Փոքր Կարծախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փոքր Կարծախ նաև Ֆիլիպովկա, հայաբնակ գյուղ Վրաստանում, նախկին Ախալքալաքի շրջանում, 25 Կմ հարավ արևմուտք, ներկայումս Սամցխե-Ջավախք նահանգում, Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից։

Խորհրդային Միության տարիներին միավորված է եղել Կարծախի սովետական տնտեսության հետ։ Զբաղվել են կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Կար հայկական տարրական դպրոց, գրադարան, ակումբ։ Ներկայումս գյուղում դպրոց չի գործում, չկա գյուղական ակումբ և գրադարան։

Գյուղի բնակչության թվաքանակը ընդամենը 64 մարդ է, բնակվում են 22 ընտանիք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png