այդ ժամանակ հրատարակված Ագաթա Քրիստիի գրեթե բոլոր գրքերը։ Նա առաջինն էր հասկացել թունավորման պատճառը, որը տևել էր 2 տարի։ Այդ դեպքերի գլխավոր մեղավորը տնային բռնակալ Դմիտրի Փարաֆոնովն էր, ով հետագայում դատապարտվում է գնդակահարման։ Մանրամասները պատմվում են «Հետաքննությունը վարել են...»-ի թողարկումներից մեկում։
1977 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմը, սակայն այնտեղ բացակայում էր Ադրիանա Օլիվերը և ներառված էր նոր կերպար՝ Ջիմ Բաթլը։
2011 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմ՝ «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ բացակայում է Տիկին Օլիվերը և ներառված է Միսս Մարփլը։