Jump to content

101 դալմատիններ 2։ Պաչտի արկածները Լոնդոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
101 դալմատիններ 2։ Պաչտի արկածները Լոնդոնում
անգլ.՝ 101 Dalmatians II: Patch's London Adventure[1]
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, կինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ
ԿերպարներԿարկատել
Գործողության վայրԼոնդոն
Դարաշրջան1962
Հորինված երկիրԴիսնեյի Պոնգո տիեզերք
ՌեժիսորՋիմ Կամերուդ[1] և Բրայան Սմիթ[1]
ՍցենարիստՋիմ Կամերուդ
ՀնչյունավորումՋիմ Քամինգս, Քեթրին Բյումոնթ, Բեյքեր Բլադուորթ, Քորի Բարթոն, Aria Curzon?, Tony Fucile?, Նիկիտա Հոփքինս, Kasha Kropinski?, Ռոբ Փոլսեն, Քլայվ Ռևիլ, Թարա Սթրոնգ, Clive Swift?, Ֆրենկ Ուելքեր, Ջեյսոն Ալեքսանդր[1], Մորիս Լամարշ[1], Սեմյուել Ուեսթ[1], Ջոդի Բենսոն[1], Սուսանե Բլեյկսլի[1], Մայքլ Լերներ[1], Բոբի Լոքվուդ[1], Mary MacLeod?[1], Ջոզեֆ Բենետ[1], Բարի Բոստվիկ[1], Մարտին Շորթ[1], Քեթ Սյուսի[1] և Tim Bentinck, 12th Earl of Portland?[1]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Բեմադրող նկարիչԲերի Բոստվիկ
Ջեյսոն Ալեքսանդր
Մարտին Շորտ
Բոբի Լոքվուդ
Սյուզան Բլեյքսլի
Սեմյուել Ուեստ
ԵրաժշտությունՌիչարդ Գիբս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն70 րոպե
Պրիկվել101 դալմատին[1]
Թվականփետրվարի 19, 2003[2], հունվարի 21, 2003[2] և հունվարի 21, 2003[1]

«101 դալմատիններ 2։ Պաչտի արկածները Լոնդոնում» (անգլ.՝ 101 Dalmatians II: Patch's London Adventure), 2003 թվականին Walt Disney Pictures ընկերության թողարկած մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը «101 դալմատիններ» մուլտֆիլմի շարունակությունն է։

Գործողությունները տեղի են ունենում առաջին մասի ավարտից մոտ 1 ամիս հետո։ Ընտանիքն արդեն համակերպվել է այն մտքի հետ որ ընտանիքում կա 99 շուն։ Բայց Պատչը (Պյատնիշ), որը տարբերվում է աչքերի շուրջն ունեցած բծերով, չի ցանկանում տեղափոխվել ագարակ, քանի որ երազում է ծանոթանալ հեռուստաստղ սուպերշուն Գրոբոյի հետ (Րին-Տին-Տին)։ Ընտանիքը տեղափոխման ժամանակ պատահաբար մոռանում է նրան, իսկ Պատչը միանգամից գնում է Գրոմոբոյի նոր սերիայի ֆիլմի փորձին մասնակցելու։ Բոլորին, այդ թվում Պատչին, ստուգում են, թե ով ինչքան բարձր է հաչում։ Հուզմունքից նա շատ ցածր ձայն է հանում՝ ծիծաղեցնելով բոլորին։

Այդ ժամանակ Գրոմոբոյն իմանում է իր գործընկեր Զիգզագից, որ իրականում այդ փորձերը կազմակերպել են Գրոմոբոյին փոխարինող գտնելու համար։ Չցանկանալով զրկվել աստղային կյանքից՝ Գրոմոբոյը փախչում է լսումներից՝ իրական հերոսություն գործելու համար, և հանդիպում է Պատչին, ով համարում է իրեն իրական հերոս։ Արդյունքում նրանք փորձում են տարբեր հերոսություններ անել, բայց ընկնում են տարբեր ծիծաղելի իրավիճակների մեջ։ Այդ ժամանակ Ստերվելա Դե Վիլը դուրս է գալիս բանտից պայմանով, որ երբեք մորթուց պատրաստված գործվածք երբեք չի ստանա։ Նա որոշում է մուշտակներ ունենալու ցանկությունը փոխհատուցել բծերով նկարներով, սակայն միևնույնն է ցանկանում է մուշտակներ և գողանում շներին։

Լսելով դրա մասին, Պատչն ու Գրոմոբոյը գնում են նրանց փրկելու։ Ճանապարհին նրանց միանում է Զիգզագը։ Սակայն չմտածված քայլերը բերում են ձախողման, Պատչն ու Գրոմոբոյը գերիավարվում են։ Զիգզագը բացում է բոլոր քարտերը․ իրականում ոչ ոք չէր պատրաստվում փոխարինել Գրոմոբոյին, Զիգզագը ցանկանում էր դուրս գալ Գրոմոբոյի ստվերից և պատրաստվում էր լսումներից հետո առաջարկել նկարահանվել Գրոմոբոյի փոխարեն։ Զիգզագը վերադառնում է փորձին, իսկ Գրոմոբոյը ասում է Պատչին, որ ինքն ընդամենը դերասան է։ Շունը նեղացած էր, բայց քանի որ գիտեր ֆիլմի բոլոր բառերն անգիր նա միանգամից պլանավորում է իրենց փախուստը։

Գրոմոբոյը որոշում է մնալ վանդակում, քանի որ իրեն մեղավոր էր զգում։ Բայց վերջին պահին, երբ բոլոր շները գրեթե գերեվարված էին, նա հասնում է օգնության։ Գրոմոբոյին ազատել էր Լարսը, ով իմացել էր, թե ինչի համար էր Ստերվելան գողացել բոլոր շներին։ Արդյունքում ոստիկանությունը ձերբակալում է բոլոր հանցագործներին և Զիգզագին, իսկ Պատչը ստանում է բոլորբ քույրերի և եղբայրների հարգանքը։

Խիզախ դալմատին է։ Աջ աչքի կողքին սև բիծ է, այդ պատճառով նրան հաճախ անվանում են «Պյատնիշ»։ Նրա մի ակնաջը սև է, քանի որ «նա միակն է»։ Դարձավ հերոս, քանի որ դրանից առաջ նրան չէին համարում հերոս։ Գրոմոբոյի կրտսեր օգնականը։

Օվչարկա շուն, որին Պատչը համարում է հերոս։ Չի եղել հերոս, բայց հաղթելով Ստերվելային և Բյանիկովին դարձել է հերոս։ Ճանապարհորդել է Լոնդոնով Պատչի հետ։ Մի քանի անգամ նրան անվանւոմ են Րին-Տին-Տին։

Ստերվելա դե Վիլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիոնատեր չարագործ, որը չափից շատ է սիրում մորթուց պատրաստված գործիքները։

Կերպարները ձայնավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատչ՝ Նիկիտա Լեյտլանդ
  • Պոնգո՝ Վադիմ Գուշին
  • Պեդի՝ Լարիսա Լուպիան
  • Ռոդժեր՝ Միխայիլ Չերնյակ
  • Անիտա՝ Սվետլանա Ռեպետինա
  • Դայակ՝ Լյուդմիլա Քսենոֆոնտովա
  • Ստերվելա դե Վիլ՝ Ելենա Պավլովսկայա
  • Ջասպեր՝ Ալեքսեյ Գուրև
  • Հորաս՝ Մաքսիմ Սերգեև
  • Լարզ՝ Գենադի Սմիրնով
  • Բանտի ոստիկան՝ Վադիմ Նիկիտին
  • Գրոմոբոյ՝ Ալեքսանդր Մաշանով
  • Զիգզագ՝ Վալերի Կուշարեշին

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մի քանի դրվագներում կան կերպարներ «Լեդի ի Բրոդյագա», «Լեդի ի Բրոդյագա 2» մուլտֆիլմերից։
  • Գոյություն ունի 7 րոպեանոց փաստագրական ֆիլմ, որտեղ ցույց է տրվում՝ ինչպես են հասարակ շները ճանապարհորդում Դիսնեյի ստուդիայով և իմանում, թե ինչպես է ստեղծվել ֆիլմը։
  • Ֆիլմի սյուժեով թողարկվել է երկու ինտերակտիվ խաղ՝ «Լոնդոնի կորածներ»-ն ու «Պատչի գիշերային ճանապարհորդություն»
  • Մուլտֆիլմում Գրոմոբոյը ասում է Պատչին, որ գիտեր մեկին, ով ուներ 10-12 շուն, սակայն կոնկրետ քանակը չի հիշում։ Հատկանշական է, որ Պոնգոն՝ ընտանիքի հայրը, առաջին ֆիլմում ունեցել է 15 շուն։
  • Պատչը տարբերվում է աջ աչքի մոտ ունեցած սև բծով։ Առաջին ֆիլմում սև է աջ ականջը, իսկ 2-րդում՝ ձախ։
  • Առաջին ֆիլմում Ստերվելայի երգը երգում է կին, իսկ 2-րդում՝ տղամարդ։
  • Առաջին ֆիլմում մի քանի շներ ունեին սև ականջներ, սակայն 2-րդ ֆիլմում սև ականջ ունի միայն Պատչը։ Այսպիսի քայլը արված է նրա համար, որպեսզի ցույց տան, որ Պատչը «միակն է իր նման»։
  • Մուլտսերիալում Պատչը ստանում է նոր անուն՝ Լաքի, իսկ նրա անունը տալիս են այն շանը, որը սիրում էր կարդալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]