Վիվիկա Ժենո
| Վիվիկա Ժենո | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 10, 1969[1][2] (57 տարեկան) Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ |
| Երկիր | |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի |
| Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Ինդիանայի համալսարան, West Valley High School? և Jacobs School of Music? |
| Պարգևներ | |
| Կայք | vivicagenaux.com |
Վիվիկա Ժենո (արտասանություն: ,հուլիսի 10, 1969[1][2], Ֆերբանկս, Ալյասկա, ԱՄՆ), ամերիկացի կոլորատուրային մեցցո-սոպրանո։ Հանդես է եկել աշխարհի առաջատար օպերային թատրոններում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերայում« Սևիլյան սափրիչ», Փարիզի օպերայում« Իտալուհին Ալժիրում» և Բավարիայի պետական օպերայում« Մոխրոտը» օպերաներում։
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալյասկա նահանգի Ֆեյրբանկս քաղաքում 1969 թվականի հուլիսի 10-ին։ Հայրը բիոքիմիայի պրոֆեսոր էր նույն քաղաքի համալսարանում, իսկ մեքսիկուհի մայրը՝ լեզվի ուսուցչուհի[4]։ Փոքր հասակից սկսել է վոկալի դասերը հանգուցյալ դրամատիկ սոպրանո Դորոթի Դաուի մոտ, որից հետո Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում սովորել է վաղամեռիկ Նիկոլա Ռոսսի-Լամենիի ու Վիրջինյա Զինիի մոտ, այնուհետև երկար տարիներ՝ Կլաուդիա Պինցա Բոցցոլայի մոտ Պիցբուրգում։ Մասնագիտական կարիերան սկսել է Ջոակինո Ռոսսինիի կատակերգական հերոսուհիների հմայիչ մարմնավորումներով (Ռոսինան «Սևիլյան սափրիչ» օպերայից, Իզաբելլան «Իտալուհին Ալժիրում» օպերայից, Անգելինան «Մոխրոտը» օպերայից)։ Այս դերերգերը կատարել է ավելի քան երկու հարյուր անգամ ԱՄՆ-ի գլխավոր օպերային թատրոններում (այդ թվում՝ Մետրոպոլիտեն օպերան, Սան Ֆրանցիսկոյի, Դալլասի, Սիեթլի, Սան Դիեգոյի, Պիցբուրգի և Մինեսոտայի օպերաները), ինչպես նաև Փարիզի, Վիեննայի, Բեռլինի, Ամստերդամի, Դրեզդենի, Մյունխենի, Մոնրեալի, Թել Ավիվի, Վերոնայի, Սանտիագոյի ու Պերթի օպերային թատրոններում։
Պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականի հոկտեմբերին Ֆլորենցիայում «Իտալուհին Ալժիրում» օպերայից Իզաբելլայի դերերգով։
Բարոկկո ոճի առաջին դերերգը Հենդելի Արմինիոն էր․ շարունակել է ընդլայնել երգացանկը, որն այժմ ընդգրկում է 28 դերերգ, որոնցից 20-ը տաբատային դերեր են (կին, սովորաբար մեցցո-սոպրանո, որը կատարում է տղամարդու դեր) և սկզբնապես նախատեսված են եղել կաստրատ ձայնի համար։
Գլխավոր դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կարիերայի գլխավոր դերերգերի թվում էին՝ Բրյուսելում և Փարիզում ներկայացված Հասսեի «Մարկ Անտոնիո և Կլեոպատրա» օպերան, Փարիզում Պալերմոյում և Լիոնում ներկայացված Ալեսանդրո Սկարլատիի վերջերս վերբացահայտված «Սուրբ երրորդություն» օրատորիան, Լոս Անջելեսի օպերային թատրոնում ներկայացված Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, Նյու Յորքի Քարնեգի հոլում տեղի ունեցած մենահամերգը[5], Բեռլինի պետական օպերայում, Վիեննայի պետական օպերայում և Մետրոպոլիտեն օպերայում ներկայացված Ռոսինաները, Փարիզում և Հոնկ Կոնգում ներկայացված Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազը», Մինեսոտայի օպերային թատրոնում ներկայացված «Լուկրեցիա Բորջիա», «Կապուլետներ և Մոնտեկիներ» և «Շամիրամ» օպերաները, Ուրբեյնը «Հուգենոտներ» օպերայից, Սելիմոն Հասսեի «Սոլիմանո» օպերայից, Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում ներկայացված Յունոնան Հենդելի «Սեմելե» օպերայից, ինչպես նաև յոթ մասնակցություն Կարամուրյան փառատոնին։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիացի ֆուտբոլիստ Ռեժիս Ժենոյի հեռավոր ազգականուհին է։ Եվրոպական բարոկկո երաժշտությամբ հետաքրքրվածության շնորհիվ բնակություն է հաստատել Վենետիկում[5][6]։ 2004 թվականին նկարահանված «A Voice Out of the Cold» վավերագրական ֆիլմի հերոսուհին է[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ https://web.archive.org/web/20190418162551/https://haendelhaus.de/de/directory/32/82
- ↑ Nockin, Maria (2018 թ․ մայիսի 28). «Maria Nockin Talks to American mezzo-soprano Vivica Genaux About Her Life and Career». Music & Vision. Վերցված է 2004 թ․ հունիսի 13-ին.
- 1 2 «Vivica Genaux, Venice Baroque Orchestra at Carnegie Hall». The Berkshire Review for the Arts. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009-04-01-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Tommasini, Anthony (1997 թ․ դեկտեմբերի 19). «Opera Review; The Met, Sold Out for One Debut, Hears Another». The New York Times. A.G. Sulzberger. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «A Voice Out of the Cold: Vivica Genaux (2004)». IMDb. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Documentary A Voice Out of the Cold». medici.tv. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website Արխիվացված 2019-09-16 Wayback Machine
- Fanfare Webzine The Original Vivica Genaux site
- Extensive interview with Vivica Genaux on Opera Lively Արխիվացված 2018-05-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիկա Ժենո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1969 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Ինդիանայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- ԱՄՆ-ի օպերային երգիչ-երգչուհիներ
- Ամերիկացի դասական երաժիշտներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ