Կոլորատուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոպրանոյի կոլորատուրայի օրինակ

Կոլորատուրա (իտալերեն՝ coloratura-բառացի՝ զարդարանք), վոկալ երաժշտության տեխնիկապես հագեցված, վիրտուոզային, «զարդարուն» հատվածները։ 17-րդ դարից (սկզբնապես իտալական օպերայում) ստացել է մասնավոր նշանակություն՝ որպես արիայի բաղկացուցիչ մաս։ Կոլորատուրայի կիրառման կապակցությամբ ձևավորվել է այլազան մեղեդիական «զարդարանքներ» ազատ ու թեթև կատարող կոլորատուրային ձայնի (մասնավորապես՝ կոլորատուրային սոպրանոյի) հասկացությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 516 CC BY-SA icon 80x15.png