Բուստվիկը ծնվել է 1945 թվականին Կալիֆորնիա[5]։ Նրա մայրը ՝ Բեթին, տնային տնտեսուհի էր, իսկ հայրը՝ Հենրի Բոստվիկը, շինարար էր և դերասան[5][6][7]։ Բարին ուներ նաև մի եղբայր, ով մահացել էր ավտովթարի հետևանքով 1973 թվականին[5]։ Բոստվիկը սովորում է Սան Դիեգոյի միջազգային համալսարանում[5]։ Միևնույն ժամանակ, նա սկսում է իր կարիերան որպես թատրոնի դերասան և որոշ ժամանակ աշխատում է որպես կրկեսային նկարիչ[5][8]։
1987-1991 թվականներին Բոստվիկը ամուսնանում է Ստեյսի Նելկինի հետ[5]։ Որոշ ժամանակ անց Բարի Բոստվիկը երկրորդ անգամ ամուսնանում է Շերի Էլեն Ջենկինսի հետ (ամուսնությունը 1994-2009 թվականներին)։ Նրանք ունեին երկու երեխա՝ Բրայանը և Չելսին[5]։
1997 թվականին Բոստվիկի համար սկսվում է ծայրաստիճան ծանր ժամանակաշրջան։ Բժիշկները դերասանի մոտ հայտնաբերում են լուրջ հիվանդություն՝ շագանակագեղձի քաղցկեղ[5]։ Այնուհետև նրան վիրահատում են։ 2004 թվականին Բարի Բոստվիկը պարգևատրվում է Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի կողմից արիության համար[5]։ 2007 թվականին Բոստվիկը ստացել է Պլադ Քլայդ Ֆլինի դերը Ֆինիս և ֆերբ անիմացիոն շարքում։ Բոստվիկը նաև Օպտիմում Վոյսի ներկայացուցիչ է[9]։ 2011 թվականին Բոստվիկը մարմնավորել է փոքրիկ շերիֆին Ջոն Լենդիսի թրիլերում[10]։
↑According to the State of California. California Birth Index, 1905—1995: Առողջության վիճակագրության կենտրոն, Կալիֆոռնիա նահանգի Առողջապահության վարչություն, Սակրամենտո, Կալիֆոռնիա