Թինա Թըրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Tina Turnerից)
Թինա Թըրներ
TinaTurner PrivateDancer.png
Բնօրինակ անուն անգլ.՝ Tina Turner
Ի ծնե անուն անգլ.՝ Anna Mae Bullock
Ծնվել է նոյեմբերի 26, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (77 տարեկան)
Nutbush, Tennessee, Թենեսի
Երկիր Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ժանրեր ռոք և սոուլ
Մասնագիտություն երգիչ, դերասան, պարող, երաժիշտ, գրող, պարուսույց, ինքնակենսագիր, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Երգչաձայն կոնտրալտո
Լեյբլ Capitol Records, EMI, United Artists Records, Parlophone և Virgin Records
Ամուսին Էրվին Բախ
Կայք tinaturnerofficial.com

Թինա Թըրներ (անգլ.՝ Tina Turner, ի ծնե՝ Աննա Մաի Բալոկ, անգլ.՝ Anna Mae Bullock, նոյեմբերի 26, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:26|2|0}})[1], Nutbush, Tennessee, Թենեսի)[2][3], ամերիկացի երգչուհի, պարուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։

Ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, 2013 թվականին դարձել է Շվեյցարիայի քաղաքացի։

Իր կարիերան սկսել է 1958 թվականին՝ երգելով Այկ Թըրների Kings of Rhythm խմբի հետ․ առաջին անգամ ձայնագրվել է Little Ann կեղծանունով[4]։ Թինա Թըրներ անունով ներկայանալ սկսել է 1960 թվականին որպես Այկ և Թինա Թըրներներ դուետի անդամ[5]։ Հաջողության է հասել դուետի մի շարք հիթերի շնորհիվ, որոնցից են՝ "A Fool in Love",[6] "River Deep – Mountain High" (1966), "Proud Mary" (1971) և "Nutbush City Limits" (1973), որն ինքն է հեղինակել։ Իր I, Tina ինքնակենսագրության մեջ նա ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքեր, որոնց ինքը ենթարկվել է նախքան 1976 թվականին Այկ Թըրներից բաժանվելը և ամուսնալուծվելը 1978 թվականին։

Ամուսնալուծությունից հետո Թինա Թըրները վերսկսել է իր կարիերան կենդանի ելույթներով։ 1983 թվականին թողարկել է "Let's Stay Together" սինգլը, 1984 թվականին՝ իր հինգերորդ Private Dancer ստուդիական ալբոմը, որ ունեցել է համաշխարհային հաջողություն։ Ալբոմը ներառում է "What's Love Got to Do with It երգը, որ դարձել է Թինա Թըրների մեծագույն հիթը և արժանացել չորս «Գրեմմի» մրցանակի, այդ թվում նաև Տարվա ձայնագրություն անվանակարգում։ Թինա Թըրները շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական և 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, որոնցից Break Every Rule և Foreign Affair ստացել են պլատինե հավաստագրեր տարբեր երկրներում, ինչպես նաև բազմաթիվ սինգլներ, այդ թվում՝ "We Don't Need Another Hero (Thunderdome)", "Typical Male", "The Best", "I Don't Wanna Fight" և "GoldenEye" երգը 1995 թվականին ստեղծված և Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։ 1993 թվականին "What's Love Got to Do with It" երգի խորագիրն օգտագործվել է որպես կենսագրական ֆիլմի վերնագիր, որ ստեղծվել է երգչուհու ինքնակենսագրության հիման վրա։ Երգչուհու կարիերային զուգահեռ Թինա Թըրները հաջողությամբ նկարահանվել է ֆիլմերում, այդ թվում կատարել է Էյսիդ թագուհու դերը 1975 թվականին «Թոմի» ռոք մյուզիքլում, Մել Գիբսոնի հետ նկարահանվել է «Խենթ Մաքսը որոտի գմբեթի ներքո» ֆիլմում, իսկ 1993 թվականին նկարահանվել է «Վերջին կինոհերոսը» ֆիլմում (կամեո)։

Լինելով բոլոր ժամանակների աշխարհում ամենաշատ ձայնագրություններ վաճառած արտիստներից մեկը՝ Թինա Թըրները ստացել է Ռոք-ն-ռոլի թագուհի անունը[7][8][9]։ Նա համարվում է ռոք-ն-ռոլ ժանրի ամենահաջողակ երգչուհին[10], որ ստացել է տասնմեկ «Գրեմմի», այդ թվում ութ մրցութային և երեք «Գրեմմիի փառքի սրահի» մրցանակներ։ Թինա Թըրները նաև վաճառել է ավելի շատ համերգի տոմսեր, քան որևէ այլ սոլո կատարող պատմության մեջ</nowiki>[11]։ Նրա ալբոմներն ու սինգլներն ամբողջ աշխարհում վաճառվել են ընդհանուր առմամբ շուրջ 180 միլիոն օրինակով[12]։ Նա հայտնի է բեմում իր էներգետիկ պահվածքով[8], հզոր վոկալով և իր կարիերայի երկարատևությամբ[13]։ 2008 թվականին Թըրները վերադարձել է իր կարիերային, որպեսզի մեկնի Tina!: 50th Anniversary Tour համերգային շրջագայությանը[14]։ Թըրների շրջագայությունը դարձել է ամենաշատ վաճառված տոմսեր ունեցող շոուն 2008-2009 թվականներին[15]։ Rolling Stone-ը Թըրներին ընդգրկել է բոլոր ժամանակների 100 մեծագույն արտիստների ցանկի 63-րդ հորիզոնականում[16] և բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկի 17-րդ հորիզոնականում։ 1991 թվականին Թըրներն ընդգրկվել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC
  2. «Diva Devotee: A Blog About Music's Divas: Tina Turner - Vocal Range/Profile»։ Վերցված է հունվարի 26, 2013 
  3. «Tina Turner - New World Encyclopedia»։ Վերցված է հունվարի 26, 2013 
  4. Collis, 2003, էջ` foreword
  5. Bego, 2005, էջեր` 60–62
  6. "Ike and Tina Turner – A Fool in Love" ՅուԹյուբում
  7. Rafferty Terrence (July 27, 2008)։ «Tina Turner: Queen of Rock 'n' Roll»։ The New York Times։ Վերցված է October 27, 2008 
  8. 8,0 8,1 Wolman Baron։ «Tina Turner on Stage»։ Gallery of The Popular Image։ San Francisco Art Exchange։ Արխիվացված օրիգինալից-ից September 28, 2007-ին։ Վերցված է January 19, 2011 
  9. DelliCarpini Jr. Gregory (March 11, 2013)։ «Tina Turner Covers Vogue Germany»։ Billboard։ Վերցված է October 24, 2015 
  10. «Biography on Tina Turner»։ Biography.com։ A&E Television Networks։ Վերցված է September 3, 2008 
  11. The 100 Greatest Singers of All Time։ Rolling Stone (1066)։ November 27, 2008: 73։ Արխիվացված օրիգինալից-ից March 8, 2009-ին։ Վերցված է April 6, 2009 
  12. Ben Cosgrove (November 10, 2014)։ «Tina Turner: Unpublished Photos of the Queen of Rock ‘n’ Roll»։ Time։ Վերցված է May 9, 2015 
  13. «Amway Global to be Presenting Sponsor of 'Tina Turner Live in Concert' 2008»։ Reuters.com։ July 10, 2008։ Վերցված է October 31, 2008 
  14. Gundersen Edna (September 30, 2008)։ «Tina Turner is back by popular demand»։ USA Today։ Վերցված է October 27, 2008 
  15. Terry Al (September 21, 2008)։ «Tina Turner Live Tickets – One Of The Biggest Selling Concert Tickets Ever»։ Pressemeldungen.at։ Վերցված է October 27, 2008 
  16. "100 Greatest Artists of All Time", Rolling Stone.
  17. «Rock and Roll Hall of Fame inducts first woman - Jan 03, 1987»։ HISTORY.com։ Վերցված է February 8, 2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]